Նորութիւններ

Շիքակոյի մէջ Լիզպոնի հինգ հերոսներու 30 – ամեակը նշուեցաւ

Շիքակոյի Կլենվիու շրջանի Հայ Կեդրոնին մէջ, Կիրակի Յուլիս 28-ին նշուեցաւ Լիզպոնի գործողութեան 30-ամեակը: Առաջին հերթին, տեղւոյն Ամենայն Սրբոց եկեղեցւոյ մէջ կատարուեցաւ հոգեհանգստեան պաշտօն, որմէ ետք տեղի ունեցաւ հոգեճաշ եւ հաւաք, եկեղեցւոյ “Շահնազարեան“ սրահին մէջ: Յատուկ սահիկներով ներկայացուեցան տեսարաններ` երեսուն տարի առաջ աշխարհ ցնցած այս դէպքէն: Շրջանի հո­վիւ Տէր Զա­րեհ Սահակ­եան, իր խօսքին մէջ շեշտեց թէ,…

Սթրաթֆոր կը գովերգէ ԱՄՆ-Ատրպէյճան ռազմաքաղաքական գործակցութինը

Ամերիկայի կեդրոնական հետախուզական գոծակալութեան (CIA) անպաշտօն վերլուծողական հիմնարկը հանդիսացող Stratfor կայքէջը վերջերս հրատարակեց Stratfor-ի հիմնադիր եւ տնօրէն Ճորճ Ֆրիտմընի «Ատրպէյճան եւ Ամերիկա» խորագիրով յօդուածը, որուն մէջ ցայտուն կերպով զգալի են ատրպէյճանամէտ մօտեցումներն ու ռազմաքաղաքական վերլուծումները: Ճորճ Ֆրիտմըն «Ատրպէյճան եւ Ամերիկա» խորագիրով յօդուածին մէջ կը գրէ, թէ Կովկասը այն կէտն է, ուր երեք մեծ տէրութիւններ՝ Ռուսիան,…

Հարցին պետք է կոնցեպտուալ լուծում տալ

«Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը -Համամի՞տ եք տեսակետներին, թե քաղաքական ուժերը փորձում են իրենցով անել «ուղեվարձային շարժման» պտուղները՝ քաղաքականացնելով երիտասարդների քաղաքացիական նախաձեռնությունը։ Ավելին՝ շարժումը հասավ հաջողության, որովհետեւ քաղաքական ուժերը չէին մասնակցում կամ ուշացումով մտան «խաղի մեջ», եւ ընդհանրապես, քաղաքական դաշտն իրեն սպառել է՝ անհրաժեշտ են նոր ուժեր, որոնք տեր…

Հիշատակի արարողություն՝ նվիրված Լիզբոն-ի 30-ամյակին

Հուլիսի 27-ին Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան պուրակում ՀՅԴ Ստեփանակերտի «Արթուր Մկրտչյան» կոմիտեն եւ Արցախի երիտասարդական միությունը հուշ երեկո են կազմակերպել նվիրված 30 տարի առաջ հուլիսի 27-ին Լիսաբոնում նահատակված 5 հայորդիների հիշատակին: Հիշեցնենք, որ 1983 թ. հուլիսի 27-ին Լիսաբոնում 5 հայ երիտասարդներ գրավում են թուրքական դեսպանատունը։ Այնուհետև հաղորդագրություն է տարածվում Հայ Հեղափոխական Բանակի անունից. «Մենք որոշել…

Ընկերնե՞ր, թե՞ եղբայրներ

Հիշո՞ւմ եք խորհրդային ժամանակների հին անեկդոտը. մի երևանցի (թբիլիսցի, վարշավացի, պրահացի, ռիգացի` կախված այն բանից, թե որտեղ են պատմում) տղա մոտենում է հորը և հարցնում. «Հայրի’կ, պատմության ուսուցիչն ասում է, որ ռուսները մեր եղբայրներն են: Իսկ ռուսաց լեզվի ուսուցիչն ասում է, որ նրանք մեր ընկերներն են: Հիմա նրանք մեր ի՞նչն են՝ եղբայրնե՞րը, թե՞ ընկերները»: Հայրը…

Ինչո՞ւ ՀՄԸՄ խաղերի բացմանը չեն ընթերցել սպորտի նախարարի ողջույնի խոսքը

«Սպորտի նախարարը Հայ մարմնակրթական ընդհանուր միության 9-րդ խաղերի բացմանը ողջույնի խոսք էր հղել, սակայն մենք չընթերցեցինք դա, քանի որ իրավունք չունեինք: Իսկ բացման արարողությանը նախարարը չէր ներկայացել, որովհետեւ չէր հաստատել մեր հրավերքը` գուցե այդքան մեծ կարեւորություն չտալով միջոցառմանը: Նրա փոխարեն բացմանը ներկա էր ՀՀ սպորտի փոխնախարար Նազարեթ Մնացականյանը»: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում…

Ազատության ճանապարհների վախեցնող բացակայությունը

Այն տպավորությունն ունեմ, թե մենք մի շատ կարևոր բան ենք բաց թողել: Աչքաթող ենք արել: Թույլ ենք տվել, որ մեր կողքով անցնի: Կամ էլ ինքներս ենք մեր կյանքի ինչ-որ կարևոր բանի կողքով անցել և նույնիսկ չենք էլ նկատել այդ կորուստը: Հետ հայացք եմ ձգում 80-ականների վերջերին, 90-ականներին, նույնիսկ 2000-ականների սկզբին և տեսնում, որ մենք ամենեւին…

Մինչև ծովից ծով Հայաստան ունենալը, իրատեսական է գետից գետ Ղարաբաղը

Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հպարտ է. 2012-ին Արցախից Հայաստան արտահանվել է 20 հազար տոննա ցորեն, իսկ այս տարի արտահանված եգիպտացորենի քանակի մասին տվյալ դեռ չկա, բայց շատ է: «Չեք պատկերացնում` ինչ հպարտ եմ, ինչ հպարտություն է ապրում ցանկացած արցախցի, որ տեսնում է բարձված կամազները, որոնք գնում են դեպի Հայաստան», -հունիսի 25-ին Երևանից Ստեփանակերտ ժամանած փոքրաթիվ…

Պռոշյանի գյուղապետարանի ողջ աշխատակազմը հրաժարական է տվել

Պռոշյան համայնքի գյուղապետարանի ողջ աշխատակազմն այսօր հրաժարականի դիմումներ է ներկայացրել գյուղապետարանին։ Աշխատակիցներն իրենց որոշումը պայմանավորել են գյուղապետարանում առաջացած անվստահության մթնոլորտով, ինչպես նաեւ հայտարարել, որ իրենց հրաժարականը բողոքի նշան է, քանի որ ՀՅԴ-ական գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը չի բացահայտվել։ Աշխատակիցները գյուղապետարանում հրավիրած մամուլի ասուլիսում նաեւ տեղեկացրել են, որ նորընտիր գյուղապետ Արթուր Մուրադյանն աշխատակազմի հետ չի շփվում,…

Երեւանում կատարվել է Լիսբոնի 5 նահատակների հոգեհանգստի արարողություն

30 տարի առաջ Լիսաբոնում նահատակված երիտասարդների հոգեհանգիստը կատարվում է հայրենիքում: Դարասկզբի Ցեղասպանության հետեւանքով հայրենիքից հեռու` Լիբանանում ծնված հինգ հայ երիտասարդ` Սեդրակը, Վաչեն, Արան, Սարգիսը եւ Սիմոնը 1983 թվականի հուլիսի 27-ին Պորտուգալիայի մայրաքաղաքում գրավեցին թուրքական դեսպանատունը եւ որոշ ժամանակ անց պայթեցրեցին այն` ածխակույտի վերածելով նաեւ իրենց։ Նրանց հոգին թեւածում էր սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ Եկեղեցու հիմնարկեքը…