Նորութիւններ

Մայիսի 5-ին բոլորս գնում ենք ընտրատեղամասեր և մեր «ոչ»-ն ասում իշխանությանը

Ապրիլի 28-ին Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում ՀՅԴ-ն Ավան վարչական շրջանում անցկացրեց քայլարշավ, որն ավարտվեց ժողովրդային հանդիպումով: Քայլարշավի մասնակիցների հետ էին ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը և ՀՅԴ Հայաստանի ԳՄ փոխներկայացուցիչ, Երևանի ավագանու ՀՅԴ նախընտրական ցուցակի 3-րդ համար Արսեն Համբարձումյանը, ՀՅԴ ավագանու ցուցակի Ավան վարչական շրջանը ներկայացնող թեկնածուներ: Քայլարշավի ընթացքում խմբին է միացել…

Ընդդիմության համար գլխավորը Երեւանի ավագանու ընտրություններում առավել շատ ձայներ հավաքելն է

Այս անգամ ընդդիմությունը կկարողանա ընտրատեղամասերում պաշտպանել ընտրողների ձայները: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը` գնահատելով Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը: «Չնայած որ արտաքին ֆոնն ու արտաքին երեւույթները նորմալ են, սակայն, ինչպես եւ մեր երկրում ցանկացած ընտրության ժամանակ, կառավարող կուսակցությունը քարոզարշավ չի իրականացնում, այլ ամբողջությամբ զբաղված է վարչական եւ պետական ռեսուրսների…

ՀՅԴ-ի խնդիրը սեփական քաղաքապետ ունենալը չէ, այլ Երեւանում իշխանափոխությունը

ՀՅԴ-ն նոր չէ, որ քաղաքական բեմահարթակում իր ծրագրի մասին է խոսում, երկրում ստեղծված վիճակի մասին է խոսում, ընդդիմադիր կուսակցություն է, իր ընդդիմադիր տեսակետներն ու դիրքորոշումները շատ հստակ արտահայտել է, ընդհանրապես Հայաստանի բոլոր պրոբլեմների մասին. Քանաքեռ-Զեյթուն համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արմեն…

Քայլարշավ Կոմիտասի պողոտայով. ՀՅԴ-ի նպատակն է ծրագրերը տեղ հասցնել ընտրողներին

Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի փուլում ՀՅԴ համամասնական ցուցակի ներկայացուցիչները, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորներն ու ՀՅԴ թիմի անդամներն այսօր քայլարշավ էին կազմակերպել Կոմիտասի պողոտայով: Ընտրությունների նախընտրական քարոզարշավի այս փուլում, ինչպես նշեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, ՀՅԴ քարոզչական թիմը նպատակահարմար է գտել այս ձեւով քարոզչություն իրականացնել: Նա լրագրողներին ասաց, որ ՀՅԴ-ի պարագայում մինչեւ այսօր…

Երևանում դրական փոփոխությունների գլխավոր գրավականը ընդդիմադիր քաղաքապետի առկայությունն է

Այսօր Երևանում առկա վիճակը ուղղակի ողբերգական է: Դավթաշեն վարչական շրջանում Երևանի ավագանու գալիք ընտրությունների քարոզարշավի շրջանակներում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: Նա նշեց, որ Դավթաշենի բնակիչների հետ հանդիպումներից եկել են այն եզրակացության, որ այս վարչական շրջանի գլխավոր խնդիրը տրանսպորտն է: «Թվում է, թե կամուրջը կառուցվեց և Դավթաշենը շատ…

ՀՅԴ-ն բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել, որոնց մասին ահազանգում է միայն փաստերով

Գյուղ չկա, որ շան լակոտներ չլինեն. նշեց Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ շտաբի պետ Աղվան Վարդանյանը «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդման շրջանակում՝ անդրադառնալով Գյումիում նախկին քաղաքապետի եղբորորդիների վարքագծին, ինչպես նաև ՀԱԿ անդամի և Ilur.am-ի լրագրողի նկատմամբ ՀՀԿ-ականների կատարած բռնություններին: Օրենքը շրջանցողներ մեջ, ըստ նրա, շատ են նաև «հարգելի պաշտոնյաների, հարգված մարդկանց զավակներ»: Աղվան Վարդանյանի խոսքով՝ նման ոչ-օրինական…

ՀՅԴ-ն պատրաստվում է ներդնել բյուջեի կառավարման թափանցիկ, վերահսկվող համակարգ

Երևանի ավագանին իր լիազորությունները չի կատարել, և դրա արդյունքում Երևանի բյուջեն զգալի վնասներ է կրել. նշեց ՀՅԴ գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը «Երկիր մեդիա» հեռուստատեսության «Երկրի հարցը» ծրագրի շրջանակում: «Հողերի աճուրդները կատարվել են փակ ընթացակարգով: Փակ աճուրդներով հողերը վաճառվել, մեջ-մեջ են արվել,- ասաց նա:- Երևանը վատ է կառավարվել. նշենք թվեր. ըստ վիճակագրական տվյալների՝ Երևանի կենցաղային…

Ամերիայի Հայ դատի հանձնախումբը մեղադրում է Օբամային թուրքական ժխտողական քաղաքականությանը մեղսակից լինելու մեջ

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման իր ապրիլ 24-յան ելույթով ցույց տվեց, որ մեղսակից է Հայոց ցեղասպանության մերժման գործում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի մամուլի քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը, նախագահ Օբաման, փաստորեն, որոշեց հետեւել թուրքական կառավարության ցուցումներին` փոխանակ լինելու այն ղեկավարը, ինչպիսին սպասում էր ԱՄՆ-ի ժողովուրդը, տեղի հայկական համայնքը: «Չնայած ցեղասպանություն գործած…

Մինչև 100-րդ տարելիցը պատրաստել իրավական հատուցման թղթապանակ

«Այսօր Անկարան բավական աշխուժացրել է իր հարաբերությունները Բեյրութի հետ և դրան որպես հակակշիռ՝ պետք է ակտիվանան Երևան-Բեյրութ հարաբերությունները»,- ասում է Շահան Գանտահարյանը: 2011թ. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացը խթանելու և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգելու նպատակով ստեղծվեց պետական հանձնաժողով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Նույն նպատակով…

ՀՅԴ-ն Երեւանի ավագանիում ընդդիմադիր քաղաքական ուժի դերակատարության բարձրացման կողմնակից է

«Երևանի ավագանու ընտրությունները Դաշնակցության համար բացառիկ են, եւ այդ մասին է վկայում նաև մեր կարգախոսը: Մեր քարոզարշավը բավական հաջող է ընթանում, իսկ մեր ընտրազանգվածը մեր կողքին է»,- այսօր, ապրիլի 25-ին «Զարկերակ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Առաքելյանը: Նա նաև ընդգծել է, որ ՀՅԴ-ի նախընտրական ծրագիրն առանձնանում է հատկապես երկու կետով. «Դաշնակցությունն առաջարկում է…