Նորութիւններ

Թուրքիա կը պահանջէ Հայկական Ցեղասպանութեան նկատմամբ Քանատայի դիրքորոշման փոփոխութիւն

Օթթաուա – Ապրիլ 7-ին, գանատական շարք մը լրատուական միջոցներ հապորդեցին, թէ Քանատայի մօտ Թուրքիոյ դեսպանը յայտարարած է, որ Հարփըրի կառավարութեան կողմէ օսմանեան թուրքերու կողմէ կատարուած հայոց ջարդերուն «ցեղասպանութիւն» որակումը խոչընդոտ կը հանդիսանայ Քանատայի եւ Թուրքիոյ միջեւ առեւտրական յարաբերութիւններու յաւելեալ զարգացման։ Դեսպան Դունչայ Պապալի Canada Pressի տուած լայնածաւալ հարցազրոյցի մը մէջ կը նշէ թէ՝ Առաջին համաշխարհային…

Ակնարկ. Միջոցառումները Համակարգելէն Բացի

Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. վեհափառ հայրապետին հովանաւորութեամբ միջինարեւելեան երկիրներու մէջ գործող 100-ամեակի յանձնախումբերու ներկայացուցիչներու միօրեայ խորհրդաժողովը իր վրայ կը հրաւիրէ քանի մը դիտարկում: Նախ պէտք է նշել, որ Անթիլիասի մէջ նման խորհրդաժողովի կազմակերպումը վերստին կ՛ընդգծէ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան հայ ժողովուրդի պատմական բոլոր իրաւունքներու վերականգնումը առաջադրող համասփիւռքեան կեդրոն ըլլալու հանգամանքը: Երկրորդ` ձեւաչափի առումով այս…

Հայտարարություն. ԱԺ ՀՅԴ խմբակցությունը չի մասնակցի Սերժ Սարգսյանի երդման արարողությանը

Երկրում արդարության հաստատմանը, քաղաքացու ազատ ապրելուն, աշխատելուն և արարելուն ուղղված խոչընդոտները, ահագնացող աղքատությունն ու սոցիալական բևեռացումը, սպառնալի ծավալների հասնող արտագաղթը, բավարար վստահություն չներշնչող ընտրական և միահեծան նախագահական համակարգերը խարխլում են ապագայի նկատմամբ հավատն ու վստահությունը, ջլատում ազգային միասնությունը և թուլացնում հայոց պետականությունը: Այս իրողություններին հակառակ` գործող իշխանությունն անհաղորդ է մնում համակարգային, արմատական փոփոխություններ կատարելու` հասարակական…

Եկե’ք միասին` Երևանով փոխենք Հայաստանը

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ելույթը Ազատության հրապարակում Սիրելի ժողովուրդ Մի քանի շաբաթ Դաշնակցությունն այս հարթակից ելույթ չի ունեցել: Բայց մենք հրապարակում ենք եղել: Մենք այստեղ ենք միշտ: Ժողովրդի իշխանությանը հասնելու` ընդդիմադիր շարժումն այսօր ունի երկու հանգրվանային արդյունք արձանագրելու լուրջ հնարավորություն՝ – ստիպել իշխանություններին հստակ ժամանակացույցով սկսել պետական համակարգի խորքային և արմատական վերափոխումը, -գալ…

Եթե մի երկրում հերոս է զոհվում դավադիր գնդակից, ուրեմն այդ երկրում լուրջ խնդիրներ կան

Արմեն Ռուստամյանը՝ Հրաչ Մուրադյանի սպանության մասին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն այսօր Ազատության հրապարակում խոսեց Պռոշյանի դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մասին եւ դատապարտեց այն. «Ոչ մի այլ տիպի մեկնաբանություններ չեն կարող այս մեծ կորստի տեղն առնել, որովհետեւ եթե մի երկրում հերոս է զոհվում դավադիր գնդակից, ուրեմն այդ երկրում լուրջ պրոբլեմներ կան: Դա…

Հրաչի համար անգամ մահը խնդիր չէր. «Գործերս մնացին թերի, գերեզմանն ինձ հոգ չէ»

Պռոշյանցիները եւ Հայաստանի տարբեր մարզերից գյուղ եկած հազարավոր մարդիկ այսօր հրաժեշտ են տվել իրենց մարտական ընկերոջը, համայնքի արժանի ղեկավարին։ Պռոշյանցիների համար Հրաչ Մուրադյանի անժամանակ մահը ոչ միայն բազմաթիվ հարցեր է առաջ քաշել, այլ նաեւ մտահոգություն։ Եթե մեր երկրում սպանվում է ազատամարտիկ, հայրենիքի եւ սեփական փոքր համայնքի նվիրյալ ղեկավարը, ապա մտահոգվելու լուրջ առիթ է առաջ գալիս։…

Փորձեք լինել բարոյական

Իրատես de fakto թերթից այսօր իմացա, որ Դաշնակցության թեւերի միջեւ ուժգնացող տարաձայնությունների արդյունքում օտարվել եմ կուսակցությունից: Թերեւս պետք է շնորհակալություն հայտնեի թերթին, որ բարձրաձայնել է կուսակցության հետ ունեցած իմ խնդիրը՝ անշուշտ սրտացավությունից դրդված: Փոխարենն ուզում եմ հավաստել՝ իմ անձն այն թիրախը չէ, որ երբեւէ կարելի է օգտագործել Դաշնակցության դեմ ստոր շահարկումների համար: Չկա մի մարդ,…

Հանրապետականի արձագանքը Դաշնակցությանը մտածելու տեղիք է տալիս

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում նշում է, որ մտածելու տեղիք է տալիս Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանի արձագանքը Դաշնակցության հայտարարությանը: Դաշնակցությունը հայտարարել է, թե Պռոշյանի դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը քաղաքական ենթատեքստ ունի: Սրան ի պատասխան Սահակյանը նշել էր, թե Հանրապետականը չի կարող որեւէ առնչություն ունենալ սպանությանը։ «Շատ բան հենց…

Washington Diplomat-ն ապրիլի 24-ը նշել է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

Ամերիկյան Washington Diplomat ամսաթերթը Վաշինգտոնի բոլոր, այդ թվում` Թուրքիայի դեսպանություն է առաքել հիշարժան օրերի ցուցակ, որում ապրիլի 24-ը նշել է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Washington Diplomat-ը ավելի քան 120 հազար ընթերցող սպասարկող անկախ ամսաթերթ է, որը 17 տարվա ընթացքում եղել է ԱՄՆ Վաշինգթոնի դաշնային շրջանի…