Նորութիւններ

ՀՅԴ երիտասարդական թեւի անդամները փորձում են կասեցնել ադրբեջանական քարոզչական գործողությունները Փարիզում

ՀՅԴ երիտասարդական թեւի անդամներն այս պահին Փարիզում բուկլետներ են բաժանում համերգային դահլիճում, որտեղ տեղի է ունեում Ֆրանսիայի ադրբեջանական համայնքի կողմից կազմակերպած «Խոջալուի ողբերգությանը» նվիրված համերգը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանը: Նրա խոսքով, ադրբեջանցիները դասական երաժշտության համերգ էին կազմակերպել, որում հանդես էին գալիս ադրբեջանցի արվեստի գործիչներ, ինչպես նաեւ մեկ…

ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Բաքվի հեղինակած խնդրագրերի հարցով դիմել է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդին

ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կից Ազգային անվտանգության խորհրդին՝ խնդրելով նախքան Բաքվի հեղինակած հակահայկական և հակաարցախյան խնդրագրերին պատասխանելը, նախևառաջ ուսումնասիրել և հրապարակայնորեն վստահեցնել, որ Սպիտակ տան We the People խնդրագրային համակարգն օտարերկրյա կիբերխարդախության փորձերից պաշտպանված է։ Այս մասին տեղեկացնում է ANCA-ի պաշտոնական կայքը։ Հիշեցնենք, որ խոսքն օրեր առաջ…

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ

Քիչ առաջ ՀՅԴ Գերագույն Մարմնից տեղեկացանք, որ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից անմիջապես հետո Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի և ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ։ Հանդիպումը տևել է մեկուկես ժամ։

Հանդիպում ՀՅԴ Արցախի ԿԿ գրասենյակում

Փետրվարի 21-ին ՀՅԴ Արցախի ԿԿ գրասենյակում հանդիպում է տեղի ունեցել ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի քարտուղար Լեռնիկ Հովհաննիսյանի, ԼՂՀ Ազգային Ժողովի Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանի եւ SILBA «Աջակցություն ազատության եւ ժողովրդավարության նախաձեռնության համար» կազմակերպության նախագահ, Դանիայի Թագավորության խորհրդարանի իրավախորհրդատու Ջենս-Քրիստիան Լյութխենի հետ: 1994 թ. ստեղծված կազմակերպությունը դիտորդական առաքելությւոն է իրականացնում Ուրկաիայում, Բելոռուսում, եվրոպական այլ երկրներում,…

ՀՅԴ-ի շնորհավորական ուղերձը Արցախյան շարժման 25-րդ տարեդարձի առթիվ

Սիրելի Հայրենակիցներ, Այսօր, փոտրվարի 20-ին, լրանում է Արցախյան Շարժման 25-րդ տարեդարձը: Արցախյան պայքարի շնորհիվ ազատագրվեց մեր հայրենիքի մի հատվածը, ստեղծվեց մեր նորօրյա անկախ պետականությունը: Արցախյան շարժումը հայ ժողովրդին վերադարձրեց հպարտություն, սեփական ճակատագիրը տնօրինելու, պայքարելու և հաղթելու վճռականություն: Հաղթանակը հնարավոր դարձավ հայ ժողովրդի միասնականության, համահայկական ներուժի մեկտեղման, անմնացորդ նվիրումի շնորհիվ: Այսօր Հայաստանի Հանրապետությունը, Արցախը, համայն հայությունը…

ՀՅԴ-ն ժողովրդի կողքին է, համատեղ ուժերով լուծումներ գտնելու կողմնակից

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հարգելի’ քաղաքացիներ Հետևելով ՀՀ նախագահի ընտրության օրվա ընթացքին, տեղամասերում քվեարկության ամփոփմանը, վերլուծելով ստացված տեղեկատվությունը և ԿԸՀ հայտարարած նախնական արդյունքները` ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը ներկայացնում է իր գնահատականները: Հայաստանի քաղաքացիները փետրվարի 18-ին ապացուցեցին, որ իրենց համբերությունը սահման ունի, որ իրենք շատ ավելի լավ կյանքի և իշխանության են արժանի, որ անհնար է մարդկանց մեջ մեռցնել արդարության,…

ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել Միացյալ Նահանգներին դադարեցնել զենքի վաճառքը Բաքվին

Ամերիկահայությունը հայազգի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանության իններորդ տարելիցի կապակցությամբ կոչ է արել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին ադրբեջանական ագրեսիային հակազդելու միջոցներ ձեռնարկել և դադարեցնել զենքի վաճառքը Բաքվին: ՀՅԴ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի կողմից քնած ժամանակ դաժանաբար կացնահարված հայազգի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանության իններորդ տարելիցի կապակցությամբ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին զգուշացրել է Ադրբեջանի կողմից շարունակաբար…

Հրամայական է Արեւմտահայաստանի մէջ Ցեղասպանութենէն առաջ գոյութիւն ունեցող կացութեան ստեղծումը*

Ատենէ մը ի վեր աշխարհը լուրջ տագնապի մէջ է: Տնտեսական տագնապ, այստեղ-այնտեղ ապահովական անկայունութիւն, կարճատեւ ու երկարատեւ մասնակի պատերազմներ: Այսպիսի կացութիւններ պակաս չեն եղած Երկրորդ աշխարհամարտին յաջորդող «պաղ» կոչուած պատերազմին ամբողջ երկայնքին, որ վերջ գտաւ հիմնական կողմերէն մէկուն պարտութեամբ՝ Խորհրդային Միութեան փլուզումով: Ներկայ վիճակը սակայն աւելի մտահոգիչ է, քանի որ անիկա յատկանշուած է մեծ թիւով…

Հաղորդագրութիւն — Լիբանանի զանազան մարզերու մէջ թրքական ներթափանցումի եւ ճնշող ներկայութեան մասին

Երէկ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի տեղեկատուական գրասենեակը լիբանանեան լրատուամիջոցներուն յղեց հետեւեալ հաղորդագրութիւնը: Երէկ լիբանանեան ջուրեր մուտք գործեց թրքական ելեկտրածին նաւը, որ Լիբանանի ելեկտրականութիւն արտադրող գործարաններուն պիտի հայթայթէ յաւելեալ ելեկտրուժ, որպէսզի երկիրը շրջանցէ երկար տարիներէ ի վեր իր դիմագրաւած ելեկտրականութեան սուր տագնապը: Պէտք էր ողջունէինք լիբանանեան կառավարութեան եւ ուժանիւթի նախարարութեան առած այս քայլը` տնտեսական եւ ապրուստի…

«Մենք Արթուր Մկրտչյան կերպարի անհրաժեշտություն ունենք». Դավիթ Իշխանյան

Փետրվարի 16-ին ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի ծննդյան տարեդարձն է: Արթուր Մկրտչյանն ընդամենը 32 տարեկան էր, երբ ընտրվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ, եւ 33 տարեկան, երբ քունքին արձակված կրակոցը վերջ դրեց այդ կարճ, բայց պայծառ կյանքին, որն անջնջելի հետք է թողել Արցախյան շարժման պատմության մեջ: ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին նախագահ…