Նորութիւններ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ

Այսօր Արցախի Հանրապետություն է ժամանել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են երկու հայկական պետությունների ներքին եւ արտաքին քաղաքականությանը եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ՀՅԴ Բյուրոյի անդամ Գեորգի Պետրոսյանը:

Ինչու ընդդիմությունը չմիավորվեց. Արմեն Ռուստամյանի փաստարկները

«ԱԺ ընտրություններում պարզ դարձավ, որ իրական զանգվածն այնքան է պակասել, որ ազդեցություն չունի ընտրական գործընթացի վրա, իսկ ոչ իրական զանգվածը՝ վարչական ռեսուրսների և այլնի տեսքով, ավելացել է: Եվ մասնակցել նախագահական ընտրությանը մի քանի տոկոս ավելացնելու համար, իմաստ չունի: Եթե պայքարի ընթացքում մեկ հոգի է հաղթում, ու դա դու չես, ուրեմն քո տոկոսները ոչ ոքի չեն…

ՀՅԴ-ն շարունակելու է մնալ որպես ընդդիմադիր քաղաքական ուժ

Yerkir.am-ի զրուցակիցն է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: -Պրն Վարդանյան ինչպիսին կբնորոշեիք ստեղծված նախընտրական իրավիճակը: -Իրավիճակի գնահատականը մենք տվել ենք դեռ դեկտեմբերի երկրորդ կեսին, նույն իրավիճակն է, որեւէ բան չի փոխվել: Իրականում Հայաստանում ընտրությունները դադարել են իշխանության ձեւավորման, փոփոխության միջոց լինելուց եւ այս ընտրությունների ընթացքը կանխորոշված է: Այն, որ ազդեցիկ քաղաքական ուժերը ի վերջո…

ՀՅԴ-ն նոր իրավիճակ է կանխատեսում

ՀՅԴ-ն չի բացառում, որ նախընտրական շրջանի ինչ-որ մի փուլում հանդես գա կոչով կամ հայտարարությամբ. «Մեր վերջին ժողովը լիազորել է ՀՅԴ ՀԳՄ-ին հետեւել այս զարգացումներին եւ ըստ հարկի կոմնորոշել մեր կուսակցական ընկերներին, մեր համակիրներին` ինչպես քվեարկել ընտրություններում: Մենք դեռ մինչեւ փետրվարի 18-ն ունենք ժամանակ եւ մենք մեր դիրքորոշումը կարտահայտենք»,- ասել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։…

«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը ճանաչվել է տարվա լավագույն նախաձեռնությունը

«Հանուն ապագայի» քաղաքացիական նախաձեռնությունը «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը ճանաչել է տարվա լավագույն նախաձեռնություն: Այդ մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց «Օգնիր եղբորդ» նախաձեռնող խմբի անդամ Լիլիթ Գալստյանը` նշելով, որ տարվա լավագույնը ճանաչվելը բոլորի նվիրումի արդյունքն է։ Նա շնորհակալություն հայտնեց նրանց, ովքեր հավատացել են ծրագրին, մասնակից են եղել՝ իրենց ձեռքը մեկնելով պատերազմի արդյունքում անասելի ողբերգություն ապրող սիրիահայ մեր…

Ընդդիմության չառաջադրման մասին պետք է իշխանությունը մտածի

«Ի սկզբանե պարզ էր, որ եթե հիմնական քաղաքական դերակատարները թեկնածություն չեն առաջադրելու, կա որոշակի մարդկանց շրջանակ, որոնց մոտ առաջադրման ցանկություն կա, և սա բնական է, այստեղ արտառոց բան չեմ դիտում»,- ստեղծված քաղաքական իրավիճակի մասին կարծիք է հայտնել ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Պատգամավորն այստեղ այլ խնդիր է տեսնում, որը պետք է մտահոգի իշխանությանը: Ըստ…

«Օգնիր եղբորդ» նախաձեռնության եւ ՀՕՄ-ի ջանքերով կազմակերպված օգնությունն այսուհետ կտրվի սիրիահայերին ամեն շաբաթ:

«Օգնիր եղբորդ» նախաձեռնության եւ ՀՕՄ-ի ջանքերով կազմակերպված օգնությունն այսուհետ կտրվի սիրիահայերին ամեն շաբաթ: Սննդամթերքից բացի սիրիահայերին կբաժանվեն ձմեռային հագուստներ, բաճկոններ: Ավելի քան 350 բաճկոն Թայվանից ուղարկել է հալեպահայ բարերար Հովիկ Հակոբյանը: 400 կգ դեղորայք էլ ստացել են Ֆրանսիայից ու Շվեյցարիայից, առաջիկայում օգնություն կտրամադրի Հայ Ավետարանական եկեղեցին: Սիրիահայերին պարենով կապոցներ էին ուղարկել նաեւ Արմավիրի գյուղերից, ՀՅԴ…

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէն Ընդունեց Ընկերվար Յառաջդիմական Կուսակցութեան Մէկ Պատուիրակութիւնը

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Յովիկ Մխիթարեան, Հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի եւ Կեդրոնական կոմիտէի անդամ Աւետիս Կիտանեան 11 Յունուար 2013-ին «Շաղզոյեան» կեդրոնին մէջ ընդունեցին Ընկերվար յառաջդիմական կուսակցութեան մէկ պատուիրակութիւնը, որուն մաս կազմեցին նախարարներ Ալաէտտին Թըրրօ եւ Ուաէլ Ապու Ֆաուր, ինչպէս նաեւ կուսակցութեան ընդհանուր քարտուղար Զաֆեր Նասեր: Հանդիպումէն ետք Թըրրօ յայտնեց, որ ՀՅԴ…

Հայաստան-Թուրքիա, Ցեղասպանության ժխտում եւ այլ հարցեր

Ա1+-ի ինտերնետային հեռարձակմամբ «Հետգրություն» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Հարցազրույցը վարում է հաղորդաշարի հեղինակ, «Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը:

ՀՅԴ Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակը ցավակցություն է հղել քուրդ ակտիվիստ կանանց սպանության կապակցությամբ

Փարիզում քրդական ընդդիմադիր կուսակցության կենտրոնի գրասենյակում հունվարի 10-ին առավոտյան պատահած ոճիրը ֆրանսիական մամուլի կողմից քաղաքական սպանություն է հայտարարվում, հայտարարել է ՀՅԴ Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանը եւ նշել, որ կատարվածը քաղաքական հստակ սպանություն է: Քրդերը մեծ ցույցեր են կազմակերպում, քաղաքական իշխանություններից պահանջում ոճրի արագ բացահայտում: «Եթե ֆրանսիական իշխանությունները սպանությունները շուտ բացահայտեն, իսկ դա,…