
«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը 2013թ.-ին ևս շարունակելու է աջակցել Սիրիայի բնակչությանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտարարեց Համազգային հիմնադրամի նախագահ, «Օգնի՛ր եղբորդ» նախաձեռնության անդամ Լիլիթ Գալստյանը: «Օգնիր եղբորդ» նախաձեռնության հաշվեհամարը շարունակում է համալրվել նոր և խոշոր դրամական միջոցներով: Մենք այսուհետ փորձելու ենք ավելի շատ կենտրոնանալ Սիրիա դրամական միջոցներ ուղարկելու վրա, քանզի ինքնաթիռով փոխադրումները բավականին շատ խնդիրներ…








