Նորութիւններ

Ժամանակների միջով` դեպի բուն ժամանակը. 100-ամյա հանրապետություն

Հուսիկ Արա – 100 տարի առաջ մեր գրական-մշակութային կյանքի կենտրոնն Անդրկովկասում Թիֆլիսն էր, Եվրոպայում՝ Մխիթարյան միաբանությունը, իսկ մինչեւ 1915-ը՝ նաեւ Պոլիսը: Առաջին Հանրապետության հռչակումից հետո էր, որ կառավարությունը նախաձեռնեց Երեւանը դարձնել քաղաքական, մշակութային մտքի կենտրոն: Թեպետ ավագ սերնդի գրողներից Ահարոնյանը, Շանթը տեղափոխվեցին Երևան, որպես կառավարության անդամներ, սակայն հիմնականում գրական գործունեություն ծավալողը երիտասարդ Չարենցն էր, գրական…

Թաներ Աքչամ. Հայոց ցեղասպանությունը որպես ուրվական հետապնդելու է թուրք ժողովրդին

Թուրք հայտնի ցեղասպանագետ Թաներ Աքչամի «Հայերի բռնի իսլամացումը. Լռություն, ժխտում եւ ուծացում» աշխատությունը հայերեն թարգմանվել է դեռ երկու տարի առաջ։ Այսօր, հունիսի 19-ին, արդեն գրքի հեղինակի մասնակցությամբ, Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում, տեղի ունեցավ հայերեն թարգմանությամբ գրքի շնորհանդեսը: «Ինչքան էլ փորձեն ժխտել Հայոց ցեղասպանությունը, այն որպես ուրվական շարունակելու է հետապնդել թուրք ժողովրդին», – ասաց Թաներ Աքչամը։…

ՀՅԴ-ն կողմ կքվեարկի Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական պատասխանատվության ենթարկելու միջնորդություններին

ԱԺ-ում շարունակվում է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագրերի քննարկումը: ԱԺ ՀՅԴ խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և նշեց, որ այսքան ժամանակ պատգամավոր է, բազմաթիվ միջնորդություններ են եղել, որ քննարկվել են Աժ-ում, բայց սրա նմանը չի եղել: Նրա խոսքով՝ սա աննախադեպ է,…

Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել “SCHNEIDER GROUP” ընկերության հիմնադիր Ուլֆ Շնայդերի հետ

Հունիսի 18-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել գերմանական “SCHNEIDER GROUP” ընկերության հիմնադիր և “OWC” հրատարակչության արտաքին տնտեսական հարցերով գործադիր տնօրեն Ուլֆ Շնայդերի հետ։ Վերջինս նախարարին տեղեկացրել է, որ նախատեսում են ընկերության գրասենյակ բացել Հայաստանում։ Նախարարին ներկայացնելով ընկերության գործունեությունը, Ուլֆ Շնայդերը հայտնել է , որ “SCHNEIDER GROUP”-ը գործարարությամբ զբաղվելու ուղղությամբ…

Մնայունն է որ կայ ու կ՛ապրի

Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակի Համաժողովրդային Տօնակատարութեան Հայ Քաղաքական Երեք Կուսակցութիւններուն Կողմէ Երեսփոխան Յ. Բագրատունիի Արտասանած Խօսքը Եթէ երբեք Հայոց ցեղասպանութեան ոգեկոչման հանդիսութիւնները տարիներու ընթացքին յաջողած են ստանալ համահայկական բնոյթ, եւ այդ ծիրին մէջ կատարուած նախաձեռնութիւնները առհասարակ կազմակերպուած են համագաղութային մաշստապով, միջկուսակցական, միջյարանուանական, միջմիութենական միացեալ մարմիններու հովանաւորութեամբ, այսօր, մեր յիշողութեամբ թէ պրպտումներու իբրեւ արդիւնք, առաջին անգամն է,…

Նախագահ Աուն Ընդունեց Բագրատունին

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց հանրապետութեան նախագահ զօր. Միշել Աունի, որուն հետ քննարկեց անցնող օրերուն լիբանանեան քաղաքական բեմը յուզող զանազան հարցեր: Յատուկ ուշադրութեան առարկայ դարձան կառավարութեան կազմութեան, սուրիացի գաղթականներուն տունդարձի եւ քաղաքացիութիւն շնորհելու վերջին հրամանագիրին խնդիրները: Բագրատունի անգամ մը եւս շեշտեց յառաջիկայ կառավարութեան մէջ հայ համայնքի ներկայացուցչութեան հարցը` պահանջելով, որ 30…

«Ապառաժ»-ի խմբագրական. Սթափվե՛նք

Վերջին 15 օրերին Արցախի ներքաղաքական դաշտն ապրեց վայրիվերումներով լի օրեր: Թերեւս, ապրիլից սկսած՝ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած իրադարձություններից հետո ակնհայտ էր, որ հասարակական պահանջի իրավիճակի ալիքը կհասնի նաեւ Արցախ: Սակայն, ըստ ամենայնի, ակնկալիքը իրականություն դառնալու ճանապարհին բախվեց անսպասելի արձագանքի: Արցախում քաղաքական պահանջների դրսեւորումները սկսեցին պարզ կենցաղային վեճի եւ ծեծկռտուքի հետեւանքով: Սակայն մեր քաղաքական համակարգը չկարողացավ…

Ակնարկ. Ներքին Արդարութիւն – Արտաքին Անվտանգութիւն Բանաձեւը

Մեր երկրին մէջ տիրող յետյեղափոխական իրավիճակը բեկումնային պահեր ստեղծելու նախադրեալներ կը պարզէ: Արտաքին առումով եթէ յատկապէս նկատի ունենանք կառավարութեան ծրագիրը, վարչապետի ուղերձն ու տարբեր առիթներով կատարած յայտարարութիւնները, արտաքին գործոց նախարարի պատասխանները արտաքին քաղաքականութեան վերաբերող հարցումներուն, հիմնականին մէջ շրջադարձեր չեն նկատուիր. երանգային տարբերութեամբ մը Ստեփանակերտի բանակցային սեղան վերադարձի անմիջականութեան մասին առաջադրանքներ կը բարձրաձայնուին: Մինչ ներքին առումով…

Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ

Հունիսի 18-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ։ Հանդիպմանը մասնակցել են դեսպանատան և նախարարության պաշտոնատար անձինք։ Նախարար Մինասյանը ողջունել է դեսպանին, ներկայացրել տնտեսության ոլորտում հայ-իրանական օրակարգի հարցերը, անդրադարձել ընթացիկ աշխատանքներին։ Իր հերթին դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար,…

ՀՅԴ Երիտասարդականը մասնակցեց Միջազգային ֆալկոն շարժում կազմակերպության միջազգային համագումարին

2018 թ. հունիսի 15-16-ին, Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի ունեցավ Միջազգային ֆալկոն շարժում – Ընկերվարական միջազգայնական դաստիարակչական (International Falcon Movement –Socialist International Educational) կազմակերպության միջազգային համագումարը (international committee): Համագումարին մասնակցում էին կազմակերպության անդամ մի քանի տասնյակ միությունների 40 ներկայացուցիչներ։ ՀՅԴ Երիտասարդականը ներկայացնում էր Անուշ Հովհաննիսյանը (Հայաստան)։ Համագումարի ընթացքում նախագահությունը ներկայացրեց իր նյութաբարոյական գործունեության հաշվետվությունը։ Աշխատանոցներում քննարկվեցին…