Նորութիւններ

Այսօրուան մեր գերխնդիրը սուրիահայութեան օգնութեան փութալն է

Քանատայի տարածքին ցարդ հանգանակուած է 135 հազար տոլար Հարցազրոյց Սուրիոյ Հայութեան Օժանդակութեան Քանատայի Համադրիչ Մարմինի ատենապետ Ժան Հալլաճեանի հետ Հարց.- Յետադարձ ակնարկ մը կատարելով, ներկայացուցէք սուրիահայութեան վիճակը աշխարհաքաղաքական զարգացումներու տեսանկիւնէն դիտուած: Պատ.- Միջին Արեւելքի մէջ խմորուող քաղաքական եւ զինուորական նոր կացութիւնները եւ իրենց հետ զուգորդուած վտանգաւոր ապահովական մթնոլորտը, ստեղծեցին պայթուցիկ կացութիւն մը, ո՛չ միայն խնդրոյ…

Մերժվեց ՀՅԴ «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենսդրական նախաձեռնությունը

Նոյեմբերի 14-ին խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: Առաջինը քվեարկության դրվեց երեկ ՀՅԴ խմբակցության կողմից ներկայացված և արտահերթ ընթացակարգով քննարկված «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում էր նվազագույն աշխատավարձը դարձնել 45 000 դրամ: Դաշնակցության օրենսդրական նախաձեռնությունը մերժվեց ձայների 58 «դեմ», 37 «կողմ» հարաբերակցությամբ:

ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը կառավարությանը 7-կետանոց պահանջների ցանկ կներկայացնի

ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը պատրաստվում նոյեմբերի 17–ին՝ ուսանողության տոնին ընդառաջ, նոյեմբերի 15-ին, երթի դուրս գալ և ներկայացնել կառավարությանը մի քանի պահանջներ։ Այս մասին, այսօր «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ կայացած ասուլիսին հայտարարեցին, ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության կենտրոնական վարչության ատենապետ Գերասիմ Վարդանյանը և կենտրոնական վարչության անդամ Մհեր Ղազարյանը: Երթի միջոցով իրենք բարձրացնելու են ուսանողության ձայնը…

Աղվան Վարդանյանի ելույթը` ԱԺ-ում. Տարկետման բյուջե

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի ելույթը 2013թ. բյուջեի քննարկումների ժամանակ Հարգելի խորհրդարան, հարգելի կառավարություն Շատ կարճ կխոսեմ: Պատճառը 2012 և 2013 թվականների բյուջեների գրեթե նույնականությունն է: Ե’վ ֆինանսական, և’ արդյունքային ցուցանիշների առումով: Էական որևէ փոփոխություն չկա: Ակնհայտ է նաև, որ 2013 թվականին մեր բնակչության բացարձակ գերակշիռ մասը մի փոքր ավելի վատ է ապրելու: Փոխաբերական իմաստով՝…

Ուրուգվայի խորհրդարանի նախագահն Արցախում է, նա հանդիպել է Բակո Սահակյանի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Ուրուգվայի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը` կառույցի նախագահ Խորխե Օրիկոյի գլխավորությամբ: Բագո Սահակյանը խորհրդարանական պատվիրակության ընկերակցությամբ Շուշիում դիմավորել Ուրուգվայի խորհրդարանի նախագի պատվիրակությանը։ Իսկ Ստեփանակերտում, օտարերկրացի բարձրաստիճան հյուրին դիմավորելու համար Վերածննդի հրապարակում հոծ բազմություն է հավաքվել: Նախագահների հանդիպմանը քննարկվել է երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Բակո…

Դաշնակցությունը կկողմնորոշվի դեկտեմբերին

Անդրադառնալով խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու ԲՀԿ-ի առաջարկությանը, դրա վերաբերյալ ՀՅԴ-ի հայտարարությանը, նախագահական ընտրություններում միասնական թեկնածու ունենալու հեռանկարին՝ Ազգային ժողովում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասում է, թե Հայաստանում կա փորձ, երբ ընդամենը տասն օրվա ընթացքում իրադարձություններն այնպես են շրջվում, որ որևէ մեկը չէր էլ կարող ակնկալել: Նրա խոսքով՝ առաջիկա շաբաթների քննարկումների արդյունքում կձևավորվի օրակարգ, և…

Ի՞նչ «հիմքով» էր մեր ԱԳՆ-ն վստահեցնում, որ Սաֆարովի արտահանձնում բացառված է

ՀՅԴ խմբկացության անդամ Աղվան Վարդանյանի հայտարարությունն ԱԺ նոյեմբերի 13-ի նիստում Հարգելի խորհրդարան, Սեպտեմբերի 5-ին ԱԺ-ում արտգործնախարար պրն. Նալբանդյանը բառացիորեն ասաց հետևյալը. «Բազմաթիվ անգամներ հունգարական կողմից ստացվել են միանշանակ հավաստիացումներ, որ նման քայլը՝ «Սաֆարովի արտահանձնում»,- բացառված է: Այդ հավաստիացումները տրվել են մեր հարցումներին ի պատասխան նաև օգոստոսի երկրորդ կեսին՝ ներառյալ օգոստոսի 22-ին, 23-ին, 24-ին՝ Հունգարիայի արտաքին…

Դեմ են ՀՅԴ-ի առաջարկին

ԱԺ ՀՅԴ խմբակցությունը նվազագույն ամսական աշխատավարձի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը համարում է արտահերթ: ԱԺ-ում հիմնական զեկուցող ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ներկայացրեց ՀՅԴ օրենսդրական այդ նախաձեռնությունը: Ա.Վարդանյանը նշեց, որ ՀՅԴ-ն առաջարկում է յուրաքանչյուր հաջորդ տարվա համար ՀՀ աշխատավարձի ամսական եւ ժամավճարի նվազագույն չափերը սահմանել ՀՀ պետական…

Ամերիկայի ՀՅԴ Հայ Դատի հանձնախումբը սիրիահայերին եւ Սիրիայի քրիստոնյաներին զորակցության համար նամակարշավ է սկսել

Ամերիկայի ՀՅԴ Հայ Դատի հանձնախումբը նամակարշավ է սկսել՝ ի զորակցություն սիրիահայերի եւ այդ երկրում ապրող քրիստոյաների։ Հանձնախումբը հորդորում է Սիրիայի քրիստոնյաներին օգնելու կոչով հազարավոր նամակներ հղել ԱՄՆ պետքարտուղարություն։ Պատճառն այն է, որ Սիրիայում բազմաթիվ հայեր եւ այլ քրիստոնյաներ սպանվում, առեւանգվում եւ խոշտանգվում են, նրանց տներ եւ եկեղեցիներն ավերվում են, մինչդեռ ԱՄՆ հանդուրժողականության կոչով, քննադատությամբ կամ…

ՀՅԴ-ն ևս քննարկումներ է սկսել

2013թ. նախագահական ընտրություններին ընդառաջ հանրությանը համախմբելու նպատակով ՀՅԴ-ն քննարկումներ կկազմակերպի քաղաքական տարբեր ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Մենք առաջիկայում հանդիպումներ կկազմակերպենք քաղաքական ուժերի և հանրության այլ շերտերի` մասնագիտական խմբերի, քաղաքացիական հասարակության, այդ թվում` լրատվամիջոցների հետ: Այս ֆորումների արդյունքում կարծում եմ` կառաջանա այն…