
Հայաստանի տնտեսական աճը շարունակում է դանդաղել: Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) հրապարակած նախնական տվյալների համաձայն՝ նախորդ տարվա համեմատ այս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանի տնտեսությունը աճել է 2,8%-ով: Այն դեպքում, երբ առաջին հինգ ամիսներին տնտեսական աճը կազմել է 8,8%, կիսամյակային տվյալներով՝ 6,2%, 7 ամիսների տվյալներով՝ 4%, իսկ հունվար-օգոստոսին՝ 3,1%: Կառավարությունն աճի դանդաղումը պայմանավորում է գյուղատնտեսության ոլորտում արձանագրված անկմամբ:…















