Նորութիւններ

Մեծ շուքով բացվեց Արամ Մանուկյանի կիսանդրին

Առաջին Հանրապետության հիմնադիրներից մեկի՝ ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի կիսանդրին բացվել է մայիսի 29-ին, հայրենի Սյունիքում՝ Դավիթ Բեկ գյուղում: Արամ Մանուկյանի կիսանդրին հայրենի գյուղում տեղադրելու գաղափարն իրականացրել է ՀՅԴ Կապանի մարզային կոմիտեն: Մանրամասները՝ մեր գործընկերների ռեպորտաժում:

ՀՅԴ-ն միակամ է

ՀՅԴ Բյուրոյի հրավերով մայիսի 29-ին Երևանում գումարվեց ՀՅԴ Հայաստանի և Սփյուռքի կազմակերպությունների ղեկավար մարմինների խորհրդակցական ժողովը։ Ժողովը նոր իրողությունների համատեքստում հանգամանալի քննարկման առարկա դարձրեց Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, կուսակցության վերջին երկամսյա գործունեությունը, ինչպես նաև անդրադարձ կատարեց հնարավոր քաղաքական զարգացումներին և առաջիկա անելիքներին։ Ժողովը վերահաստատեց հայաստանակենտրոն գործունեությանը նոր թափ հաղորդելու կուսակցության հանձնառությունը և իր ամբողջական զորակցությունը հայտնեց…

Ինչ տոն ենք տոնում

Ակնհայտ է, որ որոշ մարդկանց համար այսօր էլ դեռ հստակ չէ, թե ինչին է նվիրված 100-ամյակի տոնը, որ համազգային շուքով տոնում ենք այս տարի: Միթե՞ այդպիսի տպավորություն չի ստացել ցանկացած մարդ ներկա գտնվելով (եթե հաջողվել է ներկա գտնվել) Սարդարապատի տոնակատարությանը: Ինքս առիթ ունեցա տանը լինելու եւ հեռուստացույց միացնելու, երբ հարյուրամյակի համերգին ինչ-որ երիտասարդ փորձում էր…

Հալեպի օդանավակայանի վերաբացումը հեռու չէ

Հալեպի օդանավակայանը պատրաստ է վերադառնալ բնականոն աշխատանքի, սակայն, անվտանգության որոշ հարցերից ելնելով, իշխանություններն առայժմ չեն շտապում դիմել այդ քայլին: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը: «Հարցը չափազանց կարևոր է, Սիրիայի կառավարությունը լուրջ աշխատանքներ է տանում այդ ուղղությամբ: Օդանավակայանն, իրականության մեջ, կարող եմ ասել, պատրաստ է: Այն նույնիսկ…

Իսրայելի հերթական խաղը. Հայոց ցեղասպանության ճանաչման նախագիծը հանվել է օրակարգից

Մայիսի 30-ին Իսրայելի խորհրդարանում պետք է քվեարկության դրվեր Հայոց ցեղասպանության ճանաչման նախագիծը, սակայն երեկ հայտնի դարձավ, որ հարցը խորհրդարանի այս շաբաթվա օրակարգում չի ներառվել: Հարցը օրակարգից հանել է խորհրդարանի խոսնակ Յուլի Էդելշտեյնը: Նրա մամուլի քարտուղարը պարզաբանել է, թե իբր Էդելշտեյնը մտավախություն է ունեցել, քանի որ պարզ չէր, թե արդյո՞ք մեծամասնությունը կողմ կքվեարկեր նախագծի ընդունմանը: Նախքան…

Սարքուած խայտառակութիւնը

ՍԵԴՕ ՊՈՅԱՃԵԱՆ Մայիս 28ին, Սարդարապատի յուշահամալիրին առջեւ, սարքվեց խայտառակութիւն մը։ Պարզուած ամօթին գիտակից էին թէ անգիտակից, հայրենի պետական այրերը, միեւնոյնն է։ Կատարուածը մեր պատմութեան դէմ դաւաճանութեան համազօր էր, պատահածը մեր ազգային արժանապատուութեան դէմ նախատինք էր ։ Կարելի՞ է պատկերացնել մեր պատմութենէն այս աստիճանի խորթացում։ Կարելի՞ է սպասել մեր ազգային արժէքներու այս աստիճանի խաթարում։ Մայիս 28ն…

Կա Թուրքիան և թուրք ժողովուրդը, որի հետ պետք է հարաբերվել

Factor.am-ը զրուցել է ՀՅԴ ԳՄ անդամ, պատմաբան Արթուր Եղիազարյանի հետ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակից, Հայաստան-Թուրքիա հարաբերություններից և այլն: -Պարոն Եղիազարյան, բովանդակային առումով մենք որերո՞րդ հանրապետությունում ենք։ -Այդ բաժանումը շատ պայմանական է, օբյեկտիվ չէ։ Այսօր շատ պետական գերատեսչություններ Հայաստանում նշում են իրենց 100-ամյակը։ Սա նշանակում է, որ նրանց շարունակականությունը պայմանավորված է խորհրդայինով և դրանից առաջ էլ…

Նրանք նույնիսկ դրա համարձակությունը չեն կարող ունենալ, որ անտեսեն

Միայն դա չէր, շատ բան կար այնտեղ, որ ընդունելի չէր. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն` անդրադառնալով Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցած միջոցառմանը, որտեղ հնչել են ռուսական երգեր` նվիրված երկրորդ համաշխարհայինում տարած հաղթանակին: «Ես այդ ամեն ինչը ոչ թե միտումին, այլ այս փոփոխության բերումով ստեղծված թափթփվածությանն եմ վերագրում: Թե ներկայությունը քաղաքական դեմքերի և…

Հայաստանի և սփյուռքի դաշնակցականները տոնում են հաղթական Մայիսի 28-ը

Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում Հայ Յեղափոխական Դաշնակցությունը բազմամարդ քայլերթ էր կազմակերպել Մատենադարանից մինչև Հանրապետության Հրապարակ: Բազմամարդ երթին մասնակցում էին ինչպես Հայաստանի տարբեր մարզերից, այնպես էլ սփյուռքի հայկական գաղթօջախներից ժամանած բազմաթիվ դաշնակցականներ, կուսակցության համակիրներ: Քայլերթի մասնակցիները երթով շարժվեցին նախ Ազատության հրապարակ, որտեղ ելույթներ ունեցան Դաշնակցության ներկայացուցիչները: Գեղամ Մանուկյանը շնորհավորեց Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ և…

Այցելություն Արամ Մանուկյանի գերեզմանին

Այսօր մայիսի 28-ին` Առաջին Հանրապետության 100-ամյակի տոնակատարությունների շրջանակում Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի շիրիմին էին այցելել ՀՅԴ-ականները: Այնտեղ էին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Տեր-Խաչատրյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Եղիազարյանը և այլոք: Yerkir.am-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի…