Նորութիւններ

Տեղի են ունեցել Բաշ-Ապարանի հերոսամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներ

Այսօր, մայիսի 27-ին Ապարանում տեղի են ունեցել Բաշ-Ապարանի հերոսամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներ, որին մասնակցել են մեծ թվով բարձրաստիճան պաշտոնյաներ: Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումների շարք է կազմակերպել Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը, և այսօր այդ միջոցառումների շրջանակում Ապարան էին ժամանալ ՀՅԴ-ականները: Բաշ-Ապարանում ամփոփված Դրաստամատ Կանայանի շիրիմի մոտ ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Ղազարյանը նախ շնորհավորեց հերոսամարտի 100…

Կիպրոսի ԷՏԷՔ ընկերվարական կուսակցության ներկայացուցիչները Արցախում

Կիպրոսի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Արցախ են ժամանել Կիպրոսի ԷՏԷՔ ընկերվարական կուսակցության ԿԿ անդամ Նիկոլաս Խրիտուն եւ Նիկոսիայի մարզային կոմիտեի անդամ գեներալ Խրոստոտուլոս Լեֆկարիտիսին՝ Կիպրոսի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Հակոբ Մանուկյանի ուղեկցությամբ: Մայիսի 26-ին, պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանի հետ: Հանդիպմանը ներկա էին նաեւ ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերով…

Դաշնակցության առաջարկներն այսօր էլ օրակարգում են

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է ստացվում, որ ՀՅԴ-ն միշտ իշխանության մեջ է լինում՝ անկախ իշխանությունների փոփոխությունից։ «Նախ՝ էդպես չի, եթե Դուք վերցնեք մեր նոր անկախության 30 տարիները, Դաշնակցությունն ավելի շատ եղել է ընդդիմություն, քան իշխանություն։ Երբ որ ասում եք «միշտ», ճիշտ չեք ասում»,-ասաց Ռուստամյանը։ -Լավ, վերջին տասը տարվա կտրվածքով գոնե…

Թավշյա հեղափոխությունը միջազգային հեղինակություն ապահովեց Հայաստանի համար

Վերջին թավշյա հեղափոխությունը իրոք միջազգային վարկ ու հեղինակություն ապահովեցին Հայաստանի համար. մեր պետությունը միջազգային հանրությանը ներկայացավ որպես մոդել-պետություն, մոդել-հասարակություն: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը: Նա նկատեց, որ դժվար թե հանդիպենք երկրների, որտեղ երկարատև բողոքի ակցիաները, անհնազանդության շարժումները տեղի ունենան առանց միջադեպերի, առանց մեքենաների ու…

Գանատայի Լաւալ քաղաքին մէջ ծածանեցաւ եռագոյնը

Հայաստանի Առաջին Հանրապետության 100ամեակին առիթով, ՀՅԴ Լաւալի (Գանատա) «Սարգիս Զեյթլյան» Կոմիտէի նախաձեռնութեամբ և Լաւալի Հայ Դատի յանձնախումբի կազմակերպութեամբ առաջին անգամ ըլլալով Լաւալի քաղաքապետարանին առջև վեր սլացաւ Հայաստանի Հանրապետության եռագոյնը և հնչեց Հայաստանի ազգային օրհներգը։ Արարողութեան ներկայ էին Գանատայի Հայոց Թեմի Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Արք. Չարեանը, Հայաստանի Արտակարգ և լիազօր դեսպան` Պարոն Լևոն Մարտիրոսեանը, նահանգային…

Մամուլի հաղորդագրություն

Սույն թվականի մայիսի 28-ին, ժամը 18։00-ին, Հայաստանի Հանրապետության 100-ամյակի տոնակատարությունների շրջանակում ՀՅ Դաշնակցությունը կազմակերպում է քայլերթ՝ Մատենադարան-Մաշտոցի պողոտա-Ազատության Հրապարակ-Հյուսիսայնի պողոտա-Հանրապետության Հրապարակ երթուղով: Ազատության հրապարակում տեղի կունենա հավաք և օրվա խոսքերի ունկնդրում: ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակ 27.05.2018

Գաղտնի գրություններ, ծածկագրեր. լույս է տեսել Արամ Մանուկյանի նամակների ժողովածուն

Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի շրջանակներում այսօր տեղի ունեցավ «Արամ Մանուկյան. նամականի» գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին ՀՅԴ-ական գործիչներ, գրողներ, պատմաբաններ, գիտնականներ, հյուրեր Վրաստանից և սփյուռքից: Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր, պետական, հասարակական գործիչ, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ Արամ Մանուկյանի նամակների ժողովածուն կազմել է պատմաբան Երվանդ Փամբուկյանը: Ժողովածուն կազմելիս պատմաբանը մեծամասամբ օգտվել է Հայ…

25-28 ­Մա­յիս 1918. ­Հա­յու­թիւ­նը պար­տու­թեան մատ­նեց Ե­րե­ւա­նի վրայ ար­շա­ւող թրքա­կան զօր­քը

1918ի ­Մա­յիս ամ­սու վեր­ջին շա­բա­թը, յատ­կա­պէս ­Մա­յիս 25էն ­Մա­յիս 28 եր­կա­րող քա­նի մը օ­րե­րը, դա­րա­կազ­միկ հան­գո­ւան մը կը խորհր­դան­շեն հայ ժո­ղո­վուր­դի նո­րա­գոյն շրջա­նի պատ­մու­թեան մէջ։ Հա­րիւր տա­րի ա­ռաջ, ­Մա­յի­սի այս օ­րե­րուն, կեր­տո­ւե­ցաւ պան­ծա­լի Ա­ւան­դը «­Մա­յիս 28»ի, որ խտա­ցուց խոր­հուր­դը հայ ժո­ղո­վուր­դի նոր դա­րաշր­ջան մուտ­քին ու, իբ­րեւ Ազ­գա­յին-­Պե­տա­կան Ա­ծուի, յաղ­թա­կան վե­րա­կանգ­նու­մին։ Ա­ռա­ջին Աշ­խար­հա­մար­տի ար­հա­ւիր­քին մէջ տո­ւայ­տող…

Ամբողջական Հայաստանի խոստումով ծնաւ հարիւրամեայ հանրապետութիւնը

Սեդօ Պոյաճեան Մեր անկախութեան եւ ազգային պետութեան հիմնադրման հարիւրամեակը մեզի կը շարունակէ յուշել այն պարզ խոստումը, որ Հայաստանի Հանրապետութիւնը ծնաւ ազատագրելու համար մեր ժողովուրդը եւ ամբողջացնելու համար հայրենիքը։ Ըմբռնելու համար այս խոստումին եւ անոր առաքելութեան ազգային իմաստը, պէտք է մէկ անգամ ընդմիշտ անդրադառնանք, թէ Սարդարապատի, Պաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի գոյամարտերը չէին նպատակը, այլ՝ Մայիս 28-ի…

Ի՞նչ Կրնան Ըլլալ Հակադաշնակցական Քարոզարշաւին Դրդապատճառները

ՄԵԼԻՔ ԳԱՐԱԳԱՒՈՐԵԱՆ Հայաստանի Հանրապետութեան մէջ տեղի ունեցած քաղաքական վերջին իրադարձութիւններուն, համաժողովրդային շարժումին եւ անոր յաջորդող իշխանափոխութեան առընթեր, վերջերս հայկական իրականութեան մէջ ականատեսը կը դառնանք ուշագրաւ այլ երեւոյթի մը` յարաբերական, քաղաքական, լրատուական, ապատեղեկատուական սուր եւ աժան անհիմն քննադատութիւններու, հիւանդագին երեւակայութիւններով ցեխարձակումներու եւ քարոզչական արշաւի մը, որ ուղղուած է ՀՅ Դաշնակցութեան դէմ: Յանկարծ որոշ շրջանակներ, խմբակներ, փորձագէտներ,…