Հ.Յ.Դ. Մամուլ

Մեզ հերոսության չափանիշ են տվել

Կանանց միամսյակի շրջանակում ՀՕՄ-ի Ավան համայնքի «Ակնունի» մասնաճյուղը մարտի 25-ին ՀՅԴ «Համազասպ» կոմիտեությունում մեծարանքի ու հարգանքի տուրքի մատուցման միջոցառում էր կազմակերպել Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների մայրերի, կանանց և աղջիկների համար: ՀՕՄ-ի «Ակնունի» մասնաճյուղի հոմուհիներից Նարինե Գալստյանը ամփոփ կերպով պատկերացում տվեց ՀՕՄ-ի գործունեության և մասնավորապես այն ծրագրերի մասին, որոնք առնչվում են զոհված ազատամարտիկների ընտանիքներին: Բավական ջերմ…

Հայ Քաղաքական Կուսակցութիւններու Ներկայացուցիչներու Հանդիպում

Երէկ, կէսօրին, հայ քաղաքական երեք կուսակցութիւններու` ՍԴՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ ՌԱԿ-ի ներկայացուցիչները հանդիպում մը ունեցան Թէքէեան վարժարանին մէջ: Հանդիպումին ընթացքին քննարկուեցան երկիրն ու գաղութը յուզող հարցեր: Հիմնական քննարկման նիւթ դարձան Հայոց ցեղասպանութեան 102-ամեակի ոգեկոչումներու նախապատրաստական աշխատանքները: Հանդիպումին մասնակիցները ընդգծեցին ոգեկոչումներուն համահայկական եւ համալիբանանեան բնոյթ եւ տարողութիւն տալու անհրաժեշտութիւնը: aztagdaily.com

Ակնարկ. Ինքնահակասութիւն Եւ Հետեւողականութիւն

Հայաստանի Հանրապետութեան առաջին նախագահին հարցազրոյցը չյաջողեցաւ գաղափարաքաղաքական բանավէճի շրջանակներուն մէջ տեղաւորուիլ: Հարցումներու հունաւորումը զրուցավարին կողմէ ճիշդ էր. ի վերջոյ առաջին նախագահը իր ամբողջ նախընտրական քարոզարշաւը ուզած էր կանուխէն կեդրոնացնել Արցախի տագնապի լուծման իր պատկերացումներուն վրայ` յառաջ մղելով այն միտքը, որ հայաստանեան հիմնահարցերու լուծման բանալին արցախեան հակամարտութեան լուծման մէջ է: Անկախ ժամանակի որոշ տարածականութեան վրայ ընդգծուող…

«Հայրենիք»ի խմբագրական. Ընտրարշաւեան խոհեր եւ մտորումներ

Մարտ 5-ին ազդանշանը տրուեցաւ Ազգային Ժողովի ընտրութիւններուն քարոզարշաւին: Երկու շաբաթներ թաւալած են եւ գրեթէ այս նախընտրական քարոզարշաւի կիսուն ենք: Տեղին է հետեւիլ, դիտել, վերլուծել եւ յանգիլ որոշ հաստատումներու, որոնք վստահաբար իրենց անդրադարձը կրնան ունենալ Ապրիլ 2-ին կատարուելիք ընտրութիւններուն վրայ: Դժբախտաբար, հսկայ թիւ մը լաւապէս տեղեակ չէ թէ ի՞նչ փոփոխութիւններ կատարուած են: Այո՛, դժբախտաբար քիչեր կը…

Հաղորդագրութիւն

Անկախ պետականութեան, արդար ու բարեկեցիկ հասարակութեան կերտման ի խնդիր, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը ունի հարուստ կենսափորձ: Նորանկախ Հայաստանի քաղաքական կեանքի տարբեր հանգրուաններուն, իշխանութեան թէ ընդդիմութեան դիրքերէն, Դաշնակցութիւնը իր ամբողջական մասնակցութիւնը բերած է հայրենիքի հզօրացման եւ պետական համակարգի ժողովրդավարականացման երթին: Դաշնակցութեան քաղաքական հետեւողական ու անդուլ պայքարով Հայաստան օժտուած է նոր սահմանադրութեամբ եւ խորհրդարանական նոր համակարգով, որուն ամրագրումը…

Արցախի պայքարը արժեքների համար է

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախաձեռնությամբ Արցախ են ժամանել Բելգիայի Թագավորության Դաշնային և Բրյուսելի շրջանային խորհրդարանների պատգամավորներ Անդրե դե Բյուս դե Վարնաֆը, Էմանուել դե Բոկը և Պիեռ Կոմպանին: Մարտի 21-ին կայացել է պատգամավորների մամլո ասուլիսը: «Մեզ համար հետաքրքական է գալ և բացահայտել արցախյան իրականությունը»,- նշել է Անդրե դե Բյուս դե Վարնաֆը և ավելացրել, որ իրենց…

Ակնարկ. Շրջանակային Համաձայնագիր Եւ Ազգային Ժողովի Ընտրութիւններ

Արտասովոր չէ, որ Արթուր Սարգսեանի մահը զգացականութեան ալիք բարձրացնէր եւ տեղի տար հրապարակային թէժ քննարկումներու, յաճախ զեղումնային գրառումներու, մեղադրանքներու: Արթուր Սարգսեանի ինքնազոհաբերումը, սկզբունքայնութիւնը եւ անոնց սերտօրէն կապուած կեանքի աւարտը, կը թուի, որ առանցքային նիւթ պիտի շարունակեն մնալ ո՛չ միայն հասարակական քննարկումներու, այլ նաեւ քաղաքական յայտարարութիւններու: Խնդիրը այս պարագային եւ ընդհանուր պատկերի մէջ ընտրաքաղաքական առումով այլ…

«Ապառաժ»-ի խմբագրական. Խորհրդարանական համակարգի բարիքները

Հայաստանի Հանրապետության՝ ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրությունների քարոզարշավի ժամանակաշրջանը մոտենում է կեսին: Անցած օրերի ընթացքում Հայաստանի քաղաքական դաշտը թեժացել է, շռայլվում են խոստումներ, հեռանկարային պլաններ, ինքնաարդարացումներ, քննադատություններ, չարածներն են պախարակվում և դարձյալ խոստումներ, խոստումներ… Ընդհանուր հայացքով քաղաքական կուսակցություների և դաշինքների ծրագրերը դիտարկելով և ի մի բերելով բոլորի ասածը՝ հասկանում ենք, որ ինչքան բան կա անելու…

«Հայրենիք»ի խմբագրական. Էրտողանի խայտաբղետ խայտառակութիւնը

Վերջին տարիներուն, ահաբեկչութեան դէմ պայքարի պիտակին տակ, Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանը կ՛այցելէր եւրոպական քաղաքներ եւ հանգստօրէն, առանց որեւէ արգելքի իր ընտրարշաւի աշխատանքները կը կատարէր: Քիւրտ թէ հայ փոքրամասնութիւններու ցիր ու ցան ցոյցերը ոչ մէկ ազդեցութիւն կ՛ունենային, հակառակ բազմիցս անոնց հնչեցուցած ահազանգին: Այդ օրերուն, հաւանաբար, քաղաքավարութեան վնասները նկատելով եւ շարունակ խաբուելով թէ, Սուրիոյ պատերազմին Թուրքիա…

Ընտրակաշառքի Եւ Գաղափարի Միջեւ Կռիւն Է Հիմա

(ՉԱԿԵՐՏԱՒՈՐ ԽՈՍՏՈՒՄԸ ԿԵՂԾ Է) Երբեք չեմ սիրած Մեծն Բրիտանիոյ նախկին վարչապետներէն Ուինսթըն Չըրչիլը (ոչ ալ իր նախորդները կամ յաջորդները)։ Որովհետեւ ան ղեկավարն էր կայսրութեան մը, որուն վրայ «արեւը մար չէր մտներ»։ Այս յոխորտանքը ինքնին ամբարտաւանութեան մը ցուցանիշն է։ Կարծէք չի բաւեր բազմաթիւ երկիրներ ու ժողովուրդներ ստրկացնել (ինչպէս որեւէ կայսրութիւն), չի բաւեր անոնց բնական հարստութիւնները կողոպտել,…