Հ.Յ.Դ. Մամուլ

Բարեկամութիւնը ամրապնդելու կամարտայայտութեամբ

Հայաստանի Հանրապետութեան Պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանը եռօրեայ այցով եւ իր իրանցի գործընկեր Դեհղանի հրաւէրով գտնւում է Թեհրանում: Պահի եւ ժամանակի առումով ՀՀ ՊՆ-ի թեհրանեան այցը ստանում է առանձնայատուկ նշանակութիւն եւ գերազանցում պրոտոկոլային ձեւաչափերը: Նախ՝ ԻԻՀ նախագահ Ռոհանիի հայաստանեան այցից յետոյ սա առաջին բարձր մակարդակի փոխադարձ այցն է, որն մէկ անգամ եւս վկայում է երկու երկրների…

Արժանթինի Հայ Համայնքը Կը Դատապարտէ Չաւուշօղլուի Այցը

ՊՈՒԷՆՈՍ ԱՅՐԵՍ.- Պուէնոս Այրեսի հայկական համայնքի կազմակերպութիւնները հրատարակած են հաղորդագրութիւն մը, ուր կը դատապարտեն Թուրքիոյ արտաքին գործոց նախարար Մեւլուտ Չաւուշօղլուի այցը Արժանթին: Հաղորդագրութեան մէջ կ՛ըսուի. «Արժանթինի հայկական համայնքը, որ մեծաւ մասամբ կը բաղկանայ թրքական պետութեան կողմէ 1915-1923 թուականներուն կատարուած Ցեղասպանութենէն վերապրած գաղթականներէ, կը մերժէ եւ կը դատապարտէ Թուրքիոյ արտաքին գործոց նախարարին այցը Արժանթին: Չաւուշօղլու ոչ…

ՀՅԴ-ի կրակին ձեռքեր տաքացնողները. ճշմարտության անողոք դեմքը-7

Ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող խոշորացման գործընթացները, որոնք տեղի են ունենում դաշինքների ձևավորման կամ մեկ կուսակցության մեջ մանրերի տարրալուծման տեսքով, հետապնդում են մի պարզ նպատակ` անցնել խորհրդարան և առնվազն ստանալ այնքան մանդատ, որ հնարավոր դառնա ՀՀԿ-ին զրկել բացարձակ մեծամասնությունից, իշխանությունից: Այդ հնարավորությունը կստեղծվի նույնիսկ ոչ թե այն դեպքում, եթե որևէ ուժ 54 տոկոս քվե ստանա, այլև…

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հայտարարությունը՝ Թրամփի՝ ներգաղթային քաղաքականության վերաբերյալ հրամանագրի առնչությամբ

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) հայտարարություն է տարածել Սպիտակ տան՝ «օտարերկրյա ահաբեկիչների» մուտքն ԱՄՆ արգելելուն ուղղված հրամանագրի առնչությամբ։ Հայ դատի հանձնախումբը հայտարարել է, որ շարունակում է մտահոգված մնալ հունվարի 27-ին ընդունված հրամանագրի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ, ինչպես ԱՄՆ-ի քաղաքականության, այնպես էլ հայ անհատների և ընտանիքների վրա այդ հրամանի թողած հետևանքների առումով։ Հրամանագիրն 90-օրյա ժամկետով ԱՄՆ…

Հայ Դատի ԱՄՆ հանձնախումբը ցույցեր է կազմակերպել՝ ի պաշտպանություն Լապշինի

Ի պաշտպանություն բլոգեր Ալեքսանդր Լապշինի` ցույցեր են տեղի ունեցել նաեւ Միացյալ Նահանգներում: Հայ Դատի ԱՄՆ հանձնախումբը Վաշինգտոնում եւ Նյու Յորքում Բելառուսի դեսպանատների մոտ բողոքի ակցիաներ է կազմակերպել: Բելառուսի իշխանությունները, որոշել են բավարարել Բաքվի պահանջը՝ արտահանձնել Լապշինին: Թեպետ Լապշինը բողոքարկել է դատախազության որոշումը, սակայն նրա բողոքարկումը մերժվել է: Նա որոնվում է Ադրբեջանում 2011 թվականի ապրիլին, 2012…

Քաղաքացիին Աչքերուն Մէջ Նայելու Քաջութիւնը (ՈՐ Ի ԴԷՊ՝ ՔԻՉԵՐՈՒՆ ՏՐՈՒԱԾ Է)

Տեսարան մէկ: Տարիներ առաջ էր. Երեւան կը գտնուիմ: Օր մը, խումբ մը ընկերներով Աբովեան փողոցին վրայ գտնուող «Ցենտրալ» թէյարանէն դուրս կ՛ելլէինք, երբ յանկարծ դէմ յանդիման եկանք խումբ մը մարդոց, որոնք կը մտնէին նոյն թէյարանը: Ինծի անծանօթ անձնաւորութիւն մըն էր, շրջապատուած 7-8 թիկնապահներով, բոլորն ալ ցուցադրաբար խոժոռ ու «ստուգող» նայուածքներով ու շարժուձեւերով… Երեւանաբնակ ընկերներուս հարցուցի, թէ…

Շահան Գանտահարեան. «Դաշնակցութիւնը Փորձառութիւն Ունի Փայլուն Կատարողականութեամբ Ազգ-Բանակ Կերտելու»

Այնճարի Մէջ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 126-Ամեակի Տօնակատարութիւն Կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի քարոզչական յանձնախումբին, կիրակի, 29 յունուար 2017-ին, երեկոյեան ժամը 5:00-ին, Այնճարի «Սարգիս Զէյթլեան» ժողովրդային տան Նահատակաց յուշակոթողին մօտ տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն եւ ծաղկեպսակի զետեղում` ի յիշատակ ՀՅԴ շարքերէն առյաւէտ բաժնուած ընկերներուն եւ հայոց բանակի զոհուած զինուորներուն: Հոգեհանգստեան պաշտօնը կատարեցին գիւղի հոգեւոր հայրերը` նախագահութեամբ…

Յայտարարութիւն. Ազգային Բանակը` Փրկութեան Եւ Միութեան Ջահակիր

Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախ աշխարհի փրկութեան, պահպանութեան եւ պաշտպանութեան երաշխիքը կը հանդիսանայ ազգային բանակը` իր ուժականութեամբ եւ հզօրութեամբ, իր մարտունակութեամբ եւ ռազմավարութեամբ: Ասոր համոզուած պէտք է ըլլայ իւրաքանչիւր հայորդի, ուր որ ալ գտնուի, ինչ գաղափարի ալ պատկանի, պարզապէս անոր համար, որ միայն ազգային բանակը կրնայ դառնալ հայրենիքի անվտանգութեան եւ ապահովութեան հաստատուն գրաւականը, ապա` հայ ժողովուրդին…

Արիության մեդալ՝ Հարմիկ Հովսեփյանին

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ, Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած արիության և անձնվիրության համար ազատամարտիկ, Դաշնակցական Հարմիկ Հովսեփյանը պարգևատրվել է Արիության մեդալով: Այս մասին տեղականում ենք նախագահի պաշտոնական կայքից:

Հրանդ Մարգարեան. «Ազգային Ժողովի Յառաջիկայ Ընտրութիւնները Ունին Համահայկական Նշանակութիւն»

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 126-Ամեակի Հանդիսաւոր Նշում Յակոբ Բագրատունի. «Մեր Քաղաքական Առաջադրանքն Է Վերականգնել Հայկական Երեսփոխանական Պլոքը» «Պաշտօնապէս Կը Յայտարարենք Մեր Ինքնութեան Ամրագրման Նպաստող Ժողովրդային Ֆոնտերու Հաստատումը» «Պիտի Չարտօնենք, Որ Հաւաքական Չարիքը Շարունակէ Հարուածել Մեր Երիտասարդութիւնը» Հայ յեղափոխական դաշնակցութիւնը իր հաստատուն կառոյցով, գաղափարական խոր աւանդով եւ աշխարհահայեացքով իր 126-ամեակը բոլորեց: Ան մէկ դար եւ քառորդ, շնորհիւ…