Հ.Յ.Դ. Մամուլ

Ռուբեն Հովսեփյանի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին՝ Համազգային թատրոնում

77 տարեկան հասակում կյանքից հեռացել է գրող, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանը: Հովսեփյանի թաղման արարողությունը կազմակերպելու համար ստեղծվել էր կառավարական հանձնաժողով՝ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի ղեկավարությամբ: Այսօր տեղի է ունեցել կառավարական հանձնաժողովի նիստը: Հանձնաժողովը տեղեկացնում է, որ Հովսեփյանի հոգեհանգիտը տեղի կունենա վաղը, ժամը 18.00-20.00-ը, Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում /Ամիրյան 26/: Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին,…

Իր մոտեցումը, որ երկրում փոփոխություններ տեղի ունենան առանց արյան, ամենալավ մոտեցումն է

ՀՅԴ-ն Ծառուկյանի վերադարձը չի բացառում ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցում անդրադարձավ ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հնարավորությանը: Նրա խոսքով՝ բոլորովին էլ պետք չէ բացառել, որ Ծառուկյանը կարող է վերադառնալ քաղաքականություն: «Ես չեմ բացառում, որ նման բան կարող է կատարվել, հակառակը՝ շատ հավանական եմ համարում: Իսկապես, Հարվարդ…

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուբեն Հովսեփյանի մահվան կապակցությամբ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 27-ին ցավակցական հեռագիր է հղել Հովսեփյանների ընտանիքին՝ Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, գրող, թարգմանիչ, կինոդրամատուրգ և հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Հովսեփյանի մահվան կապակցությամբ: Այս մասի տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ «Նրա վիպակները, պատմվածքներն ու թարգմանությունները մնայուն արժեքներ են մեր գրականության մեջ: Նշանակալի է նաև Ռուբեն…

Եւրոխորհրդարանի բանաձեւը – Հնարաւորութիւն, թէ՞ մարտահրաւէր

Վերջին երկու օրերի ընթացքում, Թեհրանի քաղաքական-լրագրողական շրջանակներում քննարկւող թիւ 1 թեման նախօրէին, Իրանի հետ յարաբերութիւնների կարգաւորման կապակցութեամբ Եւրոխորհրդարանի ընդունած բանաձեւն է: Գրեթէ բոլոր փորձագէտները միակարծիք են, որ այն անկիւնադարձային որոշում է, որը կոչւած է երկարատեւ կտրւածքով որակական նոր մակարդակ հաղորդել Թեհրան-Բրիւսէլ յարաբերութիւններին: Փորձագէտների կարծիքով՝ ընդունւած փաստաթղթի կարեւորութիւնը կարելի է հակիրճ այսպէս ամփոփել. Առաջին. Եւրոմիութիւնը պաշտօնապէս…

«Ես էլ եմ հիվանդ, երկիրն էլ. առավոտյան Գերմանիա եմ մեկնում` բուժվելու հույսով: Երկի՛րն ի՞նչ է անելու, ո՞ւր է գնալու»

77 տարեկան հասակում կյանքից հեռացել է գրող, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանը: Ներկայացնում ենք Հովսեփյանի` 2016-ի ֆեյսբուքյան գրառումները: *** «Երևանի ժամանակով եմ ապրում, որ շուտ անցնեն օրերը»: «Ես էլ եմ հիվանդ, երկիրն էլ… առավոտյան Գերմանիա եմ մեկնում ՝բուժվելու հույսով։ Երկի՛րն ի՞նչ է անելու, ու՛ր է գնալու…»: «Բազմակարծությունն աննախընթաց աճ է արձանագրել Հայաստանում. բոլորը, բոլոր հարցերի վերաբերյալ ,…

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ԱՄՆ նախագահի թեկնածուներից ոչ մեկին չի աջակցի

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Միացյալ Նահանգներում 2016 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ հաղորդագրություն է տարածել: Այս մասին տեղեկացրին հանձնախմբից: Հաղորդագրության մեջ նշվում է, որ ամեն չորս տարին մեկ հանձնախումբն ուսումնասիրում է ԱՄՆ հայ համայնքի մտահոգությունների վերաբերյալ նախագահի թեկնածուների նախկին հայտարարություններն ու քարոզարշավում որդեգրած դիրքորոշումը: «Հաշվի առնելով խորհրդակցությունները ԱՄՆ հայ համայնքի խնդիրների շուրջ նրանց առաջնահերթությունների վերաբերյալ…

«Հայութիւնը Անբաժան Մէկ Մասնիկն Է Սուրիոյ Ժողովուրդի Խճանկարին»

Հալէպի մէջ տիրող իրավիճակին վերաբերեալ «Գանձասար» հետեւեալ հարցազրոյցը ունեցաւ Սուրիոյ խորհրդարանի երեսփոխան Ժիրայր Ռէյիսեանի հետ: «ԳԱՆՁԱՍԱՐ».- Հալէպահայ համայնքէն ներս արձանագրուած վերջին նահատակներու գոյժին ազդեցութեան տակ, զանգուածային լրատուամիջոցներ շրջանառութեան մէջ դրին Հալէպի մէջ խուճապի ստեղծման մասին լուրեր: Ձեր դիտանկիւնէն, այս օրերուն ի՞նչ կացութիւն կը տիրէ Հալէպի մէջ: ԺԻՐԱՅՐ ՌԷՅԻՍԵԱՆ.- Սուրիոյ եւ ի մասնաւորի Հալէպի դէպքերու սկզբնական…

Հալէպաբնակ Հայեր Կ՛արտայայտուին

Հայոց ցեղասպանութենէն ետք հայը կայք հաստատելով Սուրիոյ մէջ, վերակազմակերպեց ու ծաղկեցուց իր եկեղեցական եւ համայնքային կեանքը` դառնալով սուրիական խճանկարին անբաժան մէկ մասը: Ան արաբ իր եղբայրներուն հետ երկրի վերելքին նպաստող կարեւոր ներդրում ունեցաւ եւ կը շարունակէ ունենալ: Հակառակ տիրող իրավիճակին, պատերազմական պայմաններուն ու անոր պատճառած վնասներուն` սուրիահայութիւնը ամրօրէն կառչած կը մնայ իր արմատներուն եւ ազգային…

«Արարատը մերն է»

Թուրքիոյ Հան­րա­պետու­թեան նա­խագահ Ռէ­ճէփ Թայ­յիպ Էր­տո­ղան իր ելոյթնե­րէն մէ­կուն, «Ին­ծի հա­մար կը նե­րէք՝ -հայ է-՛ -յոյն է- ըսող­ներ եղան» ըսած էր։ Հի­մա ես ալ իմ կար­գին ամօթ կը զգամ իր անու­նը եւ «հայ ազ­գը» սահ­մա­նու­մը նոյն նա­խադա­սու­թեան մէջ գոր­ծա­ծելէ։ Ու­րեմն ըն­թերցո­ղը թող նե­րէ զիս այս ան­պատշաճ երե­ւոյ­թին հա­մար։ Խոս­տո­վանիմ որ անհրա­ժեշ­տութիւ­նը զիս դրաւ նման ան­յարմա­րու­թեան…

Եռամիասնության մի ոտը կաղ է..

Հայաստանի եւ Արցախի Հանրապետության հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ հոկտեմբերի 20-ին Երեւանում մեկնարկած լրագրողների 8-րդ համահայկական համաժողովի մասին Արցախի լրագրողները տեղյակ չէին եւ չեն մասնակցել: Արցախի լրագրողները մասնակցել են միայն համաժողովի Ստեփանակերտի օրերին: Այն էլ՝ «հրավիրված էին» ոչ թե համաժողովի կազմակերպիչների կամ Արցախի ժուռնալիստների միության նախագահի կողմից, այլ «Արցախպրեսս» անկախ լրատվական գործակալության առանձնահատուկ արտոնություններ վայելող տնօրեն Վահրամ…