Հ.Յ.Դ. Մամուլ

Ժամանակը կգա` բոլոր հարցերի պատասխանները կտամ

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը, նախարարության անվան փոփոխության հետ կապված, իր տեսակետը չի փոխել: «Հիմա որոշակիորեն մեղմվել է նախարարության անվանումը: Ինձ մտահոգում է նաև այլ բան, որ ցանկացած փոփոխություն մի կողմից որոշակի առումով նաև ֆինանսական հետևանք է առաջացնում, մյուս կողմից` անվանումը ինքը պետք է բովանդակությանը մոտ լինի, հետևաբար ես ունեմ իմ տեսակետը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների…

Ոգեղինացած յարատեւ ներկայութիւն…

Ընկեր Խաժակ… 15-ամեայ հեռաւորութիւնը ոչ միայն չի ստւերել Ձեր ներկայութիւնը, այլեւ՝ աւելիով է շեշտաւորել դրա ազդեցիկ ոգեղէնութիւնը: Ու դեռ բազում 15-ամեակներ է այդպէս լինելու եւ դուք կը մնաք մօտիկ, անմիջական, անժամանցելի: Ահա, թէ ինչու են պահերը յաճախադէպ, երբ ինքներս մեզ հարցնում ենք՝…. ի՞նչ կասէր կամ ո՞նց կանէր ընկեր Խաժակը տւեալ իրավիճակում՝ կազմակերպական, գաղափարական, գիտական, խմբագրական,…

Համաձայնագրից հրաժարվելու տրամաբանություն չկա. եթե գործ ունենք անելու, գործ պետք է անենք

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը բացառեց, որ ՀՅԴ-ՀՀԿ համաձայնագիրը չեղյալ կհայտարարվի: «Եթե գործ ունենք անելու, գործ պետք է անենք, հետևաբար` այդ համաձայնագրից հրաժարվելու տրամաբանություն չկա»,- ասաց նա եւ հավելեց, որ հանդիպում են ունեցել վարչապետի հետ և քննարկել առկա բոլոր հարցերը: Վարչապետի մոտեցումը, ըստ Վարդանյանի, հետևյալն է՝ նա նոր անվանումով նախարարությունում…

Մենաշնորհներ, «խոշոր խաղացողներ» եւ տնտեսական արդար քաղաքականութեան հրամայականը

Վարչապետ Կարէն Կարապետեանի պաշտօնական կայքէջը կը յորդի աննախընթաց ներոյժով։ Կառավարութեան անդամները – թէկուզ ժամանակաւոր հանգամանքով – արդէն իսկ հրահանգ ունին նոր թափով գործի լծուելու և ծրագիրներ կեանքի կոչելու։ Ըստ Պր. Վարչապետի յայտարարութեան, այդ ծրագրերը շուտով պիտի ներկայացուին կառավարութեան նիստին և անոնց հիման վրայ վերջնական ձև պիտի ստանայ և հրապարակուի կառավարութեան քաղաքականութիւնը։ «Ակնկալում եմ շատ համարձակ,…

Տեղի ունեցաւ Հրանտ Դինքի անւան միջազգային մրցանակաբաշխումը

Հինգշաբթի, սեպտ. 22-ի երեկոյեան, Ստամբուլի «Լութֆի քըրդար միջազգային համագումարների ու ցուցահանդէսների կենտրոն»-ում տեղի ունեցաւ 2016 թւականի «Հրանտ Դինք»-ի անւան միջազգային մրցանակաբաշխութիւնը: Այս տարւայ (2016) մրցանակները շնորհւեցին տկն. Թերեզա Քաչինդամոթոյին՝ Աֆրիկայի Մալաւի երկրից եւ Թուրքիայի Դիարբեքր քաղաքի իրաւաբանների կենտրոնին (کانون وکلا), որի ներկայացուցիչն էր իրաւաբան Ահմեթ Օզմանը: * «Հրանտ Դինք» միջազգային մրցանակը տրւում է Թուրքիայում եւ…

«Արարատի գագաթից կը թքեմ ձեզպէսների երեսին»

Դեռեւս գոյութիւն ունեն հայ մարդիկ, ոչ միայն պարզ հայեր, այլեւ պետական այրեր, քաղաքական գործիչներ եւ մտաւորականներ, որոնք ծիծաղում են հայի պահանջատիրութեան վրայ։ Որպէս միամիտների ծաղրում բոլոր նրանց, ովքեր հաւատում եւ գործում են մեր բռնագրաւեալ հողերի ազատագրման համար։ Որակում են իբրեւ երազապաշտների բոլոր նրանց ովքեր ձգտում են Կարսի, Արտահանի, Մուշի, Սասունի եւ մեր հայրենական միւս բնակավայրերի…

Բաղաբուրջի հուշահամալիրում երեք տասնյակից ավելի նորագիրներ համալրեցին ՀՅԴ շարքերը

Սեպտեմբերի 23-ին Կապանի զոհված ազատամարտիկներին նվիրված Բաղաբուրջի հուշահամալիրում երեք տասնյակից ավելի նորագիրներ համալրեցին ՀՅԴ շարքերը: Երիտասարդները իրենց պատվով և հայրենիքով երդվեցին` միշտ հավատարիմ մնալ Հայ Յեղափոխական Դաշնակցության ծրագրին, կանոնագրին և որոշումներին և իրենց բոլոր ուժերով, հարկ եղած դեպքում, նաև կյանքի գնով ծառայել Հայաստանի և հայության ազատագրության դատին:

Հալէպի Մէջ Ընդունելութիւն՝ Նուիրուած Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան 25-ամեակին

Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 25-րդ տարեդարձին առիթով, Կիրակի, 25 Սեպտեմբեր 2016-ի երեկոյեան ժամը 6:00-ին Հայաստանի Հանրապետութեան Հալէպի Գլխաւոր Հիւպատոս Տիգրան Գէորգեան պաշտօնական ընդունելութիւն մը կազմակերպեց Հալէպի Ս. Աստուածածին եկեղեցւոյ ներքնասրահէն ներս: Եկեղեցւոյ մուտքին հրաւիրեալները դիմաւորուեցան ՀՄԸՄ-ի արի-արենոյշներուն եւ փողերախումբին կողմէ: Սրահէն ներս հրաւիրեալները պաշտօնապէս ընդունուեցան ՀՀ Հալէպի Գլխաւոր Հիւպատոս Տիգրան Գէորգեանին եւ հիւպատոսութեան կցորդ Միսաք Պալայեանին…

Խոյա՞նք, Թէ…

Անցնող Շաբաթ օր, 17 Սեպտեմբերին, Լոս Անճելըս քաղաքի «Կրենտ Փարք» զբօսայգիին մէջ բացումը կատարուեցաւ Հայոց Ցեղասպանութեան նուիրուած յուշակոթողի մը: Արուեստի գործ մը, որուն հեղինակներն են Լեւոն Փարեան, Վահագն Թովմասեան եւ Արա Օշական: Օտար եւ հայ մամուլը լայնօրէն անդրադարձաւ այս իրադարձութեան, լուսանկարներով եւ այլն: Մամլոյ այս անդրադարձի եւ զուտ քարոզչական տեսանկիւնէն դիտած, օգտակար նախաձեռնութիւն մըն էր,…

Ադրբեջան պարտուեցաւ, Արցախ յաղթեց – հարցը լուծուած է

Արցախի սահմաններուն վրայ աւելի քան քսան-հինգ տարիէ ի վեր շարունակուող «ոչ պատերազմ-ոչ խաղաղութիւն» կացութիւնը բանակցային գործընթացով լրումի հասցնելու աշխատանքը սկսած է ձեւականութեան վերածուիլ։ Մեր իշխանութիւններն ու ժողովուրդը այս յամեցող կացութիւնը շարունակելու պերճանքը չենք կրնան ունենալ։ Պատճառը շատ յստակ է։ Ադրբեջան բանակցային գործընթացը վերածած է տարբեր ձեւերով պատերազմը շարունակելու միջոցի։ Սակայն, քաղաքական ու պատերազմական մակարդակներու վրայ…