
Օրեր առաջ կարդացինք Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ժիրինովսկու կեղտոտ բարբաջանքը Հայաստանի հասցեին: Պաշտոնական շրջանակներ ներկայացնող կամ պարզապես ռուսասեր տարբեր անձիք նման պարագաներում փորձում են երեւույթը մեղմել մեկնաբանելով, թե գործ ունենք գժի հետ: Իրականում Ժիրինովսկին սովորական գիժ չէ: Նախ նա հետխորհրդային Ռուսաստանի իշխանության մեջ ներկայացված ամենաերկարակայաց քաղաքական առաջատար ուժերից մեկի առաջնորդն է: Նա այն մարդն…















