Հ.Յ.Դ. Մամուլ

Յիշատակի Հանդիսութիւն` Գաղափարի Մարտիկ Սարգիս Զէյթլեանի Առեւանգման Եւ Նահատակութեան 30-Ամեակին Առիթով

Երէկ երեսուն տարի առաջ անարգօրէն առեւանգուած եւ նահատակուած` ՀՅԴ Բիւրոյի նախկին անդամ, գաղափարի մարտիկ Սարգիս Զէյթլեանի յիշատակի հանդիսութիւնն էր: Բեմէն նահատակ ընկերոջ խօսքն ու շունչը կը պատգամէին հանդիսատեսին. «Թօթափել մեր եսակեդրոն անհատապաշտութիւնը եւ փոխարէնը զարգացնել հաւաքական մեր գիտակցութեան ու գործունէութեան կամքը, ազգային միութեան եւ համազգային իտէալներու կենսագործման ի խնդիր հաւաքական մեր պայքարը»: ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական…

«Ազդակ»ի Խմբագրական. 22 Հոկտեմբեր 75-ին (40-Ամեակ)

22 հոկտեմբերի խորհուրդի այժմէականացման փորձը անպայման Ցեղասպանութեան հարիւրամեակին առիթով արծարծուած թեմաներու ընդհանուր պարունակին մէջ դիտարկումի կրնայ մղել նման մտադրութիւն ունեցող ոեւէ հայ անհատ: Հարիւրամեակի մեր գիտաժողովներու, համագումարներու, ձեռնարկներու, հրատարակութիւններու եւ տարատեսակ ծրագիրներու բովանդակութենէն ի սպառ բացակայեցաւ 22 հոկտեմբերի թողած աւանդը, բացած ուղին: Աւելի խորահայեաց դիտարկումը եզրակացնել կու տայ, որ Ցեղասպանութեան ճանաչման յաղթարշաւի սկիզբը 22 հոկտեմբերի…

Հասարակական դիվանագիտության ֆլագմանը

«Լիտերատուրնայա գազետա» թերթը իր հոկտեմբերի 21–ի համարում զետեղել է Մոսկվայի «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի նյութը իր ղեկավարած կազմակերպության գործունեության մասին, որը խմբագրության կողմից վերնագրված է «Հասարակական դիվանագիտության ֆլագմանը»: (Այն ներկայացնում ենք թարգմանաբար) «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունը զբաղեցնում է հասարակական դիվանագիտության դաշտը և հայ-ռուսական երկոսության զարգացմանը նպաստում հանրային ծրագրերի միջոցով: «Ռուս-հայկական համագործակցության» գործունեությունը ընթանում է…

Բագրատունի Հանդիպումներ Կ՛ունենայ Ապահովական Պատասխանատուներու Հետ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի անցնող օրերուն հանդիպումներ ունեցաւ երկրի ապահովական սպասարկութեանց պետերուն հետ, որոնց հետ քննարկումի նիւթ դարձուց Լիբանանի անդորրութեան պահպանման առնչուող հարցեր: Բագրատունի յաջորդաբար տեսակցեցաւ բանակի գաղտնի սպասարկութեան պետ զօր. Էտմոն Ֆատելի, Պետական անվտանգութեան սպասարկութեան պետ զօր. Ժորժ Քարաայի եւ Ընդհանուր ապահովութեան ընդհանուր տնօրէն հազարապետ-զօրավար Ապպաս Իպրահիմի հետ: Վերջին հանդիպումին…

Ակնարկ. Երեւանը Կրնայ Կամրջել Եւրոպական Միութիւնն Ու Եւրասիական Տնտեսական Միութիւնը

Եւրոպական խորհրդարանի փոխնախագահին յայտարարութիւնը Հայաստանի Հանրապետութիւն – Եւրոպական Միութիւն նոր պայմանագիր կնքելու հեռանկարին մասին  ուղենշային է, իրադրութիւններու հետագայ ընթացքին մասին որոշ կանխատեսումներ կատարելու ուղղութեամբ: Պարզ է, որ դեկտեմբերին, Եւրոպական Միութիւն կը ստանայ լիազօրութիւն Հայաստանի Հանրապետութեան հետ բանակցութիւններ սկսելու` նոր ձեւաչափով փաստաթուղթ ստորագրելու համար: Վիլնիւսէն ետք Եւրոպական Միութեան Արեւելեան գործընկերութեան շրջանակներուն մէջ տարուող բանակցութիւնները սառեցուած էին:…

Մենք Ձանձրացանք (Իսկ Դո՞ւք…)

Անցնող շաբթուան ընթացքին, Ռուսիա, Սուրիա, Թուրքիա, ՏԱՀԷՇ թոհուբոհին մէջ, տեղէ մը լուր մը սպրդեցաւ, ըստ որուն, Հոկտեմբեր 6ին եւ 7ին, Թուրքիա երկու անգամ խախտած է Հայաստանի Հանրապետութեան օդային սահմանները: Ըստ նոյն լուրին, թրքական զինուորական օդանաւեր երկու անգամ եւ 2էն 4 վայրկեան (րոպէ) տեւողութեամբ խախտած են ՀՀ օդային սահմանը՝ Արմաւիրի շրջանին մէջ: Թուրք կարգավարները դէպքը «բացատրած…

Տեսակէտ. Ժխտողականութեան Քրէականացումը Առաջնային Խնդիր Չէ

Ստորեւ, կու տանք խմբագրին ստորագրութիւնը կրող յօդուածը «Տեսակէտ» տարազին տակ, միաժամանակ ակնկալելով այս նիւթի շուրջ հրապարակյին քննարկում։ «ՄԻԵԴ»-ի նախադէպը կրնայ մեր աշխատանքներուն ճամբայ հարթել կամ ճամբայ նեղցնել։ Հայկական կողմը թէ՜ պաշտօնական Երեւանի եւ թէ հասարակական կազմակերպութիւններու մակարդակներով վճիռի թղթածրարին մէջէն պիտի փորձէր վեր առնել դրական այն բաժինները, այստեղ եւս գլխաւոր դատախազի կողմէ որոշ չափազանցութեամբ յատարարելու…

Կարող էր ավելի վատ լինել

Կիրո Մանոյանը՝ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով ՄԻԵԴ-ի վճռի մասին Կարող էր ավելի վատ լինել, եթե չսրբագրվեին Հայոց ցեղասպանության փաստին վերաբերող այն խնդրահարույց ձևակերպումները, որոնք նախկինում դատարանն արել էր: Բնականաբար, կարող էր ավելի լավ լինել, եթե, օրինակ, դատարանը հաստատեր, որ կատարված հայտարարություններն ատելության կոչեր են. yerkir.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ…

ՀՀ կառավարության պահանջները Փերինչեքի գործով ՄԻԵԴ-ն ամբողջությամբ բավարարել է

Եվրոպական դատարանում «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով» վճռի վերաբերյալ տեղեկատվություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը: Գործին մասնակցելով երրորդ կողմի կարգավիճակում՝ Հայաստանի Հանրապետությունը ակնկալում էր, որպեսզի Եվրոպական դատարանի վճռից բացառվեն ձևակերպումներ, որոնք կարող են որևէ կերպ կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանության փաստը: Այսօր հրապարակած վճռում Եվրոպական դատարանը նշեց, որ այս գործով դատարանի խնդիրը չէ որոշելու՝ արդյոք Օսմանյան…

Ակնարկ. Թուրքիոյ Սուրիականացման Տեսանելիութիւնը

Քրտական շրջանակներու դէմ իրականացուած պայթումին պատասխանատուները մատնացոյց ընելով, թրքական կառավարութիւնը մեղադրանքները հասցէագրեց (ՏԱՀԵՇ-ին), ՔԱԿ-ին եւ ծայրայեղ ձախակողմեաններուն: Կառավարամէտ շրջանակներ պայթումին նպատակը կեդրոնացուցին թուրք ժողովուրդի մասնատման նպատակին վրայ: Մասնատում բառը շատ սկսած է հոլովուիլ թրքական կառավարական շրջանակներուն կողմէ: Յատկապէս ընտրութիւններու նախօրեակին միջազգային շրջանակներու կողմէ Թուրքիոյ մասնատումին առաջադրուիլը ուղղակի ամբաստանութիւն էր, հնչած` նախագահ Էրտողանի կողմէ: Հիմա եթէ…