Հ.Յ.Դ. Մամուլ

Հաղորդագրութիւն – 2

Հայ քաղաքական երեք կուսակցութիւններու ներկայացուցիչները երէկ գումարեցին իրենց հերթական ժողովը, ուր քննեցին Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի ոգեկոչման նախապատրաստական աշխատանքները: Ժողովի աւարտին կազմուեցաւ միջկուսակցական շտապ մը` հետապնդելու եւ կազմակերպելու համար Ապրիլ 24-ի համաժողովրդային քայլարշաւը: aztagdaily.com

Ժխտողականությանը հակառակվող գաղափարախոսությունը պահանջատիրությունն է

Այսօր ԱԺ-ում քննարկվում էր «Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թթ. իրականացված` հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» նախագիծը: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ նախագիծը ռազմավարական նշանակություն ունի ՀՅԴ-ի համար: «Մենք հետևողական ջատագովն ենք եղել այսպիսի նախաձեռնությունների իրականացման: Դեռևս նախորդ գումարումներում այսպիսի նախաձեռնությունները լիովին տեղավորվում են Դաշնակցության կողմից ժամանակին շրջանառության մեջ դրված օրենքի նախագծի…

Ստեփանակերտում հանդիսավոր նշվեց ՀՅԴ 124-ամյակը

«Դաշնակցություն հանուն Արցախի». այս խորագիրն է կրում ՀՅ Դաշնակցության 124-ամյակի տոնակատարությունների շարքը, որը հանդիսավոր նշվում է Արցախի տարբեր շրջաններում: Տոնակատարությունների վերրջին հանգրվանը Ստեփնակարետն էր, որտեղ մարտի 21-ին, Մշակույթի եւ երիտասարդության պալատի մեծ դահլիճում կայացավ տոնական միջոցառում: Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Մ.Մուսայելյանը, ՀՅԴ Բյուրոյի…

ՀՅԴ ցուցակը գլխավորում է Արթուր Աղաբեկյանը

Այսօր՝ մարտի 19-ի ժամը 18.00-ին ավարտվել է ԼՂՀ Ազգային ժողովի 2015թ. մայիսի 3-ի հերթական ընտրությանը մասնակցելու համար կուսակցությունների ընտրական ցուցակների և քաղաքացիների առաջադրման ժամկետը: Համամասնական ընտրակարգով թեկնածուների ընտրական ցուցակներ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել 7 կուսակցություններ` Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը` 34, Կոմունիստական, Շարժում-88 և Ազգային վերածնունդ կուսակցությունները` ընտրական ցուցակներում 14-ական, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը` 35,…

Մահամերձները պարտավորեցնում են

Ամեն կուսակցություն, քաղաքական ուժ ունի տվյալ պահի իշխանության և ընդդիմության իր ընկալումներն ու գնահատականները, նաև իր վերաբերմունքը քաղաքական դաշտի առանձին ուժերի նկատմամբ: Ճիշտն այն կլինի, որ այդ գնահատականներն ու վերաբերմունքը մնա քաղաքական մակարդակի վրա: Միայն այդ դեպքում է հնարավոր թե քաղաքական երկխոսությունը, թե պայքարը և թե պարտությունների դեպքում արժանապատիվ նահանջը: Դատելով այն հանգամանքից, թե այս…

Բեյրութում բախվել են դաշնակցական երիտասարդները եւ Թուրքիայի դեսպանատան աշխատակիցները

Բեյրութում ընդհարվել են դաշնակցական երիտասարդները եւ Թուրքիայի դեսպանատան անվտանգության աշխատակիցները: Լիբանանի Երիտասարդական եւ «Զավարյան» ուսանողական միությունների անդամներին վրդովել է Թուրքիայի դեսպանատան նախաձեռնությամբ «Սոն Մեկթուփ» կամ «Վերջին նամակը» ֆիլմի ցուցադրությունը Բեյրութում: Ֆիլմը Գալիպոլիի ճակատամարտի մասին է: Նման նախաձեռնություններով Թուրքիան փորձում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներից: Թուրքիայի դեսպանատան հերթական նախաձեռնությունը տապալելու համար…

ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են Հայաստանում ՌԴ դեսպանի հետ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնած հանդիպումների շարքը շարունակվում է: Այսօր` մարտի 19-ին, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը և ԳՄ անդամ Պետրոս Մեղրյանը հանդիպում ունեցան Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի հետ: Հանդիպման ժամանակ Աղվան Վարդանյանը կարևորեց երկու երկրների միջև ռազմավարական գործակցությունը, շեշտեց նման հանդիպումների անհրաժեշտությունը, տեսակետների փոխանակումը երկկողմ հարաբերությունների, միջազգային իրավիճակի…

«Ազդակ»ի Խմբագրական. 100-Ամեակ. Աշխարհաքաղաքական Գործընթացներ (Զ.)

Հայկական աշխարհի տարբեր միջավայրերու մէջ Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի նշումներուն բովանդակային բաժինին մէջ կը նկատուի արդէն գաղափարախօսական առանցքային նոյնութիւն: Տարողութիւններու եւ նշման եղանակներու տարբերութիւնները չեն ստուերեր այն, ինչ որ իբրեւ առարկայացող պահանջատիրութիւն համատարած է հայութեան մօտ: Պահանջներու իրաւականացման գործընթացը կը սկսի 100-ամեակին: Այս մէկը արդէն Համահայկական հռչակագիրի ճշդած սկզբունքներուն յենած կ՛ապահովէ իր ընթացակարգը: Նախորդ բաժիններուն մէջ…

Դաշնակցությունը հանդիպեց «Եվրանեսթ»-ի ներկայացուցիչների հետ

Այսօր` մարտի 17-ին, ՀՅԴ Գերագույն Մարմնում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը, ՀՅԴ ԳՄ անդամներ Արծվիկ Մինասյանը, Լիլիթ Գալստյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը, ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանը եւ աշխատակից Պետո Դեմիրճյանը հյուրընկալեցին «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչներ` Եվրախորհրդարանի անդամ, սոցիալ-դեմոկրատների խմբակցության փոխնախագահ Կնուտ Ֆլեկենշտայնին եւ Վրաստանի Սոցիալ-դեմոկրատ կուսակցության նախագահ, խորհրդարանի անդամ Գիա…

Ցեղասպանութեան Ոգեկոչում Տերսիմի Այն Կիրճին Մէջ, Ուր Հարիւր Տարի Առաջ Հայեր Նետուած Են

ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- «Հայոց Ցեղասպանութեան 100ամեակին ընդառաջ, թէեւ Թուրքիա կը շարունակէ իր ժխտողական քաղաքականութիւնը, աստիճանաբար այդ մէկը պետութեան համար շատ աւելի բարդ կը դառնայ», նշած է տերսիմահայ Միրան Փրկիչ: «Ակնյայտ է, որ այս իրավիճակը, յառաջիկային Հայոց Ցեղասպանութեան հետ առերեսուելու տեսանկիւնէն՝ Թուրքիան աւելի վատ իրադրութեան մէջ պիտի դնէ, քանի որ իսլամացած հայերը արդէն իսկ սկսած են թրքական…