Հ.Յ.Դ. Մամուլ

«Ազդակ»ի Խմբագրական. Մե՛ր Աշխատակարգի Սկզբունքը

(ՀՅԴ 124-Ամեակին Առիթով) Ժամանակակից աշխարհի բերած յարափոփոխութեան հետ անհատական թէ հաւաքական մակարդակներու վրայ քայլ պահելը դիւրին գործ չէ: Առաւել եւս, երբ հարցը կը կեդրոնանայ գաղափարական արժեհամակարգերուն վրայ, որոնք առանցքային գիծեր պահելու դժուարին պայքարը կը մղեն այս օրերուն: Ներկայ ժամանակները յատկանշուած են տեղեկացուածութեամբ, բաց համակարգով, փոխներգործօնութեամբ (interactivity) եւ այս բոլորին իրականացման համար գերարագութեամբ: Համաշխարհային ներկայ կանոնները…

Ծնունդ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 124-ամեակի տօնակատարութիւնը՝ Թեհրանում «Աւելի քան վեց դար անկախութիւն ու սեփական իշխանութեան հնարաւորութիւն չունեցող հայ ժողովուրդը այդ վիճակից դուրս գալու միակ ելքը վստահեց հայ ազատագրական շարժման առաջնորդներին: Իսկ ազատագրական պայքարի հսկաները, սոցիալիզմի կարմիր դրօշի տակ ռանչպարների բահով, ֆիդայիների թրով եւ մտաւորականութեան գրչով, դրօշակակիրն եղան հազարամեակների անցեալ ունեցող ժողովուրդների իրաւունքների ձեռքբերման: 1890 թւական՝ Թբիլիսի.…

Ակնարկ. Երեւանը Մեկուսացուող Մոսկուայի Եւ Ապամեկուսացուող Թեհրանի Միջեւ

Հիւլէական թղթածրարի հարցին շուրջ միջազգային ընտանիքի 6+1 ձեւաչափով տարուող բանակցութիւնները այն տպաւորութիւնը կը ստեղծեն, թէ կը միտին Իրանի ապամեկուսացման: Նախադրեալները կը յուշեն, որ Արեւմուտքը, յատկապէս Միացեալ Նահանգներ, ելքեր կը փնտռէ Իրանի հետ յարաբերութիւններու նոր էջ բանալու: Հիւլէականի հետ կապուած իւրանիոմի հարստացման սահմանափակումի պահանջներն ու ընդառաջումներու ելեւէջները հիմնովին քաղաքական շարժառիթներ ունին: Ընթացքը այնպէս է, որ Ռուսիոյ…

Ակնարկ. Միջազգային Երաշխաւորութեամբ Գործարկել Ստեփանակերտի Օդակայանը

Հայկական ուղղաթիռի խոցումը ազրպէյճանական ուժերուն կողմէ զինադադարի հերթական խախտումներու ծիրէն դուրս կու գայ. ոչ անպայման այն իմաստով, որ ասիկա արձակազէններու գործողութիւններէն կամ անդադրում կրակահերթերէն տարբեր է: Այլ` յատուկ քաղաքական նպատակ հետապնդող քայլ է, առնուած Պաքուի իշխանութիւններուն կողմէ: Դէպքի հանգամանքները պարզելը անշուշտ օգտակար է: Նկատելը, որ զինուած ուղղաթիռ չէր, որ ազրպէյճանական սահմանը չէր հատած, որ Ազրպէյճան…

Կարծում եմ` համարժեք պատասխանը չի ուշանա

Արցախի ՀՅԴ ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի կարծիքով՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից ԼՂՀ ՌՕՈւ ‹‹ՄԻ-24›› ուղղաթիռի խոցման համար պատասխանատու են թե Ադրբեջանի իշխանությունը, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը: ‹‹Այս ապակայունությունը Ադրբեջանը ստեղծում է իր քաղաքակաան շահերի համար , սակայն որքան Ադրբեջանի իշխանություններն են պատասխատու տվյալ իրավիճակի համար, այնքան էլ պատասխանատու են միջազգային կառույցները, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խումբը…

Կեդրոնական Կոմիտէն Կը Դատապարտէ Ատրպէյճանական Յարձակումը

Չորեքշաբթի, 12 Նոյեմբերին, Ատրպէյճանական Զինուած ուժերը շարունակելով զինադադարի պայմանները խախտելու իրենց վարքագիծը՝ կրակ բացած են Արցախի Պաշտպանական Բանակի ռազմական ուղղաթիռին վրայ, որ վար ինկած է ու անոր անձնակազմի երեք անդամները նահատակուած են: Կեդրոնական Կոմիտէն խստօրէն կը դատապարտէ Ատրպէյճանի իշխանութեանց յարձակողապաշտ քաղաքականութեան այս նոր դրսեւորումը եւ կը պահանջէ Մինսկի խումբի համանախագահներէն եւ յատկապէս Ամերիկայի Միացեալ Նահանգներու…

ՀՅԴ-ին չի բավարարում 2015-ի բյուջեն

ՀՅԴ խմբակցությանը չի բավարարում կառավարության ներկայացրած` 2015թ. բյուջեն: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ բյուջեն չի բավարարում թե’ եկամուտների, թե’ ծախսերի մասով: «Չեն բավարարում զարգացման այն տեմպերը, որոնք արձանագրվում են այս բյուջեով, որովհետև սահմանափակ են թե’ հնարավորությունները, թե’ ռեսուրսները»,- ասաց նա: Հարցին` բյուջեն իրատեսակա՞ն է, ինչպես նշել էր վարչապետը, Արմեն…

Ակնարկ. Ժխտումի Համակարգող Կեդրոններ

«Ազերնիուզ»-ի հրապարակած լուրը, որուն համաձայն, Ազրպէյճանի իշխանութեանց նախաձեռնութեամբ, ազրպէյճանական սփիւռքը համակարգող կեդրոններ պիտի բացուին աշխարհի տարածքին, ներառեալ` Միացեալ Նահանգներու, Ֆրանսայի, Ուքրանիոյ եւ Գերմանիոյ մէջ, հաւանաբար հիմնական նորութիւն չփոխանցէ: Ազրպէյճանական սփիւռք դասական հասկացողութեամբ գոյութիւն չունի. այս նախաձեռնութիւնը զուգահեռ բնոյթ ունի Անգարայի փորձին: Լրատուութիւններուն հետեւողները կը յիշեն անպայման, որ Թուրքիա քանի մը անգամ համագումարներ կազմակերպեց թրքական սփիւռքը…

Ե՞րբ են բացելու փակագծերը

Ինչո՞ւ չի բացահայտվում Հրաչ Մուրադյանի սպանությունը Արդեն մեկ տարի է, ինչ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հանձնարարությամբ, ՀՀ ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչների ներգրավմամբ, գործում է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության ամբողջական բացահայտման և հանցագործություն կատարած բոլոր անձանց պարզելուն և մերկացնելուն ուղղված գործողությունները համակարգելու նպատակով ստեղծված համատեղ օպերատիվ-քննչական խումբը: Հիշեցնենք, որ Մուրադյանն անհայտ անձի…

«Ազդակ»ի Խմբագրական. Մերժեցի՛նք Երկարաձգողներու Եւ Պոյքոթողներու Ընտրանքները

Լիբանանի խորհրդարանի չորեքշաբթի օրուան նիստը իր կանխատեսելի արդիւնքով հանդերձ, Լիբանանի ժամանակակից պատմութեան մէջ կարեւոր հանգրուան ըլլալու հանգամանքները կը լրացնէ: Երկիրը կ՛անցնի տագնապալի շրջանէ: Համալիբանանեան հիմնական միասնական խորհրդանիշ համարուող բանակը թիրախ է այսօր արտաքին ուժերու ներշնչումներէ սնուած ահաբեկչական զինեալ խմբաւորումներու: Բանակին հարուածումով, անոնք կը նպատակադրեն անկայունացնել երկիրը ամբողջ եւ աննախատեսելի իրավիճակներու առաջնորդել զայն: Ապահովական այս անկայունութեան…