Հ.Յ.Դ. Մամուլ

Արցախում է Վիգեն Հովսեփյանի գլխավորած սփյուռքահայ գործարարների պատվիրակությունը

Մի խումբ գործարարների հետ Արցախում է ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի ԿԿ ներկայացուցիչ Վիգեն Հովսեփյանը: Այսօր առավոտյան Վիգեն Հովսեփյանի գլխավորած սփյուռքահայ գործարարների պատվիրակությունը հանդիպում ունեցավ ԼՂՀ փոխվարչապետ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Արթուր Աղաբեկյանի հետ: Հանդիպմանը ներկա էին նաեւ ԼՂՀ ֆինանսների փոխնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը եւ ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության եւ պատմական միջավայրի…

Հանդիպում` Արժանթինահայ Համայնքի Ներկայացուցիչներուն Հետ

Պաշտօնական այցելութեամբ Արժանթին գտնուող նախագահ Սերժ Սարգսեան 7 յուլիսի երեկոյեան հանդիպում ունեցաւ արժանթինահայ համայնքի ներկայացուցիչներուն հետ: Արժանթինահայ համայնքի անդամները նախագահ Սերժ Սարգսեանի այցելութեան առիթով հանդէս եկան համայնքին կողմէ պատրաստուած մշակութային ձեռնարկով: Նախագահը շնորհակալութիւն յայտնելէ ետք համայնքին նշեց, որ 8 յուլիսին Պուենոս Այրեսի մէջ յիշարժան իրադարձութիւն պէտք է ըլլայ` պիտի հիմնադրուի Հայոց ցեղասպանութեան թանգարանը, Արժանթինի հայ…

Արցախում կմեկնարկեն ՀՅԴ ավանդական ճամբարները

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը իր ծրագրային դրույթների համաձայն երիտասարդական թևերի հետ համատեղ մեկնարկում է ավանդույթ դարձած բակային ճամբարները, որոնք միտված են պատանիների մեջ սերմանել ազգային ոգի, կարգապահություն և կապ սփյուռքի մեր երիտասարդների հետ: Այս տարի Արցախում ճամբարների մեկնարկը կսկսվի հուլիսի 13-ից՝ Մարտունի քաղաքից: ճամբարներ տեղի կունենան նաև Բերձորում, Շուշիում, Ասկերանում և Ստեփանակերտում: Առողջ և հետաքրքիր առօրյա…

Տօնական Ակնկալութիւն

Երէկ Ամերիկայի Միացեալ Նահանգներու անկախութեան տօնն էր ու հարիւր հազարաւոր ամերիկահայեր միացան միլիոնաւոր համերկրացիներու՝ աւանդական հանգիստով, դաշտապտոյտներով, տեղական ճաշեր պատրաստելով ու հրավառութիւններ դիտելով՝ նշելու բարեբաստիկ այս առիթը: Այս երկրի հայ քաղաքացիները, բնականաբար, ունին իրենց քաղաքական նախընտրութիւնները, կուսակցական պատկանելիութիւնը, որուն հիման վրայ կը կողմնորոշուին տեղական եւ միջազգային հարցերու վերաբերեալ: Որքա՛ն ալ խոր ըլլան տեղական քաղաքականութեան հետ…

Ակնարկ. «2-րդ Ժեսթ»-ը

Թուրքիոյ գործող վարչապետ, նախագահութեան թեկնածու եւ գէթ այժմու տուեալներով յառաջիկայ հաւանական նախագահ Էրտողանին վերագրուող քարոզչական գործողութիւնները հայկական հարցերուն նկատմամբ աշխուժ ընթացքի մէջ կը թուին ըլլալ: Թէկուզ ապատեղեկատուութեան կարգով: Պարզ էր, որ ցաւակցական գործողութեան պիտի հետեւէին այլ «ժեսթ»-եր: ժեսթային այս քաղաքականութիւնը կրնայ տարբեր շարժառիթներ ունենալ: Իր այսօրուան կարգավիճակին նկատառումով Էրտողան, բնականաբար շատ կարեւոր պիտի նկատէ ներքին…

Արցախը միայն հակամարտություն չէ

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը հայտարարել է, որ 2014-ի հոկտեմբերը Եվրոպական երկրներում «Արցախի ամիս» է լինելու: Բելգիայի, Նիդեռլանդների, Ֆրանսիայի եւ Գերմանիայի Հայ Դատի հանձնախմբերի, ինչպես նաև Արցախի ներկայացուցչությանների համագործակցությամբ կիրականացվեն տարբեր միջոցառումներ եւ ցուցադրություններ: Եվրոպայի ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի աշխատակից Պետո Դեմիրճյանը Aparaj.am-ին հայտնեց, որ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի կողմից «Արցախի ամիս» հայտարարելը մի քանի…

Կրկին կդիմեն Սահմանադրական դատարան

Կուտակայինի օրենքի ընդունումն այս անգամ ավելի կոպիտ խախտումներով է եղել Կառավարության սահմանած օրակարգով հունիսի 21-ի արտահերթ նստաշրջանում խորհրդարանի կանոնակագրի բազմաթիվ խախտումներով ընդունվեցին կառավարության ներկայացրած՝ «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքում փոփոխություները եւ լրացումները։ Խորհրդարանական ընդդիմությունն այդ օրը լքեց խորհրդարանի դահլիճը, սակայն չի պատրաստվում, ինչպես ասում են՝ զենքը վայր դնել։ Նորից դիմելու են Սահմանադրական դատարան։ ՀՅԴ խմբակցության անդամ…

Պէտք է զգուշանալ ընկերային դժգոհութեանց հարցով ներքին պայթումէն

Հարցազրոյց ՀՅԴ Բիւրոյի անդամ Մկրտիչ Մկրտիչեանի Հետ Չորեքշաբթի, 2 յուլիս 2014-ին, «Ազդակ» օրաթերթի «Արսէն Չաղլասեան» ժողովասենեակին մէջ տեղի ունեցաւ հարցազրոյց ՀՅԴ Բիւրոյի անդամ Մկրտիչ Մկրտիչեանի հետ: Զրուցավարն էր «Ազդակ»-ի միջազգային լուրերու խմբագիր Վահրամ Էմմիեան: Հարցազրոյցին ընթացքին անդրադարձ կատարուեցաւ միջազգային քաղաքականութեան մէջ չճանչցուած պետութիւններու երեւոյթին եւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին վրայ անոր ազդեցութեան, ինչպէս նաեւ հայ-թրքական յարաբերութեանց…

Ակնարկ. Իրողական Եւ Վիրթուալ Պետութիւններու Ստեղծման Առնչութիւնները

Տարածաշրջանի իրադարձային թէժ կէտը կը թուի, որ Սուրիայէն արագ անցում կատարած է դէպի Իրաք։ Իսլամականութեան անունին տակ բազմազգի մահիկակիրներու արշաւանքը հետզհետէ ձեւ կը ստանայ, յայտարարելու համար իսլամական խալիֆայութեան կազմութիւնը, անոր աշխարհագրական սահմաններու գծումը եւ նոյնիսկ խալիֆաներու նշանակման հրամանագրերը։ Մեծ խալիֆայէն մինչեւ մահիկակիր զինուորները ամէն առիթի կը խօսին կրօնական գաղափարախօսութեան եւ անոր ներշնչումին տակ արձանագրուող եւ…

Իրաքը՝ 1990-ականների Աֆղանստանի հետքերով

Մինչ Իրաքին սպառնում է պետականութեան կազմաքանդումը, երկրի տարածքային ամբողջականութեան մասնատումն ու քաղաքացիական՝ միջդաւանանքային եւ միջհամայնքային հակամարտութիւնը, երէկ մեկնարկած նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստն անաւարտ է մնացել պատգամաւորների միջեւ ծագած սուր վէճի եւ անհամաձայնութեան արդիւնքում: Այն յետաձգւել է մէկ շաբաթով, սակայն չի թւում թէ ժամանակաւոր «թայմ աութ»-ը կարող է ինչ-որ էական բեկում մտցնել ստեղծւած փակուղային-ճգնաժամային իրադրութեան մէջ:…