Հ.Յ.Դ. Մամուլ

«Երկխօսութեան» շորշոփները

Պոլիսէն կը հասնին Լոս Անճելըս: Էրտողանը իր ելոյթով ուրուագծած է արդէն Հայկական Ցեղասպանութեան հարիւրամեակը դիմագրաւելու թրքական պետութեան ռազմավարութիւնը: Մարտավարական քայլերուն ալ արդէն ձեռնարկուած են, սկսելով Պոլիսէն, ուրկէ պիտի տարածուին աշխարհով մէկ՝ հասնելով նաեւ մեր ափերը: Եւ արդէն իսկ կը թուի, որ հասած են: Արդարեւ, կ՛իմանանք, որ վարչապետի պատգամաբերները այս օրերուն պիտի ժամանեն Լոս Անճելըս՝ ուղղակի…

Ակնարկ. Որոշակի Հերթականութեամբ Վեցերորդ Կէտը Պէտք Է Նկատել Առաջինը

Ամերիկացի համանախագահ Ուորլիքի հրապարակումները հասկնալիօրէն մեծ արձագանգ գտան: Ամենայն հաւանականութեամբ Ուորլիքի կամ աւելի ճիշդը պաշտօնական Ուաշինկթընի առաջադրանքն ալ մատրիտեան սկզբունքները վերստին քաղաքական շրջանակներու կողմէ շրջանառութեան մէջ դնելն է եւ բանակցային գործընթացին իբրեւ առանցքային նախագիծ վերադարձի ապահովումը: Կը թուի, որ այստեղ էական չէ նաեւ սկզբունքներու առաջին կամ նորացուած տարբերակի տարբերութիւնը: Հիմնականին մէջ մատրիտեան սկզբունքներու վերաբանեցման միտումն…

ՀՅԴ-ն իր առաջարկները կանի կառավարության նոր ծրագրի վերաբերյալ

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունն ընդունել է կառավարության առաջարկն ու կմասնակցի նոր ծրագրի ձեւավորմանը: Այս մասին NEWS.am-ին ասաց խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Առաջարկ եղել է յուրաքանչյուր խմբակցությանը, եւ յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե առաջարկ ներկայացնի, թե ոչ: Մենք որոշել ենք մեր առաջարկները ներկայացնել»,- ասաց նա՝ նշելով, որ այդ հարցը չեն քննարկել քառյակի մյուս ուժերի հետ: Հարցին՝…

Կառավարությունը նոր առաջարկներ է ներկայացրել կուտակային կենսաթոշակների վերաբերյալ

Կուտակային կենսաթոշակների վերաբերյալ ԱԺ ոչ իշխանական ուժերի քառյակի կողմից ներկայացված առաջարկներից հետո ՀՀ կառավարությունը նոր առաջարկներ է ներկայացրել: Այս մասին 168.am – ը զրուցեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ: – Պարոն Մինասյան, ի՞նչ առաջարկներ է ներկայացրել կառավարությունը և արդյոք բավարա՞ր են դրանք: – Ինչպես հայտնի է, 4 ուժերը կառավարությանը ներկայացրել էին առաջարկություններ ԱԺ-ում քննարկվող օրինագծի…

Ուորլիքի ելույթում Ղարաբաղն ամբողջությամբ անտեսված է

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի խոսքով `ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի ասածների մեջ նոր բան չկա` 2009թ. հուլիսից համանախագահող երկների նախագահներն ամեն տարի հրապարակել են երեք սկզբունքները` խաղաղ կարգավորում, տարածքային ամբողջականություն եւ ինքնորոշման իրավունք: Նորությունն, ըստ Մանոյանի, այն շեշտադրումն է, որը տալիս է ամերիկացի համանախագահն Արցախի կարգավիճակի…

ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի արձագանքն Ուորլիքի ելույթին

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանն անընդունելի եւ մտահոգիչ է համարել Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի ելույթը: Դավիթ Իշխանյանի կարծիքով` չնայած այն հանգամանքին, որ ելույթի տեքստում չի նշվում «Մադրիդյան սկզբունքներ» բառակապակցությունը, սակայն այն բաց ենթատեքստով ներկայացվեց հանրությանը. ամբողջ ելույթի առանցքը կազմված էր Մադրիդյան սկզբունքների հիման վրա: «Դաշնակցությունը բազմիցս հնչեցրել…

«Ազդակ»ի Խմբագրական. Շուշին Եւ Անգարայի Նախապայմանային Քաղաքականութեան Բացայայտումի Հրամայականը

Շուշիի ազատագրութեան նշումը, պատմական իրադարձութիւններու ժամանակագրական զուգադիպութիւններով յաղթական ամսուան սկզբնաւորութիւնն է եւ խորհրդանշական առումով մեր յաղթանակներուն ամիսը բացող առաջին թուականը, Մայիս 9-ը: Պայմանականօրէն «հայրենական» բնութագրումը ստացած Համաշխարհային Բ. պատերազմին հետ կապուած յաղթանակը, որուն իրագործման մէջ մեծ էր հայութեան համեմատական մասնակցութիւնն ու նուիրաբերումը, իր բնոյթով եւ էութեամբ կարելի չէ դասակարգել Շուշիի եւ Սարդարապատի հետ, որոնք մեր…

Սա անընդունելի է

Արամ Համբարյանի պատասխանը Ուորլիքի առաջարկին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը տարածել է հաղորդագրություն, որով պատասխանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքին: Ուորլիքն այսօր ելույթ է ունեցել Քարնեգի հիմնադրամում և ներկայացրել ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ամերիկյան կառավարության պաշտոնական դիրքորոշումը։ Ուորլիքը, մասնավորապես, ասել էր, թե ԼՂ-ն շրջապատող «գրավյալ տարածքները» պետք է վերադարձվեն…

«Հայոց ցեղասպանությունը, Հոլոքոստը և այլ ցեղասպանությունները. որտեղ են ավարտվում խոսքի ազատության սահմանները» խորագրով քննարկում

Մայիսի 5-ին ԳԴՀ Համբուրգ քաղաքի Բուցերիուս բարձրագույն իրավաբանական դպրոցում (Bucerius Law School ) տեղի ունեցավ իրավագիտական քննարկում-միջոցառում՝ «Հայոց ցեղասպանությունը, Հոլոքոստը և այլ ցեղասպանությունները . որտեղ են ավարտվում խոսքի ազատության սահմանները» խորագրով: Միջոցառման կազմակերպիչներն էին Գերմանիայի «Հանրային իրավունքի երիտասարդ գիտություն» կազմակերպությունն ու Միացյալ ազգերի գերմանական ընկերությունը՝ Բեռլինում ՀՀ դեսպանության աջակցությամբ և հովանավորությամբ և ԳԴՀ Հեսսեն երկրամասում…

«Ազդակ»ի Խմբագրական. Լիբանանի Պատմութեան Կարեւոր Հատուածին Վերաքաղի Անհրաժեշտութիւնը

Լիբանանի Նահատակաց օրուան խորհուրդի ձեւախեղումը արդէն հանգիստ ընկալուած է լիբանանեան գրեթէ բոլոր շրջանակներուն կողմէ: Ամբողջ երկրի մը Օսմանեան Կայսրութենէն կրած արհաւիրքը խորհրդանշող Լիբանանի Նահատակներու օրուան խորհուրդի հեզասահ անցումը դէպի Լիբանանի քաղաքացիական պատերազմի ընթացքին ինկած մամուլի աշխատակիցներու յիշատակի օրուան, շատ լուրջ խորհրդածութիւններու դուռ կը բանայ: Այստեղ, առարկայականութեան սահմաններուն մէջ մնալու փորձը կը շեշտէ, որ թրքական միջամտութեան…