Հ.Յ.Դ. Մամուլ

Դաշնակցության մոտեցումները հստակ են և չեն կարող հակասել Դաշնակցության տեսակետներին

Արմեն Ռուստամյանը՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին Արդեն ավարտվել է վարչապետի թեկնածության շուրջ քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՀՅԴ խմբակցության քննարկումը: Հանդիպումից հետո Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց. «Մեր մոտեցումները հստակ արտահայտել էինք մինչ այդ հանդիպումը: Հանդիպման ժամանակ ներկայացրեցինք յոթ կետերից բխող առաջարկություններ` իրավիճակի հետ կապված, փոփոխությունների…

Եագուպեան Դատապարտեց Քեսապի Դէմ Յարձակումին Մէջ Թուրքիոյ Ուղղակի Մեղսակցութիւնը

Քեսապի վերջին իրադարձութիւններուն մասին Միջին Արեւելքի Հայ դատի գրասենեակի պատասխանատու Վերա Եագուպեան «Սաութ Լուպնան» ձայնասփիւռի կայանին հետ ունեցաւ հարցազրոյց մը: Վ. Եագուպեան անդրադարձաւ քեսապահայութեան տարհանումին եւ դատապարտեց այդ իմաստով Թուրքիոյ ուղղակի մեղսակցութիւնը: «Զինեալներուն Քեսապ ներխուժումը պիտի չպատահէր, եթէ թրքական ուժերը դիւրացուցած չըլլային անոնց մուտքը: Ճիշդ է որ աւանին մէջ սպանդներ չեն գործուած, հակառակ շրջանառութեան մէջ…

Քեսապի հարցով՝ Յունաստանի Հ.Յ.Դ. Հայ Դատի Յանձնախումբը կը շարունակէ իր հանդիպումները

Քեսապի վրայ յարձակումէն ետք, «Ազատ Օր»ի միջոցաւ հանրութիւնը տեղեակ պահուեցաւ յունահայութեան եւ Հ.Յ.Դ. Հայ Դատի Յանձնախումբին ու Երիտասարդական Միութեան կողմէ նախաձեռնուած քայլերուն շուրջ: Յունաստանի խորհրդարանի հայ-յոյն բարեկամութեան խմբակցութեան նախագահին հետ Հ.Յ.Դ. Հայ Դատի Յանձնախումբը շարունակելով իր հանդիպումները, Երեքշաբթի 8 Ապրիլին, հանդիպում ունեցաւ հելլէն խորհրդարանի հայ-յոյն խորհրդարանական խմբակցութեան նախագահ, խորհրդարանի նախկին նախագահ Ափոսթոլոս Գաքլամանիսի հետ, Քեսապէն…

Ակնարկ. Թիրախաւորել Զգայուն Կէտը

Քեսապահայութեան զօրակցութեան եւ միաժամանակ կատարուածին մէջ Անգարայի դերակատարութեան բացայայտման եւ բողոքի քարոզչաքաղաքական գործողութիւնները ստացած են համահայկական թափ եւ տարողութիւն: Միջազգային հանրութեան եւ պաշտօնական կառոյցներուն մօտ այս հարցի արծարծումը վառ պահելու միտող յատկապէս ռուսական քաղաքականութիւնը եւս սուր կերպով զգալի է: Մինչ կ՛ուշանայ սուրիական բանակի հակահարուածը` տեղի տալով այն մեկնաբանութեան, որ Քեսապի գրաւման եւ քեսապահայութեան տարհանման (յաճախ…

Հայ Դատի Հանդիպումը Քալիֆորնիոյ Խորհրդարանի Նախագահ Փերեզի Հետ

ԿԼԵՆՏԷՅԼ.- Երկուշաբթի, Ապրիլ 7ին, Քալիֆորնիոյ նահանգային խորհրդարանի նախագահ Ճան Փերեզի հեղինակած եւ ներկայացուցած Հայկական Ցեղասպանութեան բանաձեւի միաձայն վաւերացումէն ետք, Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի ղեկավարներ հանդիպում մը ունեցած են Փերեզի հետ, շնորհակալութիւն յայտնելու համար ամերիկահայութիւնը յուզող հարցերուն անոր ցուցաբերած աջակցութեան: Քննուած հարցերուն մէջ առաջնակարգ տեղ գրաւած են Քալիֆորնիոյ խորհրդարանին կողմէ Արցախի Հանրապետութեան ճանաչման ապահովումը, Թուրքիոյ…

Քեսապի հարցով զեկոյց Գանատայի խորհրդարանի Մարդկային Իրաւանց ենթայանձնաժողովի նիստին – քաղաքական հանդիպումներ Օթթաուայի մէջ

Հինգշաբթի, 3 Ապրիլ 2014-ին, Օթթաուայի Հայ Դատի գրասենեակի տնօրէն Ռուբէն Գույումճեան եւ Գանատայի Առաջնորդարանի Կառավարական Յարաբերութեանց գրասենեակի տնօրէն Յակոբ Արսլանեան Քեսապի հարցով Գանատայի խորհրդարանէն ներս շարք մը հանդիպումներ ունեցան, որոնց շարքին Գանատայի վարչապետ Սթիվըն Հարփըրի խորհրդարանական քարտուղար երեսփոխան Paul Calandra-ի (նկարը) եւ պաշտօնական ընդդիմութեան Արտաքին Գործոց քննադատ`երեսփոխան Paul Dewar-ի հետ: Գանատայի Խորհրդարանին մէջ հանդիպումներ կայացան…

Արդարադատության նախարարն անտեսում է օրենքի պահանջները

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն արտահերթ նիստից ակնկալում է այնպիսի արդյունք, որը հստակության հնարավորություն կտա` կատարել ՍԴ որոշումը և վերջ տալ ՍԴ վճռի՝ ոչ իրավաչափ այն մենաբանություններին, որով հանդես են գալիս կառավարության անդամները: Նշենք, որ պարտադիր կուտակային օրենքի վերաբերյալ ՍԴ որոշումից հետո առաջացել է խառնաշփոթ վիճակ գործատուների և աշխատողների շրջանում, որովհետև կառավարության որոշ անդամներ,…

Կոչ

Վերջին օրերուն Քեսապի եւ քեսապահայութեան հարցով բաւական մեծ թափ ստացած է ապատեղեկատուութիւնը, որուն իբրեւ արդիւնք` անհիմն եւ անճիշդ լրատուութիւններ շրջանառութեան մէջ դրուած են տարբեր լրատուամիջոցներու կողմէ: Այս շարքին վերջինը կը հանդիսանայ իրականութեան չհամապատասխանող այն լուրը, թէ 1500 հայ զինեալներ Հայաստանի Հանրապետութենէն, Արցախէն եւ Լիբանանէն հասած են Թարթուսի նաւահանգիստ` այնտեղէն մեկնելու համար Քեսապ: Լիբանանահայ քաղաքական երեք…

Քեսապի հարցով թրքական Սփիւռքը անցած է հակայարձակումի

Սուրիոյ հիւսիսը Թուրքիոյ հետ սահմանակից հայաբնակ Քեսապ աւանի եւ հայ բնակչութեան պաշտպանութեան համար աշխարհասփիւռ հայերու կոչերը, ցոյցերը եւ համացանցային արշաւները թրքական սփիւռքեան կառոյցներու թիրախ դարձած են։ Թուրք-ամերիկեան կազմակերպութիւններու միութեան (ATAA) նախագահ Մեհմեթ Չելեպի, Թուրք-ամերիկեան միութիւններու դաշնակցութեան (FTAA) նախագահ Աթիլլա Փաքի եւ թուրք-ամերիկեան հասարակական կեդրոնի եւ մզկիթներու գլխաւոր քարտուղար Ատեմ Պույուքաջարի ստորագրութեամբ նամակ մը յղուած է…

Կոալիցիայի հնարավոր կազմավորումը պայմանավորված է ծրագրով. ՀՅԴ-ն անձերի խնդիր չի դնում

ԱԺ-ի Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Ստրասբուրգ չի մեկնել. բացատրեց՝ Հայաստանի ներքաղաքական կյանքում ֆորս-մաժորային իրավիճակ է՝ կապված վարչապետի հրաժարականի հետ։ Ասաց, որ 2011 թվականից Դաշնակցությունը պարբերաբար խորհրդարանում բարձրաձայնել է կառավարությանն անվստահություն հայտնելու մասին, եւ դա պայմանավորված չի եղել վարչապետի անձով։ Նրա խոսքով, խնդիրն իրականացվող ծրագրի մեջ է։ Իսկ խորհրդարանական ոչ իշխանական քառյակի նախաձեռնությունը կառավարությանն անվստահություն…