
Հայ Յեղափոխական Դաշնակցությունն Արցախի Հանրապետությունում իշխանության մաս է կազմում ևս երկու քաղաքական ուժերի՝ ՙԱզատ Հայրենիքի՚ և ՙԱրցախի Ժողովրդավարական կուսակցության՚ հետ միասին։ ՀՅԴ Արցախի կառույցն ամենատարբեր առիթներով հայտարարել է, որ Արցախում Դաշնակցությունն իշխանության մաս կազմելով՝ կրում է իշխանության մեջ գտնվելու պատասխանատվության իր չափը։ Անշուշտ, առաջին հերթին կրում է քաղաքական պատասխանատվություն։ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի գործունեության երկամյա…















