Հ.Յ.Դ. Մամուլ

ՀՅԴ կազմակերպությունները Եռաբլուրի բարձունքում հիշատակի արարողություններ էին կազմակերպել

Եռաբլուրի բարձունքում կիրակի վաղ առավոտյան արդեն բոլոր ազատամարտիկների շիրիմներին թարմ ծաղիկներ էին: Մեկ անգամ եւս հիշել, թե ի՞նչ գին ունի խաղաղությունն ու ովքե՞ր այն տվեցին` երիտասարդներին պատմում էին մարդիկ, ովքեր խախաղության համար պայքարում էին մարտի դաշտում: “Միջացառումը ճիշտ ու տեղին է, քանի որ գնահատել ու արժեւորել զոհաբերությունը, գնահատել, որ սերունները հասկանան, որ Հայրենիքը պաշտպանելը սուրբ…

Վերահսկիչ պալատի անկախությունից բան չմնաց

ՎՊ նախագահի թեկնածու Իշխան Զաքարյանի վերաբերյալ ԱԺ ՀՅԴ խմբակցության դիրքորոշումը հայտնելիս խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նախ նշեց, որ իրենց տեսակետը կապ չունի Իշխան Զաքարյան անձի հետ: Ըստ նրա` Հայաստանում սահմանադրականությունը խախտված է, իսկ դրա մշտադիտարկումն իրականացնող Վերահսկիչ պալատը պետք է առաջադրեր հակակշիռների լուրջ տարրեր: Սակայն խախտված են այդ հարաբերությունները, Սահմանադրության մշտադիտարկումը խախտված է: «Վերահսկիչ պալատի…

Տեղի ունեցաւ ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական միութիւնների համահայկական խորհրդաժողովը

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակը տեղեկացնում է, որ թուականիս նոյեմբերի 8-10-ին, Երևանում, ՀՅԴ «Արամ Մանուկեան» Երիտասարդական կենտրոնում տեղի ունեցաւ ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միութիւնների ներկայացուցիչների համահայկական խորհրդաժողով։ Խորհրդաժողովին մասնակցում էին 17 միութիւնների 25 ներկայացուցիչներ` Կանադայից, ԱՄՆ Արևելեան և Արևմտեան շրջաններից, Հարաւային Ամերիկայից, Նիդերլանդներից, Անգլիայից, Ֆրանսիայից, Լիբանանից, Հիւսիսային և Հարաւային Իրանից, Արցախից և Հայաստանից։ Նշելի է, որ…

Ակնարկ. Խաղաղասիրական Խաբկանք՝ 100-ամեակի Նախաշեմին

Ուշագրաւ է եւ միաժամանակ գուցէ ակնկալելի Թուրքիոյ արտաքին գործոց նախարար Ահմեթ Տաւութօղլուի յայտարարութիւնը։ «2015 թուականին ընդառաջ մեր աշխատանքները կը շարունակուին եւ վերջին փուլին մէջ կը գտնուին։ Մեր պահանջն է, որ հայերը դուրս գան Արցախէն։ Կը սպասենք զարգացման այդ հարցին։ Եթէ իրականացուի, ե՛ւ սահմանը կը բանանք, ե՛ւ երկաթուղին կը գործարկենք, ե՛ւ յարաբերութիւնները կը զարգացնենք։ Սակայն կ՛ուզենք,…

Հայկական կալուածներու բռնագրավումը թրքական կողմէ

Իւմիթ Քուրթ «Արմինիըն Ուիքլի»-ի հետ հարցազրոյցի մը ընթացքին խօսելով Հայոց ցեղասպանութեան ընթացքին հայկական կալուածներու գրաւման օրէնքներուն եւ կանոններուն մասին կը յայտնէ, որ Օսմանեան եւ հանրապետական ժամանակաշրջաններուն որդեգրուեցան շարք մը օրէնքներ եւ հրամանագրեր, որոնք ծանօթ են Լքեալ կալուածներու օրէնքներ (Էմվալ-ի Մեթրուքէ Քանունլարը) անունով։ Անոնցմէ ամէնէն հանրածանօթը նախարարաց խորհուրդի համապարփակ հրամանագիրն է, որ հրապարակուած է 30 մայիս…

Շարունակենք Ձեռք Երկարել

Սուրիահայութեան շտապ օգնութեան եւ վերականգնումի մարմինը (ՍՇՕՎՄ) հրապարակած է հաղորդագրութիւն մը, որմէ կ՛իմանանք, թէ անցեալ տարուան ընթացքին այս մարմինը «նուիրապետական երկու Աթոռներու՝ Ամենայն Հայոց եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեանց ճամբով, թեմերէ, զանազան շրջաններէ, մարմիններէ եւ անհատ հայորդիներէ ցայսօր ստացած է մօտաւորապէս 1,700,000 (մէկ միլիոն եօթը հարիւր հազար) ամերիկեան տոլար»: Մարմինի հաղորդագրութիւնը նաեւ կը յստակացնէ, թէ…

Մեկնարկել է ՀՅԴ համահայկակական երիտասարդական ամենամյա համաժողովը

ՀՅ Դաշնակցության երիտասարդական եւ ուսանողական ավելի քան 14 միությունների 24 երիտասարդներ մասնակցում են համահայկակական երիտասարդական ամենամյա համաժողովին: Այն տեւելու է երեք օր: Խորհրդաժողովի նպատակն է առաջին երթին ամփոփել ոչ միայն Հայաստանում, այլեւ Սփյուռքում գործող երիտասարդական եւ ուսանողական կառույցների մեկամյա գործունեությունը եւ նոր ծրագրեր մշակել: Համաժողովի ընթացքում հատկապես դրսում գործող երիտասարդական կառույցների նպատակն է՝ պատրաստվել Ցեղասպանությայան…

Իսլամաց(ու)ած եւ թրքաց(ու)ած բնակչութիւն

Երբեք չափազանցութիւն պիտի չըլլայ հաստատելն ու շեշտելը թէ Թուրքիոյ ներկայ բնակչութեան մեծամասնութիւնը, պատմութեան ընթացքին բռնի կամ կամաւոր իսլամացուած, թրքացուած կամ քրտացուած ժողովուրդներու սերունդներէ կը բաղկանայ եւ այս մէկը փաստելու համար, տեղին է ամենայն մանրամասնութեամբ եւ բծախնդրութեամբ պեղել գոյութիւն ունեցող պատմական եւ մարդաբնական ուսումնասիրութիւնները: Պոլսոյ մէջ կատարուած գիտաժողովին անունն անգամ, իր իւրայատուկ գրութեամբ իմաստալից է.- «Իսլամաց(ու)ած…

Ակնարկ. Քաղաքացիական Շարժումն Ու Օրէնքի Գերադասման Սկզբունքը

Երեւանի կեդրոնական պողոտաներուն վրայ արձանագրուած պատկերները հասարակութիւն-իրաւապահ մարմիններ յարաբերութեան ոչ հեռանկարային իրավիճակ կը պարզեն: Այս սիւնակներէն քանի մը անգամ շեշտուեցաւ քաղաքացիական առողջ շարժումներու կայացման անհրաժեշտութիւնը: Մանաւանդ, երբ ընդդիմադիր ուժերու միաւորման չկայացումով ստեղծուած բացը լրացնելու իբրեւ անհրաժեշտութիւն կը դիտարկուէին քաղաքացիական շարժումի այդ դրսեւորումները: Այդ շարժման որոշ գործողութիւններ յանգեցան դրական արդիւնքի, երբ պետական այս կամ այն հաստատութիւնը…

Այն ինչ եղավ, ճիշտ ճանապարհ չէ

Երեկ Երեւանի կենտրոնում Շանթ Հարությունյանի կազմակերպված «Հեղափոխական պայքարը» վերածվեց բենզինի շշերի հեղափոխության, որն էլ ավարտվեց ձերբակալություններով: Եղան մարդիկ, այդ թվում` ոստիկաններ, որոնց տեղափոխեցին հիվանդանոց: Շանթ Հարությունյանի «հեղափոխությունը» տարբեր գնահատականների արժանացավ. ոմանք ողջունեցին նրա արարքները, ոմանք էլ նրա քայլերը գնահատեցին որպես արկածախնդրություն, անգամ` խելահեղություն: Yerkir.am-ը երեկվա դեպքերի վերաբերյալ լսել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի…