Հ.Յ.Դ. Մամուլ

Գութուճեան՝ երկրորդ դիրքի վրայ

ՊՈՍ­ԹԸՆ.- Երեք­շաբ­թի, Հոկ­տեմ­բեր 15-ին, կա­տար­ուե­ցաւ Մա­սա­չու­սէց նա­հան­գի հին­գե­րորդ ընտ­րաշր­ջա­նի քոնկ­րէ­սա­կան աթո­ռի ընտ­րու­թիւնը, փո­խա­րի­նե­լու հա­մար Էտ Մար­քին, որ Յու­նիս 25-էն ի վեր ընտր­ուած է ծե­րա­կու­տա­կան, փո­խա­րի­նե­լով Ար­տա­քին Գոր­ծոց նա­խա­րար ընտր­ուած Ճոն Քե­րին: Մա­սա­չու­սէ­ցի ոս­տի­կա­նա­պետ Փի­թըր Գու­թուճ­եան (Դե­մոկ­րա­տա­կան), որ իր թեկ­նա­ծու­թիւնը առա­ջադ­րած էր, գրե­թէ 22 առ­ հա­րիւր քուէ­ներ ստա­նա­լով գրա­ւեց երկ­րորդ դիր­քը: Մօ­տա­ւո­րա­պէս 32 առ հա­րիւր քուէ­նե­րու…

Կարո՞ղ է արդյոք Եվրոպան ազդեցություն ունենալ Հայկական հարցի վրա:

ԵՄ հետ հարաբերությունների խափանման և Թուրքիայում անդամակցության նկատմամբ ոգեւորության անկման պատճառով՝ հայկական հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Եւրոմիությանկողմից ձեռնարկվելիք քայլերը դատապարտված են սահմանափակ մնալու: Այդուհանդերձ, ԵՄ-ն ի վիճակի է ավելի ակտիվ ու արդյունավետ օգտագործել անդամակցության բանակցությունների իր լծակները: Այս հարցում Թուրքիան առաջիկա երկու տարիների ընթացքում ձգտելուէ շատ ավելի պաշտպանողական և ռեակտիվ լինել: Իրավիճակը, թեկուզ մասնակիորեն, կարող է…

Ֆիլատելֆիա.- Արեւելեան Ա.Մ.Ն. -ի Հայ դատի յանձնախումբի տարեկան մեծարանքի հանդիսութիւնը

Հոկ­տեմ­բեր 12-ին, Ֆի­լա­տելֆ­իոյ մէջ, տե­ղի ու­նե­ցաւ Արե­ւել­եան շրջա­նի Հայ Դա­տի յանձ­նա­խում­բի կազ­մա­կեր­պած մե­ծա­րան­քի հան­դի­սու­թիւնը: Ձեռ­նար­կը, որ յա­ջոր­դա­բար եօ­թե­րորդ ան­գամ ըլ­լա­լով կը կա­տար­ուէր, տե­ղի ու­նե­ցաւ, քա­ղա­քի կեդ­րո­նա­կան շրջա­նի “Տա­պըլ Թրի“ պան­դո­կի շքեղ սրա­հին մէջ: Շրջա­նէն ներս գոր­ծող քա­ղա­քա­կան անձ­նա­ւո­րու­թիւն­ներ ներ­կայ էին, որոնց կար­գին` Էտ­ուըրտ Ռէն­տէլ (Ֆի­լա­տելֆ­իոյ նախ­կին քա­ղա­քա­պետ եւ Փեն­սիլ­վան­իոյ կա­ռա­վա­րիչ), Տէյ­լին Լիչ (Փե­սիլ­վան­իոյ շրջա­նէն ծե­րա­կու­տա­կան),…

Հայոց Ցեղասպանութեան հատուցման եւ Արցախի ճանաչման պահանջները հնչեցին Եւրոպական խորհրդարանէն ներս

Եւրոպայի Հայ Դատի Յանձնախումբի գրասենեակի կազմակերպութեամբ՝ Պրիւքսելի Եւրոպական Խորհրդարանի շէնքէն ներս, 15 Հոկտեմբերի առաւօտեան, բացումը կատարուեցաւ Եւրոպահայութեան Գ. խորհրդաժողովին, որ հիւրընկալուեցաւ Եւրոպայի Ժողովրդական կուսակցութեան (EPP) կողմէ։ Ներկայ էին Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեան, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա. վեհափառ, ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Յովիկ Աբրահամեան, Ֆրանսայի հայոց առաջնորդ Նորվան Արք. Զաքարեան որպէս ներկայացուցիչ ամենային…

Արցախը շահագրգռված է Բելգիայի և գործարար հատվածի հետ կապերի զարգացմամբ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր Բրյուսել քաղաքում մասնակցել է Բելգիա-Հայաստան առևտրային պալատի կողմից կազմակերպված կլոր սեղանին և հանդիպել բելգիացի մի խումբ գործարարների հետ: Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ իր խոսքում նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախը շահագրգռված է Բելգիայի և նրա գործարար հատվածի հետ կապերի զարգացման ու ընդլայնման մեջ՝ Բելգիան…

Ընկեր Զորին միշտ էլ բաց նամակներ գրել է

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հասցեագրված Զորի Բալայանի նամակն ամբողջությամբ չի կարդացել, ծանոթ է միայն նամակի` տարբեր կայքերում եղած մեջբերումներին: Այդուհանդերձ, Yerkir.am-ը նամակի վերաբերյալ փորձեց մեկնաբանություն ստանալ Աղվան Վարդանյանից: «Բայց չեմ էլ պատրաստվում կարդալ նամակը: Ընկեր Զորին միշտ էլ բաց նամակներ գրել է. ավելի շուտ` ոչ թե միշտ, այլ երբ…

Պրիւքսելի մէջ Եւրոպահայութեան հաւաքը՝ Հայաստանի եւ Հայ Դատի աշխատանքներու զօրացման մեկնակէտ

Հայաստանի եւ Արցախի պետական ու սփիւռքի հոգեւոր եւ ազգային կեանքի ներկայացուցիչներու եւ աւելի քան հարիւր եօթանասուն հոգիի մասնակցութեամբ, Երկուշաբթի 14 Հոկտեմբերի առաւօտեան, Պրիւքսելի Հայ Տան մէջ բացումը կատարուեցաւ Եւրոպահայութեան Գ. խորհրդաժողովին, Պրիւքսելի մէջ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի կազմակերպութեամբ։ Ներկայ եղան Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեան, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա. վեհափառը, ՀՀ Ազգային Ժողովի…

Հուսահատական քայլի վերջին ճիչ

Զորի Բալայանի հայտնի` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված բաց նամակի վերաբերյալ իր տեսայկետներն ու դիրքորոշումը yerkir.am-ին հայտնեց ԼՂՀ ՀՅԴ կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը: -Դուք, պարո’ն Իշխանյան, կարդացել եք Զորի Բալայանի նամակը` հասցեագրված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին. ինչպիսի՞ դիրքորոշում ունեք այդ նամակի կապակցությամբ: -Անկեղծ ասած` մեկ բան կա, որ կարող եմ կիսել հեղինակի հետ. դա…

Կառավարությունը՝ տնտեսության զարգացման խոչընդոտ

Yerkir.am-ի զրուցակիցն է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արծվիկ Մինասյանը: – Պարոն Մինասյան, նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 28-ին կրթության ու գիտության նախարարությունում հայտարարեց, որ աշխատավարձերը բարձրանալու են հունվարի 1-ից: Պետբյուջեով, սակայն, նախատեսված է հուլիսի 1-ից: Դրանից էլ առաջ՝ մարտի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը խոստացել էր հուլիսից…

Թօթափենք Կեղծիքը

Շինծու արդարացումնե՞ր, թէ անյաղթահարելի, առարկայական հզօր գործօններու դիմաց ամբողջական ուժով պայքարէն խուսափելու մարտավարութիւն: Երկու պարագային ալ արդիւնքը նոյնն է. հայապահպանման ճակատի վրայ պատերազմի դուրս կու գանք՝ արդէն իսկ պարտուածի հոգեբանութեամբ, եւ փոքրիկ յաղթանականերու փառաբանումով ահաւոր կուրուստներու ողբասացութիւնները կը խլացնենք: Իսկապէս այսօր ի՞նչ կ՛ընենք հաւաքականօրէն այս ափերուն վրայ հայկական մեր ինքնութիւնը պահպանելու համար (այս պահպանել բառին…