Հ.Յ.Դ. Մամուլ

Խոսք ի խորոց սրտի քայլողների հետ

«Խոսքն է եղել սկըզբանից…», Իսկ թե հանկարծ մի անբանից Հըրաման գա՝ Մինչև անգամ Վերցնել մարդկանց լեզվի՞ց զրկել – Ո՛չ թե մարդկանց քիմքին կպած Այն մի կտոր միսը պոկել, Այլ բերա՜նը ամուր փակել… Պարույր Սևակ Վերջին ամիսներին մեր հասարակությունը մի տեսակ տվայտանքների մեջ է: Ձորից դուրս ենք եկել ու ճանապարհ ենք փնտրում: Անշուշտ, ձորից դուրս գալը…

Մարտունիում մեկնարկել է ՀՅԴ պատանեկան ճամբարը

Արցախի Մարտունի քաղաքում հուլիսի 30-ին մեկնարկել է ՀՅԴ պատանեկան ճամբարը: Այն կազմակերպում են ՀՅԴ Ֆրանսիայի Նոր Սերունդ երիտասարդական միությունը և ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը: Ճամբարը, որին մասնակցում են շուրջ 150 պատանիներ, տեւելու է երկու շաբաթ:

Գործնական քայլեր Այնճարի եւ Կավսականի միջեւ համագործացության ուղղությամբ

Վերջերս Արցախ էր այցելել Լիբանանի Այնճար քաղաքի քաղաքապետ Վարդգես Խոշյանը: Կովսականում նա արժանացել է հյուրընկալ ընդունելության, բնակիչները աղ ու հացով, երգով ու պարով են դիմավորել քույր քաղաքի քաղաքագլխին: Կովսականի և Այնճարի հետագա համագործակցության ուղիների, դրանց կազմակերպման և ընթացքի մասին է «Ապառաժ»-ի զրույցը Այնճարի քաղաքապետի հետ: -Պարոն Խոշյան, 2018թ. մայիսին Լիբանանում Այնճարի և Կովսականի միջև սոտրագրվել…

Ճանապարհի ընտրությունը

«Սիրո եւ հանդուրժողության հեղափոխությունից» երեք ամիս անց հայաստանյան մթնոլորտը թունավորված է ատելության եւ անհանդուրժողության տրամադրությամբ: Այս տրամադրությունը, եռք տալով սոցցանցերում եւ լրատվամիջոցներում բաժանարար գծեր է ստեղծում հասարակության մեջ, ինչն էլ անխուսափելիորեն հանգեցնելու է հասարակության պառակտմանը: Ազատ, այլընտրանքային տեսակետ արտահայտելը դարձել է մեղք, որի համար մարդը կարող է ենթարկվել հարձակումների, հայհոյանքների ու պիտակավորումների: Ո՞ւր մնացին սերն…

Մեկ կեղծիքին գումարած ևս մեկ կեղծիք, հավասար է երեք կեղծիքի

ՀՅ Դաշնակցության հայտարարությունը ՀՀ երկրորդ նախագահի կալանավորման կապակցությամբ, եթե չասեմ պայթեցրել է «Ֆեյսբուքը», ապա առնվազն զորաշարժի է ենթարկել այդ սոցիալական ցանցի գորշ զանգվածին: Որպեսզի կարողանաք պատկերացնել այդ վիրտուալ զորաբանակը, ապա Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների թիվը պետք է բազմապատկել 10-ով, որովհետև նրանցից յուրաքանչյուրն իր անձնական էջից բացի, միջին հաշվով, մի 10-ը հատ էլ «ֆեյք» ունի: Ուստի գրոհը,…

«Հայրենիք»ի խմբագրական. Լիզպոնեան անքակտելի եւ թարմ յուշեր

Այդ օրերուն չկային ելեկտրոնային քարոզչական սարքեր։ Գոյութիւն չունէին, կամ աւելի ճիշդը որո՞ւ միտքէն կ՛անցնէր, թէ Ֆէյսպուքը, Թուիթըրը, Ինսթակրամն ու ապագային ստեղծուելիք համակարգչային քարոզչական այլ կառոյցներ իրենց ուղղակի ազդեցութիւնը պիտի բանեցնէին կեանքի վրայ, յեղաշրջելով մշակութային, ընկերային թէ քաղաքական իրավիճակները։ Այսպէս, Յուլիս 27, 1983-ին Արա Քըրճըլեանը, Վաչէ Տաղլեանը, Սիմոն Եահնիեանը, Սեդրակ Աճեմեանը եւ Սարգիս Աբրահամեանը ժամանած էին…

Հանրության պառակտում՝ «մեծ սիրո» փաթեթավորմամբ

ՀՅԴ հանրային կապերի պատասխանատու Արտակ Սարգսյանը գրում է. Որ համերաշխ հանրությունը մեծ ուժ է, կարծեք, ոչ մեկը դեռ կասկածի տակ չի առել: Բայց «մեծ սիրո» փաթեթավորմամբ հանրային պառակտումը սկսվել է, ցավոք: Ֆեյսբուքը դարձել է ատելության մի եռացող կաթսա, որտեղ հայհոյանքների, իրար ոչնչացնելու, մեղադրանքներ ու լուտանքներ թափելու և պաշտպանական ճառերի պակաս չի զգացվում: Իշխանության և ընտրությունների…

Կայացել է Ասկերանի ՀՅԴ պատանեկան ճամբարի փակման արարողությունը

Հուլիսի 28-ին տեղի է ունեցել ՀՅԴ Լիբանանի Զավարյան Ուսանողական Միության կողմից Արցախի Ասկերան քաղաքում կազմակերպված պատանեկան ճամբարի փակման արարողությունը: Ճամբարի ավարտական հանդեսին ներկա էին ՀՅԴ Ասկերանի կոմիտեի ներկայացուցիչ Ալյոշա Գաբրիելյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Գեղամ Բեգլարյանը, ասկերանցիներ, հյուրեր: Պատանիները ներկաներին են ներկայացրել անցած շաբաթվա ընթացքում սովորած երգերը, պարերը, հանդես եկել ասմունքներով, թատերական և մարզական համարներով: Ճամբարի…

Հիմնական նպատակը Մերձավոր Արևելքում Արցախի ճանաչողությունը բարձրացնելն է

Հուլիսի 20-22-ը Արցախում էին Մերձավոր Արևելքում Արցախի հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը և Արցախի գրասենյակի պատասխանատու Պետո Դեմիրճյանը: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հիմնադրման 25-ամյակի առիթով հավաքվել էին Արցախի բոլոր ներկայացուցչությունների պատասխանատուները: Արտաքին աշխարհում Արցախը ներկայացնողները մի շարք պաշտոնական հանդիպումներ են ունեցել, միմյանց լսելով, կարծիքներ փոխանակել և նախանշել առաջիկա գործունեության ուղղությունները: Մերձավոր Արևելքում Արցախի գրասենյակի…

Ակնարկ. Սահմանի Բացման Ենթաուղերձն Ու Սպասուող Բուն Ուղերձը

«Հայաստանը պատրաստ է առանց որեւէ նախապայմանի բացել Թուրքիայի հետ սահմանը»: «Ժազիրա» պատկերասփիւռի կայանին տուած հարցազրոյցին մէջ այս մասին յայտարարեց Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեան (news.am): Լուրի կամ աւելի ճիշդը խորագիրի հաւաստիութիւնը խնդրոյ առարկայ է: Մանաւանդ որ սահմանի փակումէն ի վեր Երեւանի արտաքին քաղաքականութեան այս գերակայ ուղղութեան վերաբերող խնդիրին մէջ միշտ ցուցաբերուած է հետեւողականութիւն` սահմանի փակումին…