Հ.Յ.Դ. Մամուլ

Երկու ամսում իրացվել է Ազգային վիճակախաղի շուրջ 120 000 տոմս

ԼՂՀ-ում կազմակեպված ազգային վիճակախաղի շուրջ 120 000 տոմս արդեն իրացվել է, որից 70 000-ը միայն Սփյուռքում: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասել է գաղափարի համահեղինակ ու իրականացնող ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: «Ուսումնասիրելով այն պետությունների փորձը, որտեղ լոտոները, շահումով խաղերը պետության գործառույթների մեջ են, կայացրինք որոշում՝ ԼՂՀ-ում կազմակերպել և անցկացնել ազգային վիճակախաղ: Մինչ օրս երբեք և…

Հանցագործը չպետք է մեր երկրում իրեն հանգիստ զգա

Հարցազրույց հանրապետության նախագահին կից հակակոռուպցիոն ռազմավարության մոնիտորինգի հանձնաժողովի նախկին նախագահ Բագրատ Եսայանի հետ -10 տարի առաջ հայտարարեցինք կոռուպցիայի դեմ համակարգված պայքարի մասին, ռազմավարություն էլ մշակվեց, մինչ օրս նույնպիսի փութաջանությամբ խոսում ենք այդ երեւույթի դեմ պայքարի մասին ու ամեն անգամ կանգնում հերթական փաստի առաջ. այս անգամ էլ Հայաստանն ընդգրկվեց ԵԽ ԽՎ անդամ հինգ ամենակոռումպացված երկրների ցուցակում։…

«Ազատ Օր»ի հարցազրոյցը Ֆրանսիայի խորհրդարանի անդամ Վալերի Պուայէի հետ

«Կը դիմագրաւենք դիւանագիտական ցեղասպանութեան պարագայ՝ Ատրպէյճանի կողմէ Արցախի դէմ» Ֆրանսուհի խիզախ երեսփոխանուհի Վալերի Պուայէի անունը հայութեան մօտ կապակցուած է Ֆրանսայի մէջ Հայոց Ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող օրինագիծի հետ, որու հեղինակն է ինքը: Յանդուգն ու կորովի իր կեցուածքով՝ Վալերի Պուայէ հետեւողականօրէն աշխատած է Ֆրանսական խորհրդարանէն ներս: Անցեալ տարի առաջին օրինագիծը ներկայացնելէ ետք, այս տարի երկու օրինագիծ եւս…

Հաղորդագրութիւն

Երէկ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն լիբանանեան լրատուամիջոցներուն յղեց հետեւեալ հաղորդագրութիւնը. ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն խստիւ կը դատապարտէ Հարաւային արուարձաններու Պիր Ապըտ շրջանը թիրախ դարձուցած պայթումը, որ պատճառեց վիրաւորներ եւ քանդում: Կեդրոնական կոմիտէն կը շեշտէ շարքերը ամրապնդելու, ազգային գիտակցութիւնն եւ բանականութիւնը բարձր պահելու, քաղաքացիական անվտանգութիւնը պահպանելու, ինչպէս նաեւ ազգային համերաշխութեան եւ գոյակցութեան կառչած մնալու անհրաժեշտութիւնը, որպէսզի…

Ֆրանսիայի հայ համայնքը նախագահից խոստումների կատարում է ակնկալում

Ֆրանսիայի հայ համայնքի դիրքորոշումը` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախագիծ նախաձեռնելու խոստման հարցով, ներկայացնում է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհուրդը, որում ընդգրկված են ՀՅԴ-ն եւ Հայ դատի կոմիտեն: Այս մասին NEWS.am-ին ասաց Հայ դատի ֆրանսիական գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանը: Վարժապետյանի խոսքով` հայ համայնքը վերջին անգամ օրինագծի վերաբերյալ հարցը բարձրացրել է ապրիլի…

Հայրենիք»ի խմբագրական. Խիզախ եւ յանդուգն յայտարարութիւն

Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեակին ընդառաջ, Յուլիսի առաջին շաբաթավերջին, Երեւանի մէջ կազմակերպուած իրաւաբաններու համաժողովէն աւելի յիշատակելի էր, այս առթիւ Հայաստանի Հանրապետութեան գլխաւոր դատախազ Աղուան Յովսէփեանի կատարած յայտարարութիւնը: Առանց բառերը ծամծմելու եւ տատամսելու, ամենայն հմտութեամբ եւ փորձառութեամբ եւ մատը վէրքին վրայ դնելով, Հայաստանի թիւ մէկ իրաւաբանը շեշտեց թէ միայն թութակաբանութեան վերածուած Հայոց Ցեղասպանութեամբ կարելի չէ, ամբողջական չէ բաւարարուիլ:…

Ահազանգ. Հալեպը հայտնվել է սնունդի, վառելիքի պաշարման մեջ

Դեռ նախօրեին, երբ հաղորդում էինք հալեպահայ համայնքի կրթական հաջողությունների մասին, այդ քաղաքում շարունակում էր տիրել լարված մթնոլորտ։ Հատկապես դժվարին կացություն է տիրում առօրյա խնդիրների լուծման, պարենամթերքի ապահովման գործում։ Պարզապես, հակառակ այդ ամենի, հալեպահայությունը շարունակում է կառչած մնալ իր ավանդույթներին։ Այսօր ուժգնանում է ահազանգը, որ սիրիական երբեմնի տնտեսական մայրաքաղաքը հայտնվում է սննդի, առաջին անհրաժեշտության պարագաների, վառելիքի…

Սիւրիան եւ արաբները

Ստորեւ լոյս կ՛ընծայենք, “Հայ­րե­նիք“ ամ­սագ­րի Յու­նի­ս 1931-ի թիւին մէջ լոյս տեսած ուսումնասիրութիւն-յօդուած մը` Սուրիոյ մասին: Այս գրութիւնը կը պատկանի Հայաստանի Առա­ջին Հան­րա­պե­տու­թեան պաշտ­պա­նու­թեան նա­խա­րար Ռու­բէն Տէր Մի­նաս­եա­նի եւ գէթ ութսուն տարի ետք, կը մնայ այժմէական: Ռու­բէն Տէր Մի­նաս­եա­ն գրած է, այս ուսումնասիրութեամբ, Մի­ջին Արե­ւել­քի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կա­ցու­թեան եւ իրա­դար­ձու­թիւն­նե­րուն մա­սին վեր­լու­ծո­ղա­կան մը պատրաստած է: Նշենք թէ,…

«Ազդակ»ի Խմբագրական. Տարածքային Պահանջատիրութիւն` Ոչ Միայն Գլխաւոր Դատախազին Համոզմամբ

«Ինչպիսի՞ն է փոխհատուցում ստացող սուբիեկտների (ենթակաների) շրջանակը: Այն պէտք է ընդգրկի ցեղասպանութեան զոհերի ժառանգների՞ն, Հայ առաքելական եկեղեցու՞ն, Հայաստանի Հանրապետութեա՞նը, թէ՞ բոլորին միասին: Իմ խորին համոզմամբ, ցեղասպանութեան զոհերի ժառանգները պէտք է նիւթական փոխհատուցում ստանան, Հայ եկեղեցուն պէտք է վերադարձուեն Թուրքիայի տարածքում հրաշքով կանգուն մնացած եկեղեցիները եւ եկեղեցապատկան հողերը, Հայաստանի Հանրապետութիւնը պէտք է ստանայ իր կորցրած տարածքները…

ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի նիստը

Հուլիսի 4-ին ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն հրավիրել է հերթական նիստը: Կենտրոնական կոմիտեն քննարկել է երկրի ներքին, սոցիալ-տնտեսական կյանքի եւ արտաքին քաղաքականության շուրջ հարցեր: ԿԿ-ն առանձնաբար անդրադարձել եւ հատուկ քննարկման նյութ է դարձրել ԼՂՀ արտգործնախարարի` երկրի արտաքին քաղաքականության շուրջ, ֆրանսիական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում արտահայտած մտքերի եւ տեսակետների եւ, ընդհանրապես, երկրի արտաքին քաղաքականության շուրջ ռազմավարական նշանակության հարցեր:…