Հ.Յ.Դ. Մամուլ

Հաղորդագրութիւն

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն խոր կսկիծով կը ցաւակցի բանակին եւ բանակի նահատակներուն ընտանիքներուն, ինչպէս նաեւ կոչ կ՛ուղղէ` զօրակցելու բանակին եւ անոր դիրքորոշումներուն ու դերակատարութեան, որպէսզի կարենայ Լիբանանը փրկել զինք թիրախ դարձնող դաւադրութիւններէն եւ անոր զաւակներուն միջեւ սերմանուող սադրանքներէն: ՀՅԴ Կեդրոնական կոմիտէն շեշտեց, որ ներկայ կացութիւնը կը սպառնայ Լիբանանի ապագային, եւ զօրակցութիւն յայտնեց բանակին` երկրին մէջ…

Ծպտյալ և իսլամացած հայերի խնդրի արծարծումը թուրքական մամուլում

Վերջին տարիների ընթացքում նախկինում Թուրքիայում տաբու եղած մի շարք թեմաներ, պայմանավորված Թուրքիայի` Եվրոմիությանն անդամակցելու գործընթացով և հարակից այլ գործոններով, սկսել են արծարծվել և համեմատաբար ազատ քննարկվել թուրքական մամուլում: Նման տաբու թեմաներից մեկն էլ Հայոց ցեղասպանությունից հետո Արևմտյան Հայաստանում և հանրապետական Թուրքիայի այլ շրջաններում մնացած արևմտահայության բեկորների` ծպտյալ և այլադավան հայերի խնդիրն է: Ժամանակակից թուրքական մամուլը…

Պռոշյանում գյուղապետի հինգ թեկնածու է առաջադրվել

Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում հուլիսի 14-ին գյուղապետի արտահերթ ընտրություններ են անցկացվելու: Առաջադրվել է հինգ թեկնածու: Ինքնաառաջադրվել են Պռոշյան համայնքի ղեկավարի տեղակալ, ՀՅԴ անդամ Վովա Սահակյանը, ՀՀԿ անդամ Արթուր Մուրադյանը և անկուսակցականներ՝ «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ-ի գլխավոր մասնագետ Ալեքսան Ալեքսանյան, «ԴԵԼԻԿՏ» ՍՊԸ-ի տնօրեն Ցոլակ Գրիգորյանն ու Պռոշյանի գյուղապետարանի կրտսեր մասնագետ Գալուստ Մկրտչյանը: Հիշեցնենք, որ…

Ակնարկ. Հակահայ Բանաձեւի Տապալումը Եւ Հասցէատիրոջ Ինքնաստանձնումը

Նորովի եւ դասական ժխտողական քաղաքականութեան երկու դրսեւորումներ միաժամանակ արձանագրուեցան Պրազիլի եւ Զուիցերիոյ մէջ: Երկու երեւոյթները մտածել կու տան մեր հակառակորդներուն որդեգրած մարտավարական մօտեցումներուն հետ հաշուի նստելու անհրաժեշտութեան մասին: Այս երկու պարագաներուն ալ հայկական կողմը առաւելներ արձանագրած է, այսուհանդերձ նախաձեռնութիւնները կը թուին, որ երկարաշունչ վարքագիծերու մասին կը յուշեն: Պրազիլիոյ մէջ թրքական հարցերու լոպիիստներ, որոնք կը պատկանին…

Պռոշյանի գյուղապետի պաշտոնի համար մինչեւ այս պահն առաջադրվել է չորս թեկնածու

Պռոշյանի գյուղապետի հուլիսի 14-ին նշանակված արտահերթ ընտրություններում մինչեւ այս պահը 4 թեկնածու է առաջադրվել: Նոր թեկնածուները կարող են առաջադրվել մինչեւ վաղը ժամը 18.00-ն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թիվ 26 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահի տեղակալ Գրիգոր Արշակյանը: Առաջադրված թեկնածուների թվում են ՀՅԴ-ական Վովա Սահակյանը, ով գյուղապետի տեղակալն էր, անկուսակցականներ Ալեքսան Ալեքսանյանը, Ցոլակ Գրիգորյանն եւ…

Սուրիական Տագնապին «Գորդեան Հանգոյց»ը

Մինչ սուրիական տագնապի անմեղ զոհերուն թիւը արդէն կտրած-անցած է 90 հազարը, քաղաքական հորիզոնին վրայ ոչ միայն դեռ չեն երեւիր դրական լուծումի մը յոյսի նշոյլները, այլեւ ընդհակառակն՝ մութ ամպերը աւելիով կուտակուած են ու համատարած անձկութեան մատնած են ե՛ւ նոյնինքն Սուրիոյ բնակիչները, ե՛ւ ընդհանրապէս ամբողջ Մերձաւոր Արեւելքը։ Հորիզոնը մթագնող վերջին նորութիւնը եկաւ Ամերիկայի Միացեալ Նահանգներէն։ Նախագահ Օպամայի…

Ադրբեջանը ապառնում է Իրանի անվտանգությանը. Իրանի նախագահ Ռոհանի

Իրանի դիվանագիտություն՚ կայքէջը նախքան Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրությունները նախագահի բոլոր թեկնածուներին հարց է ուղղել Իրանի արտաքին քաղաքականության կապակցությամբ: Հայկական մամուլում հպանցիկ անդրադարձ է եղել հատկապես Ռոհաննի արտահայտությանը ուղղված Ադրբեջանի հակաիրանական որդեգրած քաղաքականությանը: Այժմ, երբ արդեն իսկ Ռոհանին ընտրվել է Իրանի նախագահ կարևոր ենք համարում մի անգամ ևս անդրադառնալ վերը նշված հարցազրույցի մի հատվածին, որտեղ…

Դժուար Է Հաւատալ

Արցախի արտաքին գործոց նախարար Կարէն Միրզոյեանի անցեալ շաբաթ Ֆրանսա կատարած այցելութեան ընթացքին «Ֆրանս 24» կայանին հետ անոր ունեցած հարցազրոյցին տեղեկագրութիւնը հրատարակեց «Ասպարէզ»ը: Կը թուի, որ մեր օգտագործած աղբիւրը, գիտակցաբար կամ անգիտակցաբար, չէր անդրադարձած նախարարին կողմէ արտասանուած անընդունելի մէկ արտայայտութեան, ուր ան պատասխանելով լրագրողի մէկ հարցումին, թէ՝ «Հնարաւոր կրնա՞յ ըլլալ ապագային, որ Լեռնային Ղարաբաղը վերստին մաս…

Ակնարկ. Ի՞նչն Է «Անընդունելի»-ն

Եռանախագահներու յայտարարութիւնը` արցախեան հակամարտութեան ներկայ իրավիճակը բնութագրող եւ ակնկալիքները սկզբունքներու տեսքով վերահաստատող բովանդակային առումով որեւէ հիմնական յաւելում չի պարփակեր: Շեշտադրումներու խնդիր է, որ յայտարարութեան ծանօթացողը կը նկատէ: Ոճի խստացումը, համեմատաբար նախորդ յայտարարութիւններուն, ակներեւ է: Այսպէս է. եռանախագահողները խոր ափսոսանք կը յայտնեն, որ բանակցային գործընթացին մէջ կողմերը փոխանակ փորձելու լուծում գտնել, հիմնուած փոխադարձ շահերու հիման վրայ,…

Կրկնակի Խոցելի

Ամերիկեան արտաքին քաղաքականութեան ամէնէն խոցելի կէտերէն մէկը անոր պատեհապաշտական նկարագիրն է: Սպիտակ տան բնակիչները, գրեթէ առանց բացառութեան, դեմոկրատ ըլլան անոնք թէ հանրապետական, երկիրի անսկզբունք արտաքին քաղաքականութիւնը բացատրելու, բոլորովին հակաժողովրդավարական ու հակաժողովրդական վարքագիծը արդարացնելու համար, դիմած են «Ազգային անվտանգութեան պաշտպանութիւն» վերնագրուած ամենապարփակ (աւելի ճիշդը՝ բացարձակապէս ոչինչ ըսող) արդարացումին: Քարիւղի կամ ընդհանրապէս ուժանիւթի պաշարներ ու փոխադրութեան եւ…