Հ.Յ.Դ. Մամուլ

Կուլ Կու Տանք Դառնահամ Դեղահատի Պէս… (Ընկեր Վահէ Յարութիւնեանի Յիշատակին)

«… Կը ցաւիմ, որ կիրակի օրով տխուր լուր մը պիտի տամ քեզի: Գիտեմ, որ շատ պիտի նեղուիս… Հայաստան… քեզի եւ ինծի սիրելի ընկեր Վահիկը… Կեանքը քեզի… այսօր սրտի սուր տագնապ մը ունեցեր է…»: Հեռաձայնողը Պոսթընէն ընկեր մըն է, նախկին պաշտօնակից մը. կ՛աւելցնէ քանի մը մանրամասնութիւն, եւ հեռաձայնը վար կը դնենք: Փամփուշտով, ռումբի բեկորով, անգա՛մ դաշոյնի…

Հայտարարություն «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» թափանցիկության ապահովման մասին

Վերջին օրերին դարձյալ ակտիվացել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շուրջ հասարակական և քաղաքական քննարկումները, ինչը, անշուշտ, պայմանավորված է այս ռազմավարական ծրագրից սպասվող մեծ ակնկալիքներով և վերցված վարկային միջոցների արդյունավետ օգտագործման հրամայականով: 2018 թվականի փետրվարի 20-ին ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը հրապարակել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի առկա վիճակը և խնդիրները» թեմայով վերլուծությունը, որի…

Համաչափութեան թերի սկզբունքը

«Համաչափ» եզրոյթի գործածութիւնը թէ՛ նախորդ իշխանութեան օրով և թէ՛ Վարչապետ Նիկոլ Փաշինեանի բառապաշարին մէջ անխուսափելիօրէն տեղի կու տայ շփոթի և սխալ մեկնաբանութիւններու ոչ միայն մեր ներքին դաշտի քննարկումներուն մէջ, այլև մեր պետական դիւանագիտութեան։ Նախկին Նախագահ Սերժ Սարգսեան քանի մը առիթներով հրապարակաւ սպառնացած էր Բաքուի իշխանութիւններուն «հաւաստիք» տալով, որ հայկական կողմի պատասխանը «յաջորդ» ազրպէյճանական նախայարձակման ըլլալու…

Խմբագրական. Լիզպոնէն 5, 8 Եւ 35 Տարի Ետք (Լիզպոնի Գործողութեան 35-ամեակին Առիթով)

Լիզպոնի հերոսներուն թողած պատգամներուն եւ փոխանցած ուղերձներուն մէջ կարմիր թելի նման կ՛անցնի իրաւատիրոջ կարգավիճակով հայոց համազգային իրաւունքներու վերատիրացման գաղափարը: Գերագոյն զոհաբերումի հիմնական պատճառը այդ իրաւունքներու բարձրաձայնումն է, լռութեան պատի քանդումը եւ միջազգային հանրութեան ու քաղաքական շրջանակներուն հայկական հիմնահարցերու վրայ կեդրոնացումը: 35 տարի առաջ, օրուան պայմաններուն մէջ այդ իրաւունքը հիմնականին մէջ կը վերաբերէր Հայոց ցեղասպանութեան ճանաչման…

ԱՀ պետական նախարարը ընդունել է Այնճար քաղաքի քաղաքապետին

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսայանը հուլիսի 24-ին ընդունել է Այնճար քաղաքի քաղաքապետ Վարդգէս Խօշեանին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լիբանան արցախյան գյուղատնտեսական վերամշակված արտադրանքի արտահանման հնարավորությունների վերաբերյալ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Վարդգէս Խօշեանը կարևորել է Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքի քույր քաղաք Այնճարի հետ ձևավորված սերտ համագործակցությունը, նշել, որ նախատեսվում է լիբանանահայ ներուժի ներդրմամբ զարկ…

ՀՄԸՄ-ի 100-ամեակի Փառաշուք Տօնակատարութիւն` Պետական, Ազգային, Հոգեւոր, Քաղաքական Եւ Համաժողովրդային Լայն Մասնակցութեամբ

Հուլիս 24ին, Հայաստանն ու հայութիւնը իրենց արժանի յարգանքն ու գնահատանքը ընծայեցին մէկ դարեայ «կամաւոր բանակ»-ին` ՀՄԸՄ-ին, որ Պոլիսէն մինչեւ Պէյրութ, Հալէպ, Լոս Անճելըս, Փարիզ, Սիտնի ու Մոսկուա եղաւ աշխարհասփիւռ հայութեան ամէնէն բազմամարդ ու ամէնէն աշխուժ երիտասարդական կազմակերպութիւնը. ապրեցաւ ու գործեց ազգային անժամանցելի արժէքներով, բարոյական վեհ սկզբունքներով եւ մարդակերտման ու հայակերտման մնայուն առաջադրանքներով: ՀՄԸՄ-ի հանդէպ ցուցաբերուած…

Հեղափոխական ալիքի վրա եկած իշխանությունը չպետք է կրկնի նախորդների սխալները

Որևէ խոչընդոտ չկա, որ ՀՅԴ-ն մտնի այս ընտրապայքարի մեջ, բայց վերջնական որոշումը կկայացնի Գերագույն մարմինը. ԱԺ-ում լրագրողներին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՅԴ-ն կմասնակցի՞ Երեւանի ավագանու ընտրություններին: «Մասնակցության հարցը կլուծի Գերագույն մարմինը, որովհետև շատ խնդիրներ կան` այս պայմաններում ի՞նչ ձևով ենք գնում ընտրության` մասնակցության նախկին ձևաչափո՞վ, թե՞ ինչ-որ նոր ձևաչափով:…

Քոնկրեսի Հայկական Համախմբումը Թրամփ-Փաշինեան Հանդիպում Գումարելու Կոչ Կ՛ընէ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Յուլիս 23ին կը հաղորդէ, թէ Քոնկրեսի Հայկական համախմբումի ղեկավարները՝ Ֆրենք Փալոն, Ճեքի Սփիր, Տէյվիտ Թրաթ, Տէյվիտ Վալատաօ, Կաս Պիլիրաքիս եւ Էտըմ Շիֆ, ստորագրահաւաքի մը սկսած են, որպէսզի իրենց պաշտօնակիցները աջակցին իրենց հեղինակած նամակին, որ կը քաջալերէ Միացեալ Նահանգներու նախագահ Տանըլտ Թրամփը՝ Նիւ Եորքի մէջ հանդիպում մը ունենալու յառաջիկայ Սեպտեմբերին ՄԱԿի…

Ցանկացած առաջարկ պետք է համապատասխանի հասարակության զարգացման մակարդակին

Երանի քաղաքական ուժերն իրենց նախընտրական ծրագրերը կառուցեին` ելնելով իրենց առողջապահական, կրթական և այլ ծրագրերից, ունենային համապատասխան մարդիկ, ովքեր այդ գաղափարներն իրականացնելու են. խորհրդարանում ԸՕ բարեփոխումների քննարկումների ժամանակ անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանի առաջարկին` ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը: Նշենք, որ Հարությունյանն առաջարկում է` ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ցանկացած կուսակցություն պարտավոր է ներկայացնել այն…

1200 սկաուտների մասնակցությամբ Գյումրիում բացվեց Վահան Չերազի արձանը

Հայ մարմնակրթական ընդհանուր միության 100-ամյակի առիթով համա.Հ.Մ.Ը.Մ.-ական 11-րդ բանակմանը մասնակցելու համար Հայրենիք ժամանած 1200 սկաուտներ հուլիսի 24-ին այցելեցին Հայաստանի մշակութային մայրաքաղաք Գյումրի: Գյումրիի Վարդանանց հրապարակում, հարյուրավոր սկաուտների մասնակցությամբ, կայացավ Հ.Մ.Ը.Մ.-ի ռահվիրա Վահան Չերազի արձանի բացումը: Հայ հասարակական-քաղաքական գործիչ, հայտնի մարզիկ, Հայաստանում սկաուտության հիմնադիրներից Վահան Չերազը 1920-1927 թթ. զբաղվել է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ որբերի հավաքագրմամբ և…