
Օրեր առաջ Ամերիկայի միացյալ նահանգներում տեղի ունեցավ ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի հերթական եւ հոբելյանական` 15-րդ հեռուստամարաթոնը: Արդեն 15 տարի է, ինչ հայկական իրականության մեջ տարին մեկ օր հայրենիքի հոգսով ու հուսով է ապրում հայության մի ստվար զանգված` իրենց լուման ներդնելով հայրենիքի կերտման եւ հզորացման համար: Համահայկական այս մասշտաբային նախաձեռնության գաղափարը կայանում է աշխարհասփյուռ հայության համախմբման շուրջ:…














