Հ.Յ.Դ. Մամուլ

Առ այսօր չկա որևէ երաշխիք, որ այդ ամբողջ գումարը կվերադառնա

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին անցում կատարելուց առաջ նախ պետք է ուսումնասիրություններ անցկացվեին՝ հասկանալու՝ ինչ թերություններ, ռիսկեր, դրական և բացասական կողմեր ունի նախագիծը: Այս մասին GlobNews.am- ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը: Սուրեն Պարսյանի խոսքով, օրինագծում լրացումներ կատարելուց հետո պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի նախկին մասնակիցները որոշակի գումար կխնայեն, բայց համակարգ կմտնի 80 հազար նոր մասնակից:…

Խայտառակություն է ու ամոթ

Եթե այս ամենը հաստատվեց, խայտառակություն է ու ամոթ. ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի տանը ԱԱԾ խուզարկությանը: «Սա այն դեպքն է, որ մարդ իր աչքի տեսածին չի կարողանում հավատալ: Եթե այս ամենն այնպես է, ինչպես տեսանք, դա մեկնաբանության կարիք էլ չունի: Ես ավելի մեծ վտանգներ…

Յակոբ Բագրատունի. 28 Մայիս 1918-ը Հիմնաքարն Է Այսօրուան Հայաստանին Եւ Հայկական Պետականութեան

Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակի լիբանանահայ կեդրոնական մարմինին կազմակերպութեամբ, երէկ` կիրակի, 17 յունիս 2018-ին, երեկոյեան ժամը 7:30-ին, Ազգային միացեալ վարժարանի շրջափակին մէջ տեղի ունեցաւ համաժողովրդային տօնակատարութիւն` նուիրուած Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակին: Ձեռնարկը սկսաւ ՀՄԸՄ-ի շեփորախումբին հնչեցուցած Լիբանանի եւ Հայաստանի քայլերգներով: Ապա ցուցադրուեցաւ Հայաստանի Հանրապետութեան կերտման, անոր համար մղուած ճակատամարտերուն նուիրուած տեսերիզ մը: Բացման խօսքը արտասանեց Րաֆֆի Տէմիրճեան, որ…

Միքայել Մանուկյանը վերանշանակվեց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով, որոշում է ստորագրել, ըստ որի` Միքայել Մանուկյանը նշանակվել է բնապահպանության նախարարության անտառային կոմիտեի նախագահ։

Գյուղնախարարը Բելառուսի դեսպանի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին` գյուղատնտեսության ոլորտում համագործակցության շրջանակների ընդլայնման հնարավորությունը քննարկելու նպատակով: Նախարար Արթուր Խաչատրյանը հանդիպման սկզբում ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտի ներկայիս առաջնահերթությունները, տեղեկացրել, որ ոլորտում իրականացվող պետական աջակցության շրջանակում առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են փոքր գյուղացիական տնտեսությունները, որոնք ապահովում են երկրի գյուղատնտեսական արտադրանքի մեծ…

Նեւադայում Հայաստանի Պատուոյ Հիւպատոսի Այցը՝ Կենտրոնական Կոմիտէի Նստավայր

ԿԼԵՆՏԷՅԼ.- Նեւադայում Հայաստանի Հանրապետութեան պատուոյ հիւպատոս Ատրուշան Արմէնեանը Չորեքշաբթի, Յունիսի 13ի երեկոյեան ժամը 6ին այցելեց ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական կոմիտէի «Փէշէքէրեան» կենտրոն, ուր ջերմօրէն ընդունուեց Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Տարօն Տէր Խաչատուրեանի եւ անդամուհի Քարմէն Օհանեանի կողմից: Հանդիպման ընթացքում տեղի ունեցան մտերմիկ զրոյց եւ հիւրասիրութիւն, որից յետոյ յարգելի հիւպատոսը ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական կոմիտէին նուիրեց Հայաստանի…

Թարխանեան Քոնկրեսի Նախնական Ընտրութիւններուն Յաղթանակ Արձանագրեց

ԼԱՍ ՎԵԿԱՍ, «Էյ.Փի.».- Յունիս 13ին հաղորդուած նախնական տուեալներով՝ Նեւատայի քոնկրեսական երրորդ ընտրատարածքին մէջ Ներկայացուցիչներու տան անդամակցութեան ընտրապայքարին մասնակցող եւ Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբին աջակցութիւնը վայելող Տենի Թարխանեանը (Հ.) յաղթանակ ապահոված է նահանգային նախնական ընտրութիւններուն, իսկ Նոյեմբերին կայանալիք ընտրութեանց ընթացքին պիտի մրցի դեմոկրատ իր մրցակիցին՝ Սիւզի Լիի դէմ։ Նախապէս Միացեալ Նահանգներու Ծերակոյտի ընտրութեանց իր թեկնածութիւնը…

Մեր լինելութեան գրաւականը

1918 թւականի Մայիսի 28-ին, աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում, թրքական ոճրագործ բանակի գործողութիւնները Արեւելեան Հայաստանում արիաբար կասեցնելով եւ ինքնապաշտպանական հերոսական մարտերից յետոյ, իրագործւեց հայ ժողովրդի դարաւոր երազանքը՝ հիմնադրւեց Հայաստանի անկախ Հանրապետութիւնը: Ներքին ճակատում՝ Հայաստանի անկախ Հանրապետութեան հռչակումը տւեալ ժամանակաշրջանի քաոսային պայմաններում, բացառիկ հնարաւորութիւն էր ցեղասպանութեան ենթարկւած, հայրենազրկւած, արիւնաքամ, հիւծւած եւ տարագիր հայութեան վերջին բեկորների համար պաշտպանւելու հայութեանը…

Աջակցություն Արցախի ռազմական վարժարանին

Հունիսի 5-ին Արցախի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանի 5 սաներ «Արմենֆոնդի»-ի կողմից պարգևատրվել են 1000-ական ԱՄՆ դոլլարով: Պարգևատրվածները բազմազավակ ընտանքիներից են, ովքեր ցանկություն են հայտնել ուսումը շարունակելու բարձրագույն ռազմական հաստատություններում: «Արմենֆոնդը» ստեղծվել է 2017թ.՝ նպատակ ունենալով օգնելու և օժանդակելու զանազան բարեգործական աշխատանքների: «Արմենֆոնդի» ներկայացուցիչներից Անուշ Փիրումյանն իր խոսքում նշել է, որ ֆոնդը ֆինանսավորվում է մի…

Ռուզաննա Առաքելյանը` նախարարին. Նպատակային ուսուցման քանի՞ հայտ կա այս տարի և ո՞ր բնակավայրերից

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, նախքան հարց ուղղելը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանն ընդգծեց, որ ՀՅԴ-ի համար մարզերի համաչափ զարագացումը եղել և մնում է առաջնահերթություններից մեկը: Նա շեշտեց, որ ժամանակին ՀՅԴ-ն հեղինակել է օրինագծեր, որոնք բխել են մարզերի զարգացման անհամաչափությունից: «Մենք հեղինակել էինք մի նախագիծ, ըստ որի` սահամանմերձ բնակավայրերի շրջանավարտներին տրվում է անվճար կրթություն ստանալու…