Հ.Յ.Դ. Մամուլ

Սպանենք ներքին վախերը

Մայիսին նշելու ենք մեր պետականության վերականգնման 100-ամյակը: Հայի ուժի, հայի ոգու, առ լինելություն հայի հավատի, անկախ և ինքնիշխան պետություն-հայրենիք ունենալու հայի դարավոր երազանիքների իրականացման մեծագույն վկայությունն է դա: Ցեղասպանությունը մեր անժամանցելի տխուր հիշողությունն է, որ նույնպես իր հարյուրամյակին հասավ, ու ողջ աշխարհի մարդկության ճակատին մեծ դղրդյունով խարանվեց. չդատապարտեք` կլինեք դատապարտված: Կարելի՞ է չափել այն ուժը,…

Շիրակի մարզպետն այցելել է փլուզման վայր

Փետրվարի 23-ին` ժամը 03:30-ին, ահազանգ էր ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գ.Նժդեհիփողոցի թիվ 7 շենքի 4-րդ հարկից տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փրկարարները տարհանել են 11 բնակիչների։ Վաղ առավոտյան դեպքի վայր է այցելել Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը։ Լրագրողների հետ զրույցում նա մասնավորապես նշեց, որ վթարային այդ շենքում բնակվում է 8 ընտանիք,…

Թուրքիայի համար Հայաստանի հետ կապերն իմաստ չունեն

«Երկրի հարցը» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտեի եւ հայկական երեսփոխանական բլոկի ներկայացուցիչ Հակոբ Բագրատունին Թեմա՝ հայ-լիբանանյան հարաբերություններ

Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի առաջին հաղթանակը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (թիվ ԵԿԴ/1425/02/16 քաղաքացիական գործով) բավարարել է Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի վստահորդ Սիրական Մուրադյանի հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, Կենտրոն վարչական շրջանի թիվ 15 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամանն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու, աշխատանքային գրքույկում կատարված գրառումը վերացնելու, գործատուից հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի գումարը բռնագանձելու պահանջների մասին։ Հիշեցնենք,…

Կառավարությունն հաստատեց էկոլոգիական կրթության ու դաստիարակության ռազմավարությունը

Կառավարությունն այսօր հաստատեց էկոլոգիական կրթության ու դաստիարակության ռազմավարությունը: «Բոլորին է հայտնի, որ մեր երկրում ցածր էկոլոգիական մշակույթի հիմնական պատճառներից մեկը բավարար գիտելիքներ չունենալն է կամ աղավաղված գիտելիքներն են, որ հաճախ մեր շատ քաղաքացիներ կամ կազմակերպություններ փորձում են դրանցով առաջնորդվել», – կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ այս ռազմավարությունը…

Ադրբեջանի քայլը Բրյուսելի Հայ դատի գրասենյակի գործունեության բարձր գնահատականն է

Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանի նկատմամբ Ադրբեջանը քրեական հետապնդում է հարուցել բազմիցս Արցախ այցելելու համար։ Մի քանի դատողություններ. 1) Առիթն օգտագործելով՝ ցանկանում եմ արտահայտել խորին հարգանքս ընկեր Գասպարի հանդեպ։ 2) Քրեական հետապնդում հարուցելու փաստը Բրյուսելի Հայ դատի գրասենյակի գործունեության բարձր գնահատականն է։ 3) Թվում…

«Ազդակ»ի Խմբագրական. Արձանագրութիւններու Յետս Կոչման Ընդառաջ Սահմանադրական Դատարանի Ամրագրումները Առանցք` Մշակելի Փաստաթուղթին (Դ. Վերջ)

Ցիւրիխեան ստորագրութիւնները, ըստ ընթացակարգի պէտք է հաստատուէին իրենց սահմանադրականութեամբ Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրական դատարանին կողմէ: 2010-ի սկիզբը Սահմանադրական դատարանը հաստատեց, որ արձանագրուած պարտաւորութիւնները կը համապատասխանեն Հայաստանի Հանրապետութեան սահմանադրութեան, սակայն աւելցուց, որ արձանագրութիւններու կէտերը չեն կրնար վերաբերիլ Հայոց ցեղասպանութեան հաւաստիութեան եւ արցախեան հակամարտութեան ու անոր լուծման: Այս եզրակացութիւնը բնականաբար Անգարան պիտի շահարկէր եւ յայտարարէր, որ Սահմանադրական դատարանի…

«Ազդակ»ի Խմբագրական. Արձանագրութիւններու Յետս Կոչման Ընդառաջ Նոր Պայմաններ, Նոր Փաստաթուղթ (Գ.)

«Արձանագրութիւնները բանակցուել էին` ելնելով եղած պայմաններից: Եթէ Թուրքիան ցանկանում է սպասել այլ պայմանների, ապա վաւերացնել արձանագրութիւնները, նա չարաչար սխալւում է: Նոր պայմաններում պէտք է բանակցուի նոր փաստաթուղթ: Հայաստանը նախապայմանների լեզուով չի խօսում, բայց չի էլ ընդունի որեւէ մէկի կողմից նախապայմանների առաջադրումը»: Այս բաժինի վերջաբանը բազմիմաստ է: Պայմանները, որոնց մէջ ստորագրուած էին արձանագրութիւնները, փոխուած են: Եթէ…

Ցանկացած` զարգացման միտում ունեցող ծրագիր չպետք է խոչընդոտվի օրենքով

ԱԺ-ում «Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով լսումներ են կազմակերպվել: Հիմնական զեկուցող` կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ սա դոգմատիկ փաստաթուղթ չէ, որը չի կարող փոփոխությունների ենթարկվել, անթերի չէ, բայց եթե օրենքն անցնի, դրանից հետո ևս, կյանքի լույսի ու քննության ներքո, այն կարող է ենթարկվել տարբեր մեթոդոլոգիաների ու փոփոխությունների: Նախարարը նաև…

Արցախյան շարժման 30-ամյակի առիթով հրատարակվել է «Ազդակ» – «Ապառաժ» միացյալ թերթը

Փետրվարի 20-ին Բեյրութում լույս է տեսել «Ազդակ»-ի եւ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի պաշտոնաթերթ «Ապառաժ»-ի միացյալ թերթը` արցախյան շարժման 30-ամյակին նվիրված: Թերթը ներառում է Արցախի Հանրապետության նախագահի, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի եւ ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչների ուղերձները, Արցախի պետական, հասարակական գործիչների, խմբագիրների խոհերն ու վերլուծումները, արցախյան շարժման մասնակիցների հուշերը, «Ազդակ»-ի եւ «Ապառաժ»-ի խմբագրակազմերի անդամների ստորագրությունները…