Հ.Յ.Դ. Մամուլ

Գանատայի մէջ տեղի պիտի ունենայ Հայաստանի Առաջին Հանրապետութեան նուիրուած խորհրդաժողով

ՀՅԴ «Արմէն Գարօ» Ուսանողական միութիւնը, համագործակցութեամբ Գանատայի զանազան հայ ուսանողական միութիւններու հետ, կազմակերպած է Հայաստանի Առաջին Հանրապետութեան նուիրուած խորհրդաժողով մը՝ «Ցեղասպանութենէն պետականութիւն. 900 օրուան հանրապետութիւնը» թեմայով, որ տեղի պիտի ունենայ 2018-ի Մարտին: Խորհրդաժողովի զեկուցաբերներն են UCLA համալսարանի փրոֆեսոր եւ պատմաբան դոկտոր Ռիչըրտ Յովհաննիսեան, UCLA համալսարանի փրոֆեսոր, հեղինակ եւ գիտաշխատող դոկտոր Ռուբինա Փիրումեան եւ Ժընեւի Webster…

20 Փետրուար 1988. Արցախեան Շարժումի հերոսական շղթայազերծման 30ամեակը

Փետ­րո­ւա­րի այս օ­րե­րուն, Ս­տե­փա­նա­կեր­տէն մին­չեւ հա­յաշ­խար­հի հե­ռա­ւոր ա­փե­րը, մեր ժո­ղո­վուր­դը կը տօ­նէ 30ա­մեա­կը Ար­ցա­խեան ­Շար­ժու­մի հե­րո­սա­կան շղթա­յա­զեր­ծու­մին։ Կը տօ­նէ՝ — թէ՛ Ար­ցա­խի հա­յու­թեան ի­րա­ւունք­նե­րը, թէ՛ նոյ­նինքն Ար­ցա­խի հա­յա­պատ­կան ինք­նիշ­խա­նու­թիւ­նը սե­փա­կան ու­ժե­րով վե­րա­կանգ­նած Ազ­գի ինք­նավստա­հու­թեամբ, — թէ՛ ի­րեն պար­տադ­րո­ւած ան­հա­ւա­սար ու­ժե­րով պա­տե­րազ­մէն յաղ­թա­կան դուրս ե­կած հե­րո­սա­տիպ ­Ժո­ղո­վուր­դի հպար­տու­թեամբ, — թէ՛ հա­զա­րա­ւոր նո­ւի­րեալ­նե­րու գե­րա­գոյն անձ­նա­զո­հու­թեամբ յա­ռաջ մղո­ւած…

Ըստ Թուրքիոյ Արխիւներուն՝ Ցեղասպանութեան Զոհերը «Ողջ» Են Կամ «Անյայտ Կորսուած»

ՄՈՆԹՐԷԱԼ, «Հորիզոն».- Թուրքիոյ բնակչութեան հարցերու վարչութեան պաշտօնական արխիւներուն մէջ, Հայոց Ցեղասպանութեան տարիներուն սպաննուած հայերը՝ կա՛մ դեռ «ողջ» են, կա՛մ «կը փնտռուին իբրեւ անյայտ կորսուածներ»: Նման տեղեկութիւն յայտնաբերուած է՝ Թուրքիոյ հանրային ծառայութիւններու կայքէն քաղաքացիներու տոհմածառերը ուսումնասիրելու կարելիութիւն ընծայող նոր ծառայութեան մը ստուգումէն ետք: Արդարեւ, նշեալ ծառայութենէն օգտուած կարգ մը «թուրք» ազգայնամոլներ նոյնիսկ զարմացած են, երբ յայտնաբերած…

«Յուսաբեր»ի Խմբագրական. Ազգին Ու Հայրենիքին Նուիրուած Անօթը

Դաշնակցութեան հիմնադիրները ազգային տեսիլք, նպատակ ունեցող յանձնառու երիտասարդներ էին, որոնք ծրագրային ձեւակերպում տալէ ետք զիրենք զսպանակող ազգային-ընկերային գաղափարներուն, հետզհետէ բիւրեղացուցին կազմակերպական կառոյց մը, որ պէտք էր գոհացում տար գործնական պահանջներուն, կազմակերպութիւնը դարձնէր ուժական, նախաձեռնող եւ միջավայրին յարմարող, ժողովուրդի բազկերակին ականջալուր: Եթէ 127 եւ աւելի տարի ետք քաղաքականապէս կենսունակ կը մնայ Դաշնակցութիւնը, մեծ մասամբ գաղափարական կեդրոնացուածութեան…

«Երեսփոխանական Ընտրութիւններուն Մասնակցող Հայերու Թեկնածութիւնը Պէտք Է Առաջադրեն Հայկական Հեղինակութիւնները» Ընդգծեց Յ. Բագրատունի

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի «Էմ. Թի. Վի.» պատկերասփիւռի կայանին հետ իր ունեցած հարցազրոյցին ընթացքին անդրադարձաւ Լիբանանի մէջ տեղի ունենալիք երեսփոխանական ընտրութիւններուն` լուսարձակի տակ առնելով այն շրջանները, ուր ՀՅԴ պիտի ունենայ իր թեկնածուները եւ քաղաքական այն ուժերը, որոնց հետ գործակցութեան հաւանականութիւն կայ: Պատասխանելով Դաշնակցութեան թեկնածութեան վերաբերող հարցումի մը` երեսփոխան Բագրատունի յայտնեց, որ…

Խմբագրական. «Անյաղթելի Մի Բուռ Աշխարհ»(Արցախի Շարժման 30-ամեակին Առիթով)

Արցախեան շարժումի 30-ամեակի նշումը բազմաթիւ խորհուրդներ վերարժեւորելու առիթ է: Համախմբում, ինքնապաշտպանութիւն, բանակաշինութիւն, ազատագրում, պետականութիւն, հանրապետութիւն: Դար մը առաջ մայիսեան հերոսամարտերու եւ հանրապետութեան կերտումի պատմադրոշմ իրադարձութիւններէն ետք, արցախեան շարժումը մեր ժամանակակից պատմութեան ամէնէն բախտորոշ շրջադարձն է, որ մեզ վերակերտեց իբրեւ ազգ եւ պետութիւն: Մեր արդի պետականութեան եւ անկախութեան վերականգնման ակունքներուն` կայացած երեւոյթ է արցախեան շարժումը, որ…

Չճանաչված լինելով հանդերձ Արցախի Հանրապետությունը գտնվում է շահեկան դիրքում

1988 թվականի փետրվարի 20-ին Ստեփանակերտում ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նիստում որոշում ընդունվեց դիմել Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ների Գերագույն խորհուրդներին, նրանց միջնորդությամբ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ վերադարձնելու պահանջով: Հենց այդ օրը Երևանը սկսվեց ցույց ի աջակցություն արցախահայության: ՀՅԴ Արցախի Կառույցի ներկայացուցիչ, Արցախի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը Yerkir.am-ի հետ զրույցում պատմեց, թե…

Արժանացել են պետական բարձր պարգեւների

Արցախի ազգային-ազատագրական շարժման 30-րդ տարեդարձի կապակցությամբ եւ Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար նախագահ Բակո Սահակյանի փետրվարի 16-ի հրամանագրով ԱՀ Աժ փոխնախագահ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Վահրամ Բալայանը եւ ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը պարգեւատրվել են «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, իսկ ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ, ՀՅԴ Արցախի կառույցի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը «Մխիթար…

Ալիևը ընտրություններից առաջ փորձում է «հերոս տղա» խաղալ

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է Արցախի Հանրապետության ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը։ – Այս տարիների ընթացքում ի՞նչ ձեռքբերումներ ենք ունեցել, արդյո՞ք Ղարաբաղյան շարժումը կարողացել է հասնել իր նպատակին, և որքանո՞վ են պահվում շարժման տված արդյունքները։ – Ընդհանուր առմամբ, պետք է ասեմ, որ սպասվածից ավելին ստացանք։ Այսինքն՝ երբ 1988-ին սկսվեց արցախահայության ազգային ազատագրական պայքարը, մտածում էինք, որ ժողովուրդը…

ՀՅԴ վերլուծությունը՝ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի առկա վիճակը և խնդիրները» թեմայով

Վերջին ամիսների ընթացքում քաղաքական, մասնագիտական և մամուլի շրջանակներում մեծ հետաքրքրություն կա Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման նկատմամբ, ինչը, անշուշտ, պայմանավորված է մեծ ակնկալիքներով և այս ծրագրի իրականցման համար վերցված վարկերի նպատակային օգտագործման հրամայականով: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի նկատմամբ հասարակական վերահսկողությունը և վստահությունը ապահովելու համար ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը նախաձեռնել է փաստաթղթային ուսումնասիրություն…