Շրջանային մամուլ

«Ազդակ»ի Խմբագրական. Արցախեան Օրակարգը` Ազգային Ժողովի Ընտրութիւններուն

(Արցախեան Ազատամարտի Սկզբնաւորման 29-ամեակին Առիթով) Արցախեան ազատամարտի սկզբնաւորութեան հերթական նշումը բազմահայեացքային մօտեցումներ կը ներառէ` գաղափարականէն քաղաքական, մարտականէն տեղեկատուական, հայրենիքի անվտանգութենէն մինչեւ տարածաշրջանային խնդիրներ, բանակցային գործընթացներ, նշելու համար ամէնէն կարեւոր մարզերը: Տրուած ըլլալով սակայն, որ ժամանակի իմաստով անմիջականօրէն մենք բաժնուած ենք Հայաստանի Հանրապետութեան խորհրդարանական ընտրութիւններէն, քաղաքական դիտարկումի մօտեցումը կը կեդրոնանայ ընտրութիւններուն ընթացքին արցախեան նիւթին արծարծման վրայ:…

Գիրք նվիրելու տոնը Հյուսիսային պողոտայում

Գիրք նվիրելու օրը` փետրվարի 19-ին, չնայած ցուրտ եղանակին, Հյուսիսային պողոտան մարդաշատ էր: Հ.Յ. Դաշնակցության նախաձեռնությամբ, գրական ջերմ մթնոլորտում, բարձրակարգ երաժշտության ուղեկցությամբ տարբեր հեղինակներ ներկայացրեցին իրենց գրքերը: Այնուհետև Մնջախաղի պետական թատրոնի դերասանների կողմից անցորդներին նվիրվեցին Համազգային հայ կրթական և մշակութային միության արժեքավոր հրատարակություններից՝ Վահան Հովհաննիսյան՝ «Մանդիլիոն», Վահան Նավասարդյան՝ «Չարենց հուշեր և խորհրդածություններ», Նիկոլ Աղբալյան՝ «Մտածումներ Հ.Յ.Դաշնակցության…

Դաշնակցականները հարգանքի տուրք մատուցեցին անկախ պետականության նահատակների հիշատակին

Փետրվարյան ապստամբության տարեդարձի օրը բոլշեւիկյան բռնապետների կողմից կացնահարված ու սպանված Հայաստանի առաջին հանրապետության ականավոր գործիչների հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ Դաշնակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել մեր անկախ պետականության նահատակների, օտար բռնության ու անարդարության դեմ ընդվզած հերոսների հիշատակին։

Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի դիտորդական առաքելության անդամները հանդիպել են Արցախի հասարակական կազմակերպությունների հետ

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի դիտորդական առաքելության անդամները փետրվարի 18-ին հանդիպել են Արցախում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում եվրոպական 8 երկրներից ժամանած դիտորդները հետաքրքրվել են հանրաքվեի քարոզարշավի ընթացքի, սահմանադրության նախագծին քաղաքացիների իրազեկվածության և այլ հարցերով: aparaj.am

Փետրվարյան ապստամբության արժեքավոր վավերագրեր են պահվում ՀՅԴ պատմության թանգարանում

Փետրվարյան ապստամբության արժեքավոր վավերագրեր են պահվում ՀՅԴ պատմության թանգարանում: Դրանց մի մասը մշտական ցուցադրության է ներկայացված, մյուս մասը պահվում է արխիվներում: Ցուցանմուշները կարեւոր տեղեկություններ են փոխանցում հայ ժողովրդի պատմության այս շրջանի մասին: 1921 թվականի փետրվարի 19-ին վերագրավված Երեւանը ցնծում էր: Հայաստանի առաջին հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վարացյանը հիշում էր, որ մարդիկ իրենց պատշգամբները զարդարել էին…

«Ազդակ»ի խմբագրական. Խորհուրդը Պիտի Վերագրաւէ Իր Համարժէք Պատուանդանը

(Փետրուարեան Ապստամբութեան 96-ամեակին Առիթով) Փետրուարեան ապստամբութեան նշումը երկար ատենէ ի վեր չ՛ունենար համարժէք արձագանգ: Կար ժամանակ, երբ փետրուարեան խորհուրդին ամրօրէն կառչած, յատկապէս սփիւռքեան ամէնէն կազմակերպ համայնքներուն մէջ փետրուարեան այս խորհրդանշական օրը կը նշուէր, կը տօնուէր, կ՛արժեւորուէր արժանավայել կերպով, երբ մանաւանդ խորհրդային պատմաքաղաքական շրջանակները զայն նսեմացնելու եւ իրողութիւնները խեղաթիւրելու իրենց քաղաքականութեան մէջ ապստամբութիւնը կ՛որակէին աւանդուրա (արկածախնդրութիւն):…

Ինչո՞ւ Պէտք Է Քուէարկել Հ.Յ.Դաշնակցութեան…

…Որովհետեւ Դաշնակցութիւնը հետեւողական է իր կեցուածքներուն մէջ եւ իր խօսքին տէրն է։ Հայաստանի խորհրդարանական ընտրութիւններու նախապատրաստական փուլի օրերն են։ Կուսակցութիւններ, քաղաքական հոսանքներ կամ դէմքեր հեւքոտ աշխատանքի մէջ են դաշինքներ, ցանկեր կազմելու նպատակով։ Անցնող օրերուն ականատես դարձանք այս կամ այն դաշինքի կազմութեան, այս կամ այն քաղաքական հոսանքի կամ դէմքի՝ տուեալ դաշինքի միանալու փափաքի մերժումին, բանակցութիւններու (կամ…

Խորհրդարանական կառավարման համակարգն է համապատասխանում մեր ժողովրդի խառնվածքին

ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, ԼՂՀ Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանի հետ զրույցի թեման Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը, նախագծի հանրաքվեն է: -Պարոն Բալայան, 2017թ. փետրվարի 20-ին Արցախում նշանակված է Սահմանադրության նախագծի հանրաքվե: Ինչպե՞ս կմեկնաբանեիք ՀՅ Դաշնակցության դիրքորոշումը: -Դաշնակցությունը, որպես ձևավորված կուսակցություն, իր գոյության ողջ ժամանակահատվածում, առավել ևս՝ մեր նորօրյա ժամանակահատվածում, պետականության գոյության տարիներին չի գործել պատահական…

Փետրվարի 16-ին Արթուր Մկրտչյանը կդառնար 58 տարեկան

Փետրվարի 16-ին ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը կդառնար 58 տարեկան: Արթուր Մկրտչյանն ընդամենը 32 տարեկան էր, երբ ընտրվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ, եւ 33 տարեկան, երբ քունքին արձակված կրակոցը վերջ դրեց այդ կարճ, բայց պայծառ կյանքին: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Արթուր Մկրտչյանի ծննդյան օրը բազմաթիվ մարդիկ էին նրա…

Ակնարկ. Աւանդական Ընտրութեան Եւ Նորացուած Քուէարկութեան Արանքին

Համապետական հերթական ընտրութիւններու սեմին է Հայաստանի Հանրապետութիւնը: Հերթականը այս պարագային, պարզապէս խորհրդարանի ժամկէտի աւարտին, իր ատենին ընտրութիւններ կազմակերպելու բնութագիր է, ըստ կարգի եւ ըստ ձեւի, քան ըստ էութեան: Խորքին մէջ նոր համակարգի` խորհրդարանական համակարգի առաջին ընտրութիւններն են, որոնք կը կազմակերպուին: Այս խորհրդարանը հետզհետէ կը ստանձնէ նորացուած սահմանադրութեամբ իրեն վերապահուած լիազօրութիւնները: Այլ խօսքով, ընտրելի Ազգային ժողովը…