Շրջանային մամուլ

Արցախը մեկուսացնելու Ադրբեջանի քայլերը ձախողվում են

Ինչպես արդեն տեղեկացրել էիք, Արցախի Բերձոր և Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքների միջև սեպտեմբերի 25-ին վերաստորագրվել է բարեկամության հռչակագիր: Բերձոր ժամանած պատվիրակության կազմում էր նաև ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը: Նա կարևորել է նման նախաձեռնությունները. «Հարցը միայն համատեղ հայտարարություն ստորագրելը չէ, այլ նաև այն, որ Ալֆորվիլ քաղաքից մի ամբողջ…

Պետք է փորձենք տարբերակներ գտնել

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 15-ից պետք է արգելվեր ցամաքային ճանապարհով ցորենի ներկրումը Հայաստան։ Վրացական կողմը, սակայն Հայաստանի համար որոշակի զիջման գնաց, եւ ժամկետը երկարացրեց մինչեւ հոկտեմբերի 1-ը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը ՀԺ-ին տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 18-19-ին լինելու է Վրաստանում եւ բանակցություններ է ունենալու նաեւ այդ հարցի շուրջ: Սեպտեմբերի 19-ին Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե…

Արցախի Բերձոր եւ Ֆրանսիայի Արֆորվիլ քաղաքների միջեւ վերաստորագրվել է բարեկամության հռչակագիր

Սեպտեմբերի 25-ին Արցախում էր Ֆրանսիայի Արֆորվիլ քաղաքի քաղաքապետ Միշել Ժերշինովիչի գլխավորած պատվիրակությունը: Այցի նպատակը Արցախի Հանրապետության Բերձոր և Ֆրանսիայի Արֆորվիլ քաղաքների միջև 2017 թ. նոյեմբերի 20-ին տեսակապի միջոցով նախաստորագրված բարեկամության հռչակագրի վերաստորագրումն էր։ Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ին Բերձոր քաղաքում, որին ներկա էին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր,…

Ակնարկ. Միջազգային Վարկի Ապահովման Դիտակէտով

Վարագոյրը իջաւ Երեւանի քաղաքապետական ընտրութիւններուն վրայ: Ներհայաստանեան առումով տակաւին կը քննարկուի մասնակցութեան համեմատութիւնը. Ճշգրիտ տուեալներու հիման վրայ կը ներկայացուին քաղաքապետական նախորդ ընտրութիւններու մասնակցութեան քանակը, համապետական ընտրութիւններու եւ համայնքային ընտրութիւններու մասնակցութեան շարժառիթներու տարբերութիւնները եւ իւրաքանչիւր քաղաքական ուժի նախապէս ապահոված քուէներու չափն ու յետյեղափոխական իրավիճակին մէջ իւրաքանչիւրին նկատմամբ ժողովրդային ընկալելիութեան խնդիրները: Անկախ ներքին հարթութեան վրայ տարատեսակ մեկնաբանութիւններէն,…

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէին Տեսակցութիւնը Սփիւռքի Նախարարին Հետ

Լիբանան կատարած եռօրեայ այցելութեան ծիրին մէջ, երէկ յետմիջօրէի ժամը 4:00-ին, սփիւռքի նախարար Մխիթար Հայրապետեան, նախարարութեան Մերձաւոր Արեւելքի եւ հայ համայնքներու վարչութեան պետ Լեւոն Անտոնեանի եւ դեսպան Սամուէլ Մկրտչեանի ներկայութեամբ, Հայաստանի դեսպանատան մէջ ընդունեց ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն ներկայացնող պատուիրակութիւն մը` գլխաւորութեամբ Կեդրոնական կոմիտէի եւ Հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ Յակոբ Բագրատունիի: Պատուիրակութեան մաս կազմեցին Կեդրոնական կոմիտէի…

ՀՀ Սփիւռքի նախարար Մխիթար Հայրապետեան հանդիպում ունեցաւ հալէպահայ համայնքի ներկայացուցիչներուն հետ

Ուրբաթ, 21 Սեպտեմբեր 2018-ի յետմիջօրէի ժամը 6:00-ին, աշխատանքային այցելութեամբ Հալէպ ժամանած ՀՀ Սփիւռքի նախարար Մխիթար Հայրապետեան Հալէպի «Շաամ» պանդոկէն ներս հանդիպում ունեցաւ Հալէպահայ համայնքի ներկայացուցիչներուն հետ: Նախարարին կ՛ընկերակցէին ՀՀ Սուրիոյ Դեսպան Փրօֆ. Արշակ Փօլատեանն ու ՀՀ Հալէպի Գլխաւոր Հիւպատոս Արմէն Սարգսեանը: Հանդիպումին ներկայ էին Բերիոյ Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տէր Շահան Սրբ. Արք. Սարգիսեան, Հայ…

Հալէպի նահանգապետը հանդիպում ունեցաւ նախարար Մխիթար Հայրապետեանի հետ

Ուրբաթ, 21 Սեպտեմբեր 2018-ին, Հալէպի նահանգապետ Հուսէյն Տիապ ընդունեց աշխատանքային այցելութեամբ Սուրիա ժամանած ՀՀ Սփիւռքի նախարար Մխիթար Հայրապետեանն ու անոր ընկերակցող պատուիրակութիւնը: Հանդիպումին հայկական կողմէն ներկայ էին նաեւ ՀՀ Սուրիոյ դեսպան Փրոֆ. Արշակ Փօլատեանն ու ՀՀ Հալէպի Գլխաւոր Հիւպատոս Արմէն Սարգսեանը: Իսկ սուրիական կողմէն ներկայ էին Սուրիոյ խորհրդարանի երեսփոխան Ժիրայր Րէիսեանը եւ Հալէպի նահանգապետարանի գործադիր…

«Հորիզոն»ի Խմբագրական. Ազգային գաղափարախօսութիւնը հիմք՝ անկախ պետականութեան յարատեւման

Հայաստանի անկախ պետականութիւնը կը թեւակոխէ իր 27-րդ տարին։ Չափակշռելով վերանկախացումէն ետք փորձութիւններու ուղին, կու գանք այն եզրայանգման, որ իրերայաջորդ իշխանութեանց արձանագրած սայթաքումներու, յաջողութիւններու եւ պատմական առիթներու կորուստներու համագումարի արդիւնքը՝ այսօրուան դրութեամբ կարելի է նկատել նորանկախ պետութեան կազմաւորման նախափորձութեան ճանապարհի առաջին քայլերը։ Անցող ժամանակահատուածին, հարցական կը մնայ, թէ գաղափարախօսականօրէն որքանով ազգային մտածողութեան վրայ դարբնուած հարացոյցի վերածեցինք…

«Հայրենիք»ի Խմբագրական. 27-ամեայ «Այո՛»-ն

Հայաստանի անկախութեան վերականգնման եւ Հայաստանի Հանրապետութեան վերահաստատման 27-ամեակը կը տօնենք ժողովրդավարական հասունացման ճամբով հայոց ազգային պետականութիւնը արմատական բարեկարգման առաջնորդելու եւ սեփական ուժերով հզօրացնելու ինքնավստահութեամբ: Սեպտեմբեր 21, 1991-ին հանրաքուէի մասնակցելու իրաւունք ունեցող Խորհրդային Հայաստանի բնակչութեան 95,5 առ հարիւրը, շուրջ` 2 միլիոն 57 հազար մարդ, մասնակցեցաւ անկախութեան հանրաքուէին. քուէարկողներուն շուրջ 2 միլիոն 43 հազարը (99,54 տոկոսը) «Այո՛»…

Մերժումից կառուցման անցնելը դեռ չի երևում

Այս աստիճանի խառնաշփոթ, բոլորովին այլ տեղ տեղափոխող շեշտադրումներով և հայհոյախոսություններով լեցուն քարոզարշավ ես վաղուց չէի տեսել. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքը: «Շատ լավ է, որ բացախոսություն է, բայց բացախոսությունը չափ ու սահման ունի: Եթե…