Շրջանային մամուլ

Կարծրատիպերը Քանդելու Մղումները

«Ալիք» օրաթերթի 85-ամեակի տօնակատարութիւնը եւ այդ առիթով կազմակերպուած ուղեւորութիւնները, հանդիպումներն ու քննարկումները լիարժէք ծառայեցին թերթին մասին գոյութիւն ունեցող ընդհանուր գաղափարը, պատկերացումները խորացնելու եւ մանաւանդ անդրադառնալու զգայուն տարածաշրջանի մը մէջ լոյս տեսնող 85-ամեայ օրաթերթին ստանձնած դերին եւ այդ դերի կատարումի ազդեցիկութեան կամ այժմէական իրադարձութիւնները նկատի ունենալով` անհրաժեշտութեան: Հայ մամուլի ներկայացուցիչներու ընդգրկուն ներկայութիւնը Իրանի մէջ, եւ այդ…

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի պատասխանատուն ուղեկցում էր Արցախի պատվիրակության անդամներին

Սեպտեմբերի 27-ին Բելգիա աշխատանքային այցի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, ԼՂՀ ԱԺ պատգամավորներ Դավիթ Մելքումյանը եւ Հայկ Խանումյանը Եվրախորհրդարանի շենքում հանդիպում են ունեցել Եվրամիություն – Հայաստան բարեկամության խմբի ղեկավար կազմի հետ՝ խմբի նախագահ Էլենի Թեոխարուսի գլխավորությամբ։ Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Եվրոպա փոխհարաբերությունները, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:…

Գնում եմ ընտրությունների՝ կապանցիների մի ստվար զանգվածի պահանջով

Կապանում հոկտեմբերի 2-ին ՏԻՄ ընտրություններ են տեղի ունենալու: Yerkir.am-ը զրուցել է քաղաքապետի թեկնածու Արթուր Աթայանի հետ: Արթուր Աթայանը նշեց, որ մարդկանց սպառնում են` աշխատանքից կազատեն, եթե իրեն ընտրեն: «Հիմնական սպառնալիքն այն է, որ մարդկանց աշխատանքից կազատեն, եթե իմանան, որ ինձ են ընտրել: Այդպես են սպառնում: Կա նաև մարզպետի գործոնը, բացի դրանից՝ ընտրական գործընթացին է լծվել…

Աւստրալիոյ Մէջ Սուրիահայութեան Օժանդակութեան Շաբթուան Ընթացքին Հանգանակուեցաւ 47,000 Տոլար

Սեպտեմբեր 19էն 23 երկարող օրերուն Աւստրալիոյ հայ գաղութին մէջ յայտարարուած էր Սուրիահայութեան օժանդակութեան շաբաթ, որուն ընթացքին Սուրիահայութեան օժանդակութեան աշխատանքներուն համար հանգանակուեցաւ աւելի քան 47,000 տոլար, որ յայտարարուեցաւ Ուրբաթ, 23 Սեպտեմբերին տեղի ունեցած խրախճանքին ժամանակ: Ընդառաջելով Սուրիահայութեան օժանդակութեան շաբթուան կազմակերպիչ մարմիններուն՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, ՀՕՄին, ՀՄԸՄին, Համազգայինին, ՀՅԴ Աւստրալիոյ Երիտասարդական Միութեան, Աւստրալիոյ Հայ Դատի յանձնախումբին եւ…

Հայաստանի բոլոր ազգային փոքրամասնությունների երեխաներն իրավունք ունեն դպրոցում մայրենի լեզու սովորել

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին՝ Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանի գլխավորությամբ: Համայնքի ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են եզդիական համայնքի մտահոգություններն ու առաջարկությունները՝ ազգային փոքրամասնություններ ունեցող ՀՀ դպրոցներում եզդիերենի ուսուցման և մայրենի լեզվի դասագրքերի հրատարակման վերաբերյալ: Նախարարը խոստացել է բարձրացված բոլոր հարցերը քննարկել ու տալ համաձայնեցված լուծումներ: «Մենք…

Ժամանակը կգա` բոլոր հարցերի պատասխանները կտամ

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը, նախարարության անվան փոփոխության հետ կապված, իր տեսակետը չի փոխել: «Հիմա որոշակիորեն մեղմվել է նախարարության անվանումը: Ինձ մտահոգում է նաև այլ բան, որ ցանկացած փոփոխություն մի կողմից որոշակի առումով նաև ֆինանսական հետևանք է առաջացնում, մյուս կողմից` անվանումը ինքը պետք է բովանդակությանը մոտ լինի, հետևաբար ես ունեմ իմ տեսակետը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների…

Ոգեղինացած յարատեւ ներկայութիւն…

Ընկեր Խաժակ… 15-ամեայ հեռաւորութիւնը ոչ միայն չի ստւերել Ձեր ներկայութիւնը, այլեւ՝ աւելիով է շեշտաւորել դրա ազդեցիկ ոգեղէնութիւնը: Ու դեռ բազում 15-ամեակներ է այդպէս լինելու եւ դուք կը մնաք մօտիկ, անմիջական, անժամանցելի: Ահա, թէ ինչու են պահերը յաճախադէպ, երբ ինքներս մեզ հարցնում ենք՝…. ի՞նչ կասէր կամ ո՞նց կանէր ընկեր Խաժակը տւեալ իրավիճակում՝ կազմակերպական, գաղափարական, գիտական, խմբագրական,…

Մենաշնորհներ, «խոշոր խաղացողներ» եւ տնտեսական արդար քաղաքականութեան հրամայականը

Վարչապետ Կարէն Կարապետեանի պաշտօնական կայքէջը կը յորդի աննախընթաց ներոյժով։ Կառավարութեան անդամները – թէկուզ ժամանակաւոր հանգամանքով – արդէն իսկ հրահանգ ունին նոր թափով գործի լծուելու և ծրագիրներ կեանքի կոչելու։ Ըստ Պր. Վարչապետի յայտարարութեան, այդ ծրագրերը շուտով պիտի ներկայացուին կառավարութեան նիստին և անոնց հիման վրայ վերջնական ձև պիտի ստանայ և հրապարակուի կառավարութեան քաղաքականութիւնը։ «Ակնկալում եմ շատ համարձակ,…

Տեղի ունեցաւ Հրանտ Դինքի անւան միջազգային մրցանակաբաշխումը

Հինգշաբթի, սեպտ. 22-ի երեկոյեան, Ստամբուլի «Լութֆի քըրդար միջազգային համագումարների ու ցուցահանդէսների կենտրոն»-ում տեղի ունեցաւ 2016 թւականի «Հրանտ Դինք»-ի անւան միջազգային մրցանակաբաշխութիւնը: Այս տարւայ (2016) մրցանակները շնորհւեցին տկն. Թերեզա Քաչինդամոթոյին՝ Աֆրիկայի Մալաւի երկրից եւ Թուրքիայի Դիարբեքր քաղաքի իրաւաբանների կենտրոնին (کانون وکلا), որի ներկայացուցիչն էր իրաւաբան Ահմեթ Օզմանը: * «Հրանտ Դինք» միջազգային մրցանակը տրւում է Թուրքիայում եւ…

«Արարատի գագաթից կը թքեմ ձեզպէսների երեսին»

Դեռեւս գոյութիւն ունեն հայ մարդիկ, ոչ միայն պարզ հայեր, այլեւ պետական այրեր, քաղաքական գործիչներ եւ մտաւորականներ, որոնք ծիծաղում են հայի պահանջատիրութեան վրայ։ Որպէս միամիտների ծաղրում բոլոր նրանց, ովքեր հաւատում եւ գործում են մեր բռնագրաւեալ հողերի ազատագրման համար։ Որակում են իբրեւ երազապաշտների բոլոր նրանց ովքեր ձգտում են Կարսի, Արտահանի, Մուշի, Սասունի եւ մեր հայրենական միւս բնակավայրերի…