Շրջանային մամուլ

«Գանձասար»ի խմբագրական. Քրտական Գործօնի Օգտագործումով Քաոսի Յառաջացում

Հասիչէի մէջ վերջին օրերուն սուրիական բանակին եւ քրտական «Ասայշ» զինուորական թեւին միջեւ սաստկացող բախումները ցոյց կու տան, որ ԱՄՆ-ը Սուրիան բաժնելու ծրագիրի ձախողութենէն ետք, կը փորձէ քրտական գործօնը օգտագործել` գէթ շրջանին մէջ ռազմավարական իր շահերը պաշտպանելու եւ ռուսական ազդեցութիւնը սահմանափակելու համար: Սուրիոյ տարբաժանման ծրագիրով, ԱՄՆ-ը եւ արեւմուտքը իրենց դաշնակիցներուն գործակցութեամբ, սուրիական տագնապի առաջին օրերուն փորձեցին…

«Հայրենիք»ի խմբագրական. Յերիւրածոյ եւ շինծու մեղադրանքներ

Թուրքիոյ փոքրամասնութեանց դէմ շղթայազերծուած են յերիւրածոյ եւ շինծու մեղադրանքներ, որոնց առաջին շարքին կը գտնուի բնականաբար տեղւոյն հայութիւնը: Յատկապէս Յուլիս 15-ի կատարուած պետական հարուածի ձախող փորձէն ետք, կացութիւնը աւելի վատթարացած կը թուի ըլլալ: Անգամ մը եւս քաւութեան նոխազը փոքրամասնութիւններն են: Տասնեակ մը օրերէ ի վեր Պոլսոյ Սկիւտար շրջանի Սուրբ Խաչ դպրեվանքի պատերուն վրայ անծանօթներ ցեղապաշտական եւ…

«Ազդակ»-ի Արաբերէն Կայքը 7 Տարեկան Է

Հայ-արաբական յարաբերութիւններու նոր օղակ մը հանդիսացաւ «Ազդակ» օրաթերթի արաբերէն կայքը` ելեկտրոնային միջոցով արաբ ընթերցողին եւ արաբախօս հայերուն մատուցելով հայկական թեմայով բազմատեսակ նիւթեր: Սեպտեմբեր 2009-էն ի վեր «Ազդակ» օրաթերթի արաբերէն կայքը կը շարունակէ հրապարակել Հայաստանի եւ Արցախի քաղաքական կարեւոր իրադարձութիւններուն մասին լուրեր եւ վերլուծումներ: Միւս կողմէ, արաբական երկիրներու մէջ գործող Հայաստանի դեսպանատուներու, ինչպէս նաեւ հայկական գաղութներու…

Թուրքիոյ մէջ Պայտըն աճուրդի հանեց ժողովրդավարութիւնը

Ամերիկայի Միացեալ Նահանգներու Փոխ Նախագահ Ճօ Պայտըն երէկ պաշտօնական այցելութեամբ հասաւ Անգարա։ Հազիւ ոտքը թրքական հողին դրած, Անգարայի մէջ ԱՄՆի դեսպանատան կայքէջին վրայ լոյս տեսաւ Պայտընի կողմէ գրուած խմբագրական մը՝ «Թուրքիոյ անթեք յանձնառութիւնը ժողովրդավարութեան» խորագրով։ Որքան տարօրինակ էր այս խորագիրը, նոյնքան զայրացուցիչ էր անոր բովանդակութիւնը ամերիկացի քաղաքացիին եւ մանաւա՛նդ ամերիկահայութեան, որուն երկարատեւ բարեկամը եղած է…

Բանակցային Գործընթացի Թեման Հողերը Չեն

Արցախի հարցի կարգաւորման բանակցութիւններու կապակցութեամբ վերջերս շրջանառուող տարաձայնութիւնները գլխաւորաբար կը վերաբերին ԵԱՀԿ Մինսկի Խումբի Համանախագահող երկիրներու կողմէ առաջարկուած լուծման այն կերպարին (model), որ յայտնի է Մատրիտեան սկզբունքներ յորջորջումով եւ որ Կազանի գագաթաժողովի վերատեսութիւններէն անցնելէ ետք, այժմ ի նորոյ կը հրամցուի հայկական կողմին՝ իր վերջին (Լաւրովեան, իմա՛ ռուսական) տարբերակով: Այս փաստաթուղթը պաշտօնապէս չէ հրապարակուած: Եւ սակայն…

Սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրություններին գրանցվել է համայնքի ղեկավարի 548 և ավագանու անդամի 2 825 թեկնածու

Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 317 համայնքներում 2016 թվականի սեպտեմբերի 18-ին նշանակված են տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները: Նշված համայնքներից 22-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 80 համայնքում` միայն ավագանու անդամի ընտրություններ, իսկ 215 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: Ինչպես տեղեկացրին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի…

Կառավարությունը կաջակցի մարզերում խնդիրների լուծմանը

Օգոստոսի 25-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Գործադիրի որոշմամբ` կառավարության պահուստային ֆոնդից 15 մլն դրամ կհատկացվի ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի թիվ 7 դպրոցի մարզադահլիճի տանիքի, վնասված պատուհանների և դռների վերանորոգման նպատակով, 20 մլն դրամ՝ մարզի Վաղարշապատ քաղաքի նոր կառուցվող մարզադպրոցի տարածքում ֆուտբոլի մարզադաշտի և վազքուղու…

Ավանդույթը շարունակվում է

ՀՅԴ ԹԵՀՐԱՆԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ ԵՆ Մայր հայրենիքի կարոտը շատերին է տուն կանչում: ՀՅԴ Թեհրանի «Քրիստափոր Միքայելյան» պատանեկան կազմակերպության պատանիները ժամանել են Արցախ՝ մասնակցելու այնտեղ կազմակերպված բանակումին: Բանակումի բացման հանդիսավոր միջոցառումը կայացել է «Արցախի հորոս» Աշոտ Ղուլյանի հիշատակի օրը ու հենց իր հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ: Արարողությանը ներկա էին ինչպես Թեհրանի, այպես էլ ՀՅԴ…

Պահանջելով Ծրագիրի Ամբողջական Գործադրութիւնը` Կ՛առկախուի Աղբերու Ընդունումը Պուրճ Համուտի Մէջ

Երէկ երեկոյեան ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն իր գումարած նիստին ընթացքին որոշեց ցնոր տնօրինութիւն առկախել աղբերու ընդունումը Պուրճ Համուտի մէջ յատկացուած յատուկ հողամասին վրայ, ուր պիտի կառուցուի տեսակաւորուած աղբի թափօններու թաղման վայրը, եւ հրապարակեց հետեւեալ հաղորդագրութիւնը: Հաղորդագրութիւն 17 յուլիս 2015-ին Նաամէի աղբանոցին փակումով Լիբանան մուտք գործեց մութ փակուղի մը, երբ Նաամէի աղբանոցը փակուեցաւ, առանց աղբերու հարցը…

Նոր իրավիճակ՝ տարածաշրջանում

Համադանի աւիաբազան Ռուսաստանի ռազմաօդային ուժերի կողմից օգտագործումն ազդարարեց ռուս-իրանական ռազմավարական նշանակութեան համագործակցութեան ամբողջովին նոր մակարդակի մասին: Փաստ է, որ ռուս-իրանական յարաբերութիւններում տեղի ունեցող զարգացումներն ամբողջովին նոր իրավիճակն է ստեղծում տարածաշրջանում: Իրավիճակ, որը կարող է մեծապէս ազդել Մերձաւոր եւ Միջին Արեւելքի աշխարհաքաղաքական դասաւորութիւնների վրայ՝ կտրուկ փոխելով տարածաշրջանում ուժերի յարաբերակցութիւնն ու հաւասարակշռութիւնը: Թէեւ կողմերը պաշտօնապէս յայտարարել են,…