
ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հարցազրույցի ամբողջական սղագրությունը: Հարցազրույցն անց է կացվել փետրվարի 16-ին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկիրն այսօր» հաղորդաշարով: Բարի երեկո: Անցած շաբաթ, կիրակի օրերը համեմատաբար հանգիստ անցան` սպասցածից ավելի հանգիստ ու լուռ: Բայց այդ լռության մեջ օդում կախված տագնապ կա՝ անսպասելի զարգացումների սպասումներ: Այսօր արդեն գործի դրվեցին Հանրապետության նախագահի հանձնարարականներն ու հորդորները…














