Շրջանային մամուլ

«Հայրենիք»ի Խմբագրական. Թուական… եւ թուային խեղաթիւրում

Սովորութիւն դարձած է վերջին տարիներուն, հազիւ Փետրուար ամիսը մուտք գործած, ազերի քարոզչական մեքենան գործի կը լծուի եւ Խոճալուի գծով սուտ ու փոյթ փաստեր եւ շինծու լուսանկարներ ցուցադրելով, կը փորձէ համոզել թէ Փետրուար 25-26, 1992-ին անմեղ ազերիներ ջարդուած են, որոնց թիւը կրնայ գերազանցել երկու հարիւրը: Անշուշտ, այս մէկը միակողմանի կարծիք է եւ Պաքու երբեք չուզէր դարձնել…

Հանուն ո՞ր պետության է կայացվում դատավճիռը

Գյումրու սպանդի վերաբերյալ խորհրդարանական քննարկումների ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին: Նա նշեց, որ լայնորեն քննարկվող թեմաներից մեկը այն է, որ համաձայնագրերը մեկնաբանվում են տարակերպ, թե ռուսական, թե հայական դաշտում: Պատգամավորը նշեց, որ համաձայնագիրը հնարավորություն է տալիս ստեղծել աշխատանքային խումբ, արդյոք՞ քննարկվել է այդ հնարավորությունը: «Ինչ սխեմաներ եք պատրաստում,…

Հայ Դատը Քոնկրեսին Մէջ Կայացած Ձեռնարկով Մը Ողջունեց Մերձաւոր Արեւելքի Նպաստամատոյցի Ջանքերը

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Քոնկրեսի շէնքին մէջ, անցեալ շաբաթ կազմակերպուած իւրայատուկ ձեռնարկով մը, Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը առիթն ունեցաւ շնորհակալութիւն յայտնելու Մերձաւոր Արեւելքի Նպաստամատոյցին, որուն մարդասիրական ջանքերը Հայկական Ցեղասպանութիւնը վերապրած հարիւր հազարաւոր հայորդիներու կեանքը փրկեց եւ որոշ չափով մեղմացուց անոնց տառապանքը։ Ձախէն աջ՝ Քէյթ Նահապետեան, Միսաք Քէլէշեան, քոնկրեսական Էտ Ռոյս, Վանա Կիտցինեան եւ Հերմինէ Փախանեանս Քոնկրեսի Հայկական հարցերու…

Հ.Յ.Դ. Հայ Դատի Յունաստանի Յանձնախումբի հանդիպումները

* Հ.Յ.Դ. Յունաստանի Հայ Դատի Յանձնախումբի կողմէ, անցնող օրերուն ընթացքին, շարունակուեցան հանդիպումները յոյն քաղաքական անձնաւորութիւններուն հետ, ի տես այս Կիրակի 25 Յունուարին կայանալիք խորհրդարանական ընտրութիւններուն: Ընդհանուրին մէջ, ընդառաջուեցան այն թեկնածուներու դիմումները, որոնք հանդիպում խնդրեցին մեր հետ: Այսպէս, Հ.Յ.Դ. Կեդրոնական Կոմիտէի եւ Հայ Դատի Յանձնախումբի ընկերներու հետ հանդիպում խնդրած էր Նոր Հանրապետութիւն կուսակցութեան թեկնածու Եորղոս Քումուցաքոս,…

ԼՂՀ ԱԺ Խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները եւ պատգամավորական խմբերը Բաքու քաղաքի հայ բնակչության ջարդերի 25-րդ տարելիցի առթիվ հանդես են եկել հայտարարությամբ. 1990թ. հունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում պետական մակարդակով կազմակերպվել եւ իրականացվել է հայ բնակչության զանգվածային կոտորած: Զուտ ազգային պատկանելության համար տեղի շուրջ 400 հազարանոց հայ համայնքն ենթարկվել է բռնությունների, կոտորածի ու բռնատեղահանվել քաղաքից: Միջազգային իրավապաշտպան…

Սանկտ-Պետերբուրգի Ս. Կատարինե Հայ Առաքելական եկեղեցում հոգեհանգստի արարողություն

Հուվարի 18-ին Սանկտ-Պետերբուրգի Սուրբ Կատարինե Հայ Առաքելական եկեղեց հոգևոր հովիվ Սարգիս Չոփուրյանը մատուցել է պատարագ հունվարի 12-ին Գյումրիում սպանությունների զոհ դարձած Ավետիսյան ընտանիքի անդամների հոգեհանգստի արարողությունը: Պատարագից հետո ելույթի խոսքով հանդես եկավ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, որը իր ցավակցությունը հայտնեց Գյումրիում տեղի ունեցած սպանության կապակցությամբ և դատապարտեց կատարված հանցագործությունը: Գլխավոր հյուպատոսը տեղեկացրեց հայ…

Je Suis Armenien

Անցեալ շաբաթ Փարիզի մէջ տեղի ունեցած արիւնալի եւ խստօրէն դատապարտելի դէպքէն ետք («Շարլի Էպտօ» շաբաթաթերթին դէմ), չմնաց մարդ, որ չփորձեց ստեղծուած պղտոր ջուրին մէջ ձուկ որսալ: Դէպքին յաջորդած Կիրակի օր, Փարիզ փութացած էին տասնեակներով պետական ղեկավար դէմքեր՝ Անկելա Մերքել, Մահմուտ Ապպաս, Տէյվիտ Քամերուն, ինչպէս նաեւ Պենիամին Նեթանիահու եւ Ահմետ Տաւութօղլու (երկուքն ալ վարպետ… «ձկնորսներ»), ու…

«Ազդակ»ի Խմբագրական. Հայկական Կողմը Նախաձեռնող, Թրքական Կողմը Հակազդող

Կալիփոլիի 100-ամեակի նշումին վերաբերող պաշտօնական Անգարայի յայտարարութիւնը բոլորովին յանկարծակի չէ։ Թուրքիոյ բարձրաստիճան պաշտօնատարներ տարբեր առիթներով այս յոբելեանին ակնարկութիւններ կատարած էին եւ նշումի որոշ նախաբան փոխանցած։ Հիմա այլեւս պարզ է, որ Կալիփոլին` իբրեւ հակակշիռ գործողութիւն, պետական յատուկ տարողունակութեամբ կը կիրարկուի Ցեղասպանութեան 100-ամեակին դէմ։ Անշուշտ, առաջին հերթին, 100-ամեակի երեւանեան նշումները շուքի մէջ ձգելու նպատակ կը հետապնդէ Կալիփոլին,…

Ջաւախքի Ռազմավարական Նշանակութիւնը Այսօր

Կովկասեան տարածաշրջանէն ներս մեծապետական ուժերու վերադասաւորումը ցոյց կու տայ այսօր, որ Հայաստանի քաղաքականութիւնը պիտի ընթանայ Ռուսիոյ հետ յարաճուն սերտակցութեան հանգրուաններով, մինչ Վրաստան պիտի գործէ Եւրոպայի եւ ընդհանրապէս Արեւմուտքի շահերուն խարիսխ հայթայթելու եւ այդ ճանապարհով Արեւմուտքի աւազանին մաս դառնալու դիտաւորութիւններով: Այսուհանդերձ, ներկայ դրութեամբ, իրականութիւն է նաեւ այն, որ Հայաստանը սերտ առնչութիւններով կապուած պիտի ըլլայ Արեւմուտքին, ինչպէս…

Դաշնակցությունը ընտրել է լավագույնը

ԵՐԵՔ ՄՈՏԵՑՈՒՄ Այն բանից հետո, երբ նախօրեին Դաշնակցությունը ներկայացրեց սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իր հստակ դիրքորոշումն ու հայտարարեց իշխանության հետ երկխոսության գնալու պատրաստակամության մասին, նրա վրա մեղադրանքների տարափ տեղաց։ Ըստ որում, իրավիճակի սրամտությունն ամփոփված է նրանում, որ հնչող մեղադրանքներում ուշագրավ է ոչ այնքան ծայրահեղ թեժությունը, որքան դրանց ծնած հարցը. իսկ ընդհանրապես ստորին սահմանագիծ ունի՞ արդյոք մարդու…