Շրջանային մամուլ

«Հայրենիք»ի խմբագրական. Պապն ու Փութինը… Էրտողանի հիւրերը

Վերջին քանի մը օրերուն երուզեռի մէջ է Թուրքիոյ արտաքին յարաբերական կառոյցը: Այսպէս բեղուն օրեր կ՛ապրի Թուրքիան, յանձին նախագահ Էրտողանի, որ շարունակ այցելուներ կ՛ընդունի: Պարզ զբօսաշրջիկներ չեն ժամանողները, ոչ ալ փրոթոքոլային բնոյթ ունեցող տեսակցութիւններ են կատարուածները, այլ շատ աւելի կարեւոր եւ առաջնահերթ հանդիպումներ: Նոյեմբերի վերջին օրերուն, Էրտողանի հիւրն էր Փրանկիսկոս Պապը, որ Վատիկանէն ժամանած էր Թուրքիա,…

«Ազդակ»ի Խմբագրական. Ցամաքային Ուղիներ, Թռիչքային Գօտիներ

(Վարդենիս-Մարտակերտէն Դէպի Անկախութեան Ճանաչում) Այսօր, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Լիբանանի մարմինը ձեռնարկած է դրամահաւաքի ռատիոթոնի: Առաջադրանքը Վարդենիս-Մարտակերտ մայրուղիի կառուցումն է, որ այս տարուան հանգանակութեան նպատակային ծրագիրն է: Ճանապարհաշինութիւնը պատմական ժամանակաշրջաններէն ի վեր ռազմավարական յատուկ կարեւորութիւն ներկայացուցած է կայսրութիւններուն, թագաւորութիւններուն եւ պետութիւններուն համար: Հաղորդակցութիւնը զինուորական, առեւտրական թէ ընդհանրապէս կենցաղային առումներով խիստ կենսական է եւ ենթակառուցային համակարգի գլխաւոր…

Հայ Դատի Յանձնախումբի հանդիպում

հելլէն խորհրդարանի «Անկախ յոյներ» կուսակցութեան երեսփոխաններու հետ Եւրոպայի Հայ Դատի Յանձնախումբի նախագահ Գասպար Կարապետեան եւ Հ.Յ.Դ. Յունաստանի Հայ Դատի Յանձնախումբի ատենապետ Յակոբ Աւագեան, Չորեքշաբթի 3 Դեկտեմբեր 2014ի երեկոյեան, հանդիպում մը ունեցան հելլէն խորհրդարանէն ներս, «Անկախ յոյներ» կուսակցութեան երեսփոխաններ՝ Էլէնա Քունտուրայի եւ Թերենս Քուիքի հետ: Հանդիպման ընթացքին քննարկուեցան Եւրոպայի Խորհուրդի խորհրդարանական վեհաժողովէն ներս Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան…

Ակնարկ. Պոլիվիան Եւ Հայոց Հայրենազրկումը

Պոլիվիան հարաւային ամերիկեան տարածաշրջանի չորրորդ երկիրն է, որ կը ճանչնայ Հայոց ցեղասպանութիւնը: Առաջին հարցումը հետեւողին համար այն է, որ Պոլիվիան ի տարբերութիւն Ուրուկուէյի եւ մանաւանդ Արժանթինի չունի հայկական գործօնի տարողունակութիւնը, քանակը եւ քաղաքական լծակի հանգամանքը: Այս տարբերութիւնը կայ նոյնիսկ Վենեզուելայի հետ համեմատութեամբ: Կարելի չէ անշուշտ բացարձակ հաստատումներ կատարել այն շարժառիթներուն մասին, որոնք Պոլիվիոյ խորհրդարանի երկու…

Բոլիվիայի խորհրդարանը միաձայն Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ է ընդունել

Բոլիվիայի խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող, հանցագործությունը դատապարտող եւ Հայ ժողովրդին զորակցույթուն հայտնող բանաձեւը: Սենատի նախագահ սենատոր Սոնիա Գվարդիա Մելգարը «Պրենսա Արմենիա» հայկական լրատվականին ասել է, որ միաձայնությամբ հրապարակված բանաձեւը ընդունվել է ինչպես Ներկայացուցիչների պալատի, այնպես էլ Սենատի կողմից՝ նախապես արժանանալով Արտաքին գործերի նախարարության հավանությանը: «Մենք մեր լիակատար աջակցությունը, համերաշխությունն ու զորակցությունն ենք…

Պատերազմի վերսկսման մշտական վտանգը չի կարող մեզ ստիպել տնտեսության ոլորտում լուրջ քայլեր չկատարել

Ղարաբաղը ներդրողներ է փնտրում Նոյեմբերի 20-ին Մոսկվայում տեղի ունեցավ Արցախի զարգացմանը նվիրված ֆորում: Համայնքի հետաքրքրությունը գրավելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարությունը ոչ մի նոր բան չի հնարել, այլ սկսել է բաց կերպով խոսել իր ծրագրերի մասին: Փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հանդես եկավ Արցախի ներդրումային հնարավորությունների եւ տնտեսական զարգացման հեռանկարների շուրջ զեկուցմամբ: Նա նկարագրեց, թե ինչ բարդ…

Ակնարկ. Կանխահաս Սպառնալիք Եւ Հաւանական Հետեւանք

Թուրքիոյ արտաքին գործոց նախարարին կատարած քաղաքական սպառնալիքը, ուղղուած` Միացեալ Նահանգներուն, կը յիշեցնէ Ցեղասպանութեան վերաբերեալ հերթական բանաձեւի քննարկման նախօրեակին Անգարայի բեմադրած արարը: Կը հետեւին այլ արարներ նման պարագաներու: Բանաձեւի քուէարկութենէն անմիջապէս առաջ Անգարան կը սաստկացնէ իր սպառնալիքները. եթէ բանաձեւը անցաւ` տուն կը կանչէ տեղւոյն իր դեսպանը: Կիսապաշտօնական ամպիոններէ կը սկսին լսուիլ տուեալ պետութեան հետ կնքուած առեւտրական…

Ակնարկ. Այո՛, Վե՛րջ Ազրպէյճանական Ֆլեշ Մոպերուն

12 նոյեմբերին հայկական խոցուած ուղղաթիռի օդաչուներու դիակներու հայրենիք վերադարձի գործողութիւնը կ՛առանձնանայ հայկական ռազմարուեստի պատմութեան մէջ: Գուցէ նաեւ ոչ միայն հայկական ռազմարուեստի: Գործողութեան կազմակերպման, նախապատրաստման, իրականացման եւ կատարողականութեան որակի ռազմագիտական վերլուծումները մասնագիտական մօտեցումներ կը պահանջեն: Պարզ է եւ յստակ այս պահուն, որ ուղղաթիռի վայրի ապաշրջափակումը, ազրպէյճանական ծուղակի չէզոքացումը, ազրպէյճանցի զինուորներու ոչնչացումը եւ հայ օդաչուներու դիակի եւ…

ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէի Յայտարարութիւնը

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէն կ՛ողջունէ իր նահատակ զինուորներու մարմինները տուն վերադարձնելու Հայոց Փառապանծ բանակի սխրալի գործողութիւնը: Համաձայնագրերու ու մարդկային իրաւունքներու կոպիտ խախտումով, Ատրպէյճանի իշխանութիւնները մեր զոհուած զինուորներու մարմինները յանձնել մերժելով փորձեցին բարոյալքել հայկական բանակն ու զայն սնող ժողովուրդը: Սակայն, այս անգամ եւս Հայկական Բանակը ցոյց տուաւ թշնամիին, որ գործ ունի անպարտելի…

Կայացաւ «Հայ Դատն այսօր» 11-րդ խորհրդաժողովը՝ Թեհրանում

Արդէն 11 անընդմէջ տարիներ է, ինչ Հայ Դատի Թեհրանի յանձնախումբը նախաձեռնում է «Հայ Դատն այսօր» խորագրով խորհրդաժողով, որը ժամանակի պահանջի թելադրանքով ամէն տարի տարբեր թեմաներ է ամփոփում: 11-րդ խորհրդաժողովի խորագիրն էր՝ «Միացեալ Հայաստան. հնարաւորութիւններ-հեռանկարներ»: Խորագիր՝ որը իր մէջ Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի սեմին պարփակում էր յստակ նպատակ: Ինչպէս Թեհրանի Հայ Դատի գրասենեակից Արամ Շահնազարեանը իր բացման…