Շրջանային մամուլ

ՀՅԴ-ՍԴՀԿ հանդիպում

շատ հարցերում կողմերի կարծիքները համահունչ են Այսօր ՀՅԴ Գերագույն մարմնում տեղի ունեցավ ՀՅԴ ԳՄ եւ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ներկայացուցիչների հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ԳՄ անդամներ Աղվան Վարդանյանն ու Լիլիթ Գալստյանը, ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը, վարչության անդամներ Վազգեն Մեսրոպյանը, Դմիտրի Մարտիրոսյանը, Վարազդատ Եղիազարյանը: Հանդիպման մասնակիցները…

Երկամեայէն Ամէնօրեայ

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը երկու տարին անգամ մը հանգանակային արշաւի մը կը ձեռնարկէ՝ հեռատեսիլային հանգանակութեան ձեւով: Այս տարի այդ ձեռնարկը տեղի պիտի ունենայ Յունիս 1ին: Ծրագիրը պիտի հեռասփռուի Ամերիկայի տարածքով, տարբեր ալիքներով, որոնք ներկայացուած են թերթիս մէջ լոյս տեսնող ծանուցումներուն ընդմէջէն: Կազմակերպող յանձնախումբը, շաբաթներէ ի վեր, տարբեր բարերարներու եւ գործիչներու բնակարաններէն ներս կը կատարէ նախապատրաստական…

Վարդան Բախշեանի Եւ Մեր Միւս Հերոսների Յիշատակին

«Ամենաազատ Մարդը Ռազմիկն է…». Ֆ.Նիցշէ Վերցնում ենք թէյի ափսէ, մէջը լցնում ձէթ: Յետոյ վերցնում ենք օգտագործուած վիրակապ (չօգտագործուածն ափսոս է), կտրում ենք մի ափաչափ կտոր եւ փռում ափսէի մէջ՝ ափսէից դուրս թողնելով կտորի մի անկիւնը, որ ոլորելով ու «պատրոյգ» սարքելով, թողնում ենք օդում: Արիւնով ներծծուած վիրակապը ներծծւում է արդէն ձէթով, եւ վառում ենք «պատրոյգը»: Ճրագ…

Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքի մեջ մեղքի իրենց բաժինն ունեն համանախագահները

yerkir.am – ի հարցերին պատասխանում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը հայտարարություն արեց, ԱՄՆ-ի կեցվածքը ներկայացրեց, եւ դրանով ԱՄՆ-ը ուզում է ցույց տալ, որ ինքը տարածաշրջանում տակավին ակտիվ է եւ պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ ինչ-որ խնդիրների շուրջ’ անկախ Ուկրաինայի հարցից. Yerkir.am-ին ասաց ՀՅԴ Բյուրոյի…

«Հայոց Ցեղասպանութեան 100-Ամեակ. Ճանաչումէն Պահանջատիրութիւն» Խորագիրով

Լրագրողներու 7-րդ Համահայկական Համաժողովի Համակարգող Մարմինի Նիստ` Երեւանի Մէջ Երէկ տեղի ունեցաւ «Հայոց ցեղասպանութեան 100-ամեակ. Ճանաչումէն պահանջատիրութիւն» խորագիրով Լրագրողներու 7-րդ համահայկական համաժողովի համակարգող մարմինի նիստը, որ կը վարէր «Ազդակ»-ի տնօրէն եւ գլխաւոր խմբագիր, Լրագրողներու համահայկական համաժողովներու համակարգող մարմինի նախագահ Շահան Գանտահարեան: Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեան, ողջունելով նիստի մասնակիցները, կարեւոր նկատեց այն հանգամանքը, որ…

Պոնտոսի Յոյներու Ցեղասպանութեան Յիշատակում

19 Մայիսը, աշխարհասփիւռ յոյն ժողովուրդին եւ քաղաքակիրթ ողջ մարդկութեան համար, Պոնտոսի յոյներուն դէմ թրքական պետութեան գործադրած Ցեղասպանութեան միջազգային ոգեկոչման օրն է: Աւելի քան կէս միլիոն պոնտոսցի յոյն զոհ գացած է թրքական իշխանութեանց գործադրած ցեղասպանութեան, որ միեւնոյն բեմագրութեամբ եւ վայրագրութեամբ կատարուեցաւ նոյնպէս ե՛ւ հայերուն, ե՛ւ յոյներուն, ե՛ւ ասորիներուն դէմ: Պոնտոսի յոյները վերջին տասնամեակին ընթացքին աշխոյժ աշխատանք…

Այն պատգամավորները, որոնք սեփականատերեր են, պետք է հրաժարվեն քվեարկությունից

ԱԺ նիստում քննարկվում է «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որով առաջարկվում է խոշոր կազմակերպությունների ֆինանսնական հաշվետվությունները հրապարակելուց առաջ պարտադիր աուդիտի ենթարկելու պահանջը հանել: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ներկայացնելով ՀՅԴ խմբակցության դիրքորոշումը նշեց, որ ՀՅԴ-ն դեմ է քվեարկելու այդ նախագծին: Արծվիկ Մինասյանի խոսքով` պարտադիր աուդիտի պահանջը հանելով փորձում են ներկայացնել,…

Բողոքի ակցիա Բերձորում՝ ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ

Մայիսի 17 -ին Բերձորում ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ բողոքի ակցիա վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի կողմից հնչեցված Ղարաբաղյան հակամարտությանը լուծմանն ուղղված կետերի դեմ, որոնք գրեթե չեն տարբերվում Մադրիդյան տխրահռչակ սկզբունքներից: Բողոքի ակցիային են միացել Արցախի երիտասարդական եւ հասարակական մի շարք կազմակերպություններ, բերձորցիներ: Ցույցի մասնակիցները պարզել էին պաստառներ` «Հարգեք մեր…

«Ազդակ»ի Խմբագրական. Արեւմտեան Եւրոպայէն Հնչած Ձայնը. «Թէ՛ – Թէ՛»-ն Պէտք Է Աշխատի

Պետական այցով Երեւան ժամանած Ֆրանսայի նախագահին հանդիպումներն ու յայտարարութիւնները ընդհանուր մէկ խորապատկերի վրայ դիտարկելով կարելի է որոշ հետեւութիւններ ընել արցախեան հարցին, Հայոց ցեղասպանութեան ժխտողականութեան քրէականացման ուղղութեամբ Փարիզի դիրքորոշումին, ընդհանրապէս երկու երկիրներու միջպետական յարաբերութիւններու ներկայ իրավիճակին եւ յայտարարուած առաջադրանքին մասին: Այս բոլորին մէջ պէտք է առանձնացնել նախագահ Հոլլանտի յայտարարութիւնը Եւրոպական Միութեան հետ Հայաստանի Հանրապետութեան ընկերակցութեան անհրաժեշտութիւնը…

«Երկխօսութեան» շորշոփները

Պոլիսէն կը հասնին Լոս Անճելըս: Էրտողանը իր ելոյթով ուրուագծած է արդէն Հայկական Ցեղասպանութեան հարիւրամեակը դիմագրաւելու թրքական պետութեան ռազմավարութիւնը: Մարտավարական քայլերուն ալ արդէն ձեռնարկուած են, սկսելով Պոլիսէն, ուրկէ պիտի տարածուին աշխարհով մէկ՝ հասնելով նաեւ մեր ափերը: Եւ արդէն իսկ կը թուի, որ հասած են: Արդարեւ, կ՛իմանանք, որ վարչապետի պատգամաբերները այս օրերուն պիտի ժամանեն Լոս Անճելըս՝ ուղղակի…