
Լոս Անջելեսի հայ համայնքի հարիւրաւոր ներկայացուցիչներ Սեպտեմբերի 9ին միացան երկրի բազմահազար այն քաղաքացիներին, ովքեր դէմ են արտայայտւում Սիրիայի դէմ Ամերիկայի հնարաւոր յարձակմանը: Հայ Դատի յանձնախմբի Գլենդելի գրասենեակը հայաշատ քաղաքում կազմակերպել եւ համակարգում էր մոմավառութեան ձեռնարկը՝ մաս դառնալով նոյն երեկոյեան երկրի 250 այլ քաղաքներում անցկացուող միաժամանակեայ նախաձեռնութեանը, որ համատեղ կազմակերպել էին ութ միլիոն անդամ ունեցող «MoveOn.org»,…















