Շրջանային մամուլ

Կրթական պետպատվերը կփոխարինվի կրթաթոշակով

ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը «Բարձրագույն կրության մասին» օրենքի նախագիծը դեկտեմբերի 13-ին ուսանողների հետ քննարկման ժամանակ կոչեց այն՝ հեղափոխական, որն ամբողջ Հայաստանը կվերածի մեծ համալսարանի։ «Այսինքն էն, ինչ-որ մենք անվանում ենք ուսանողության մոբիլություն, Էրազմուսներով և այլն, երբ ուսանողները կարողանում են դուրս գալ և շրջագայել երկրիից դուրս, ըստ էության ներսում ենք փորձելու իրականացնել»,- նշեց…

Ժողովրդագրական խնդիրները համալիր մոտեցում են պահանջում

Հարցազրույց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանի հետ -Վերջերս ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը առաջարկեց ստեղծել ոչ ֆորմալ պատգամավորական աշխատանքային խումբ ժողովրդագրական խնդիրները ուսումնասիրելու նպատակով: Ի՞նչ կտա նման խմբի ստեղծումը: -Այո, ստեղծվում է պատգամավորական աշխատանքային խումբ, նրանք, ովքեր կուզենան մասնակցել այդ փաթեթի ստեղծման աշխատանքներին, պետք է ներգրավվեն խմբում: ՀՅԴ խմբակցության կողմից ինքս արդեն ներգրավվել եմ այդ…

«Գանձասար»-ի Խմբագրական. ՀՅԴ Հիմնադիրներուն Յանդգնութեամբ

(ՀՅԴ 127-ամեակին Առիթով) Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 127-ամեակը, տօնակատարութիւններէն անդին, պատմութեան այդ հերոսական շրջանը մտաբերելու եւ 127 տարիներու լոյսին տակ ներկան դիտելու առիթ է նաեւ: Պահ մը պատկերացնենք, թէ ի՛նչ ուղղութեամբ կ՛ընթանար մեր պատմութիւնը, եթէ չըլլային յանդուգն յեղափոխականները, հայ ազատագրական պայքարին ռահվիրաները, ռուսական եւ արեւմտեան լուսամիտ շրջանակներու հետ մշտական շփման մէջ եղող մտաւորականները, որոնք մեր ժողովուրդը…

Մեր վտանգուած գանձը՝ Արամի տու՛նը

Կարօ Արմենեան Ժամանակէ մը ի վեր, խոր մտահոգութեամբ կը հետևինք «Հին Երևան» անունը կրող շուկայական համալիրի ծրագրային կազմաւորման փուլերուն։ Մեծածախս այս ծրագրին տէրերը հետևողականօրէն կը պնդեն, որ հակառակ յաջորդական ձգձգումներուն՝ ծրագիրը կենդանի է և շուտով պիտի մտնէ շինարարական փուլ։ Կ՚իմանանք սակայն, որ դեռ հարցեր կան լուծուելիք, որոնց բնոյթը յայտնի չէ հանրութեան։ Որմէ կը հետևի, որ…

Վճարողը մենք ենք եղել, դրա համար անհրաժեշտ է, որ զգոն լինենք

«Թրամփի կեցվածքի մեջ կա հակասականություն, ինչը՝ զարմանալի չէ։ Հակասականությունն այն է, որ այս ձևով են փորձում նպաստել խաղաղության հաստատմանը։ Երկու-երեք կետ կա, որ պետք է ոչ ուղղակիորեն վերցնենք իր ասածից, այլ ընդհանուր մոտեցումը նկատի ունենանք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։ Ըստ…

Սխալ է բաժանումը հարուստի և աղքատի սոցիալական ապրանքների դեպքում

«Երկրի հարցը» հաղորդաշարի հյուրն է Հայ Յեղափոխական Դաշնակցության տնտեսական հետազոտությունների գրասենյակի ղեկավար Սուրեն Պարսյանը: Թեմա՝ թանկացումներ, գնաճ, տնտեսական հիմնահարցեր Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: Սեպտեմբերին հաջորդած ամիսներին կարագի գինը միջազգային շուկայում նվազեց 25 տոկոսով, ինչը, ցավոք, չնկատվեց մեզ մոտ Բնակչությունը զգայուն է ընդունում սպառողական զամբյուղի ցանկացած ապրանքի թանկացումը, կարագը, բնականաբար, բացառություն չէր: Այս մասին «Երկիր մեդիայի» եթերում…

Ցեղասպանութենէն Վերապրած Հայերու Օգնութեան Կոչ Ուղղող` Շերիֆ Հիւսէյնի Ֆաթուայի 100-ամեակ

Կլոր Սեղանին Մասնակիցները Շեշտեցին Հիւսէյն Պըն Ալիի Մարդկայնական Արժէքները Եւ Քրիստոնեայ-Իսլամ Համակեցութեան Կարեւորութիւնը Իւրայատուկ կարեւորութիւն ունեցող ձեռնարկ մըն էր ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինին կազմակերպած կլոր սեղանը` Հայոց ցեղասպանութենէն վերապրածներուն ապաստան տալու գծով Շերիֆ Հիւսէյն Պըն Ալի Հաշեմիի հրապարակած ֆաթուայի 100-ամեակին առիթով: Կլոր սեղանը, որ տեղի ունեցաւ երէկ` երկուշաբթի, 11 դեկտեմբերին, երեկոյեան ժամը 7:00-էն սկսեալ,…

Հայաստան-Եւրոպական Միութիւն Համագործակցութեան Համաձայնագիրի Կտրած Ուղին

ՊԵՏՕ ՏԷՄԻՐՃԵԱՆ Երբ Երեքշաբթի, 3 Սեպտեմբեր 2013ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեան շրջադարձ կատարեց Մոսկուայէն՝ յայտարարելով, որ պիտի դադրեցնէ Վիլնիւսի (Լիթուանիա) գագաթնաժողովին մէջ Եւրոպական Միութեան հետ 28-29 Նոյեմբեր 2013ին ստորագրուելիք «Համագործակցութեան համաձայնագիր»ը (Association Agreement, «Ասոցացման համաձայնագիր», ինչպէս ծանօթ դարձած է Հայաստանի մէջ) եւ «Խորունկ եւ համապարփակ ազատ շուկայի գօտի»ն, (Deep and Comprehensive Free Trade Area –…

Հայ Դատը Նեցուկ Կը Կանգնի Ծերակոյտի Անդամակցութեան Թեկնածու Թարխանեանին

ԿԼԵՆՏԷՅԼ.- Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը հաղորդէ, թէ որոշած է նեցուկ կանգնիլ Միացեալ Նահանգներու Ծերակոյտի նախնական ընտրութիւններուն իր թեկնածութիւնը առաջադրած Տենի Թարխանեանին, որ Նեւատայի մէջ Հանրապետական կուսակցութեան թեկնածուներէն մէկն է: «Իբրեւ Հայոց Ցեղասպանութենէն վերապրած նախնիներու զաւակ՝ Տենի Թարխանեան նուիրուած է արդարութեան հասնելու ջանքերուն։ Զինք Ծերակոյտին մէջ ունենալով՝ մեր համայնքը բնականաբար աւելի ազդու պիտի դառնայ»,…

Աւստրալիոյ մէջ Արժանավայել Կերպով Նշուեցաւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 127 ամեակը

500է աւելի հայորդիք, հայկական հոգեւոր, քաղաքական, բարեսիրական, մշակութային, կրթական եւ մարզական կազմակերպութեանց ներկայացուցիչներ եւ կուսակցական թէ համակիր երիտասարդներ լեցուցած էր Գօլստըն Ճեմարանի Նալպանտեան սրահը: Ժողովուրդը եկած էր անգամ մը եւս իր յարգանքի տուրքը տալու 127ամեայ հարազատ իր կուսակցութեան՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան: Եկած էր լիցքաւորուելու եւ նոր աւիշ ստանալու: Վերջապէս եկած էր վայելելու եւ վկայելու Աւստրալիոյ…