Այլ լրատուամիջոցներ

Սուրիահայեր Արցախ Բնակեցնելու Հարցով՝ Պաքու Կը Դիմէ ՄԱԿին

Ատրպէյճանի արտաքին գործոց նախարար Էլմար Մամետեարով Չորեքշաբթի, Օգոստոս 21-ին պաշտօնական նամակով մը դիմած է ՄԱԿի ընդհանուր քարտուղար Պան Քի Մունին՝ խնդրելով, որ ան կտրուկ միջոցներու դիմէ, որպէսզի դադրեցուին Ատրպէյճանի «բռնագրաւեալ տարածքներէն ներս Հայաստանի ապօրինի գործողութիւնները»: Այս մասին կը յայտնէ APA-ը։ «Հայաստանը, օգտագործելով հրադադարը՝ կը շարունակէ ջանքեր ի գործ դնել՝ Ատրպէյճանի գրաւեալ տարածքներուն մէջ ժողովրդագրական, մշակութային…

Եթե Դաշնակցության թեկնածուն առաջադրվեր, Մաքսիմ Հակոբյանը պիտի մի 3-4 միլիոն դոլար էլ ավել փող ծախսեր

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը թեկնածու չի առաջադրել թիվ 38 ընտրատարածքում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, բայց քննարկելու են ոչ իշխանական թեկնածուին սատարել-չսատարելու հարցը եւ հանդես են գալու հայտարարությամբ: ՀՅԴ Սյունիքի մարզային կառույցի ներկայացուցիչ Արմենակ Ստեփանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ դեռ չեն քննարկել, բայց կքննարկեն եւ հայտարարությամբ հանդես կգան: Նրանք հակված են կոչ անել ընտրազանգվածին չմասնակցել…

Հոկտեմբերի 27-ին Վրաստանը կընտրի նոր նախագահի

Հոկտեմբերի 27-ին Վրաստանը կընտրի նոր նախագահի: Նոր, ոչ միայն նրա համար, որ կավարտվի Սաակաշվիլու տասնամյա ղեկավարությունը, այլև նրա համար, որ հոկտեմբերի 27-ին ընտրված նախագահի «գործառույթը» կտարբերվի նախկին նախագահից: Հայտնի է, որ անկախության ձեռքբերման օրից Վրաստանում հաստատված էր այսպես կոչված նախագահական ղեկավարության ձևը: Վերջինս նշանակում էր, որ նախագահը երկիրը կառավարողն է: Նրա իշխանության տակ է կենտրոնացված…

Արթուր Աթայանը դատարանի վճռով չի կարող առաջադրվել Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում

Կապանի նախկին քաղաքապետ ՀՅԴ-ական Արթուր Աթայանը չի կարող առաջադրվել Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում, քանի որ դատարանի որոշմամբ երկու տարի իրավունք չունի ընտրովի եւ պետական պաշտոններ զբաղեցնել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Արթուր Աթայանը՝ արձագանքելով այն տեղեկություններին, թե ՀՅԴ-ի հավանական թեկնածուն նա է թիվ 38 ընտրատարածքում: Նա հիշեցրեց, որ իր դեմ քրեական գործ…

Որտեղ գործում է հոգևորականը կյանքի հոգեւոր փոփոխությունը միանշանակ է

«Վրաստանի Հայ Համայնք»-ի «Միություն» տեղեկատվական կենտրոնի հարցերին պատասխանում է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը: – Ինչպիսի՞ն է այսօր Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հոտի վիճակը: Ի՞նչ աշխատանքներ է տարվում,նրանց ավելի ներգրավելու համարեկեղեցական կյանքին: – Շնորհակալություն,աշխատանքները բազմազան են, առաջին հերթին եկեղեցու արարողությունները, ամենօրյա ժամերգություններ, պատարագներ, տոնական, պատարագներ, եկեղեցում ուրբաթ օրերի ժողովական…

Կյանքում այդպիսի սխալ էլ չեմ անի. Կապանի ՀՅԴ-ական նախկին քաղաքապետը՝ թիվ 38 ընտրատարածքում առաջադրվելու մասին

Սյունիքի մարզի Կապան քաղաքի նախկին քաղաքապետ, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ Արթուր Աթայանը, ով 2008թ.-ին Կապանի ընտրություններում հաղթել էր գործող քաղաքապետ, Հանրապետական կուսակցության անդամ Արմեն Կարապետյանին և ընտրվել քաղաքապետ, հրաժարվում է այլևս զբաղվել քաղաքականությամբ, իսկ մարզի թիվ 38 ընտրատարածքում իր թեկնածությունն առաջադրելու շուրջ շրջանառվող խոսակցությունների մասին չի էլ լսել: «Չէ՛, չէ՛, ես չեմ լսել այդ…

ԼՂ Քաշաթաղի շրջանում սիրիահայերի վերաբնակեցման համար նոր բնակարաններ են կառուցվում

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանում սիրիահայերի համար նոր բնակարաններ ու առանձնատներ են կառուցվում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանը, բնակարանները կառուցվում են Իշխանաձորում, Կովսականում և Բերձորում: «Կովսականում արդեն կա 12 բնակարան ունեցող մեկ շենք և 4 առանձնատուն, որտեղ արդեն ապրում են սիրիահայերը: Մեկ առանձնատուն ունենք Իշխանաձորում և 3 բնակարան՝…

Ինչո՞ւ ՀՄԸՄ խաղերի բացմանը չեն ընթերցել սպորտի նախարարի ողջույնի խոսքը

«Սպորտի նախարարը Հայ մարմնակրթական ընդհանուր միության 9-րդ խաղերի բացմանը ողջույնի խոսք էր հղել, սակայն մենք չընթերցեցինք դա, քանի որ իրավունք չունեինք: Իսկ բացման արարողությանը նախարարը չէր ներկայացել, որովհետեւ չէր հաստատել մեր հրավերքը` գուցե այդքան մեծ կարեւորություն չտալով միջոցառմանը: Նրա փոխարեն բացմանը ներկա էր ՀՀ սպորտի փոխնախարար Նազարեթ Մնացականյանը»: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում…

Ընկերնե՞ր, թե եղբայրներ

Հիշո՞ւմ եք խորհրդային ժամանակների հին անեկդոտը. մի երևանցի (թբիլիսցի, վարշավացի, պրահացի, ռիգացի, նայած թե որտեղ են պատմում) տղա մոտենում է հորը և հարցնում. – Հայրիկ, պատմության ուսուցիչն ասում է, որ ռուսները մեր եղբայրներն են: Իսկ ռուսաց լեզվի ուսուցիչն ասում է, որ նրանք մեր ընկերներն են: Հիմա նրանք մեր ի՞նչն են՝ եղբայրնե՞րը, թե ընկերները: Հայրը մի…

Հալեպի շրջափակումը մասամբ վերացել է

Հալեպի աղբյուրների փոխանցմամբ՝ լոլիկ, վարունգ, պղպեղ, կարտոֆիլ, սմբուկ, միս արդեն հնարավոր է գտնել քաղաքում և դրանց գները թեև նախորդ օրերի համեմատությամբ նվազել են, սակայն շարունակում են բավական բարձր համարվել՝ հիմնականում աշխատանքից զրկված հալեպցիների, նաև՝ հայ համայնքի համար։ Որոշ չափով շարունակվում է հաց գտնելու դժվարությունը։ Թեև քաղաք ալյուր է բերվել, սակայն մասնավոր հացի փռերից շատերը դեռ…