
Առաջին աշխարհամարտի նախօրեին ՀՅԴ-ն Կարինում (Էրզրում) կայացած իր 7-րդ ընդհանուր ժողովի որոշմամբ Արեւմտյան Հայաստանը վերածեց առանձին կազմակերպական միավորի` Հայաստանի Բյուրոյի գլխավորությամբ, որի ենթակայության տակ էին դրվելու հայաբնակ վեց վիլայեթներում եւ Տրապիզոնի նահանգում առկա կառույցները: Հայաստանի Բյուրոյի նստավայրը Կարինն էր 1908թ. հուլիսին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման նախօրեին` 1907թ. դեկտեմբերին, ՀՅԴ-ն ակտիվորեն մասնակեց Օսմանյան կայսրության ընդդիմադիր ուժերի…














