
Օրերս կառավարությունում լրագրողների հետ ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով կառավարության որդեգրած սոցիալ-տնտեսական քաղաքականությանը՝ հայտարարեց, որ տնտեսական քաղաքականության հենասյուներն են կոռուպցիայի դեմ պայքարն ու անկախ դատական համակարգը։ Վարչապետն որպես նպատակ առանձնացրեց նաև ներառական տնտեսական համակարգի կայացումը։ Այս կապակցությամբ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հարցերով գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց․ «Սոցիալական տնտեսության կառուցման…















