Դարաններ

Պետք է իրականացնել խաղաղ հանգուցալուծման ներքաղաքական գործընթաց

Այսօր ԱԺ հատուկ նիստում, ուր քննարկվում էր ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ընտրության հարցը, ՀՅԴ խմբակցության անունից ելույթ ունեցավ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը. «Մեր դիրքորոշման նպատակը հստակ է՝ հասնել այնպիսի հանգուցալուծման, որից կշահի մեր ողջ ժողովուրդը Հայատանում, Արցախում և Սփյուռքում: Մեր ժողովրդի և քաղաքական ուժերի հասունության և իմաստնության փորձություն է սա: Դեռևս Սերժ Սարգսյանի…

Սա Դաշնակցություն է և ունի իր ավանդույթները

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նախքան ֆրակցիայի անունից ելույթ ունենալն անդրադարձավ ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանի ելույթին: «Աղվանի Վարդանյանի հայտարարությունը ՀՅԴ խմբակցության համար անակնկալ էր: Մենք, իհարկե, հարգում ենք պատգամավորի սահմանադրական իրավունքը, որ նա կարող է քվեարկել իր խղճով և համոզմամբ, բայց սա Դաշնակցություն է և ունի իր ավանդույթները: Նրա կատարած…

Մեր ժողովուրդը այլևս միակամ է պայքարելու արդար Հայաստան կառուցելու համար

Այսօր Ազգային ժողովը քննարկում է ՀՀ վարչապետի ընտրության հարցը: Ստորեւ ներկայացնում ենք ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի ելույթը խորհրդարանում. Հարգելի խորհրդարան, Սիրելի հայ ժողովուրդ: Մենք ապրում ենք պատմական ժամանակաշրջանում: Այսօր պատմական օր է մեր ժողովրդի համար: Մենք վարչապետ ենք ընտրելու: Ես անձը ի նկատի չունեմ: Մենք ընտրելու ենք վարչապետ, ով պետք է արդարացնի այս համազգային…

Հայրենիքի խոնարհ հերոսները

1991 թվականի ապրիլի 30-ին խորհրդային բանակն իրականացրեց տխրահռչակ «Օղակ» գործողությունը: Հայաթափվեց ու բռնազավթվեց Գետաշենն եւ Մարտունաշենը, այնուհետեւ նաեւ Շահումյանի շրջանը: Մինչեւ ատամները զինված խորհրդային բանակի եւ ադրբեջանական ՕՄՕՆ-ի ու խուժանի դեմ մարտնչում էին ընտրյալները, որոնք հայրենի Թալինը, Հրազդանը կամ Երեւանը չէին տարբերում Գետաշենից ու Մարտունաշենից: Դաժան մարտում այդ օրն ընկան հրազդանցի Զարզանդը՝ Հրաչը, գետաշենցի Վալերին,…

Արմեն Ռուստամյան. Մենք փորձել ենք համադրել մեր տեսակետները

Ավարտվեց ԱԺ ՀՅԴ խմբակցության և ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Հանդիպումից հետո լրագրողների հետ կայացած զրույցում ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը մասնավորապես նշեց․ «Մենք փորձել ենք համադրել մեր տեսակետները եւ լուրջ տարաձայնություններ չունենք․․․Ես ոչ մի բան չեմ բացառում, այս իրավիճակում որեւէ բան բացառելը անմտություն է»։ Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք վաղը վարչապետ կունենանք, Ռուստամյանը…

Դաշնակցությունը բացում է իր ծրագրի փակագծերը

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը «Երկիրն այսօրի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել վարչապետի միասնական թեկնածու առաջադրելու նախաձեռնության շուրջ: Մանրամասները՝ տեսանյութում։

Խնդիրը ընդհանուր քաղաքական հայտարարի գալն է

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն ապրիլի 26-ին տեղեկացրել է, որ վարչապետի ընտրության հարցով խորհրդարանի հատուկ նիստը տեղի կունենա հաջորդ երեքշաբթի՝ մայիսի 1-ին: «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն, վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունք ունեն բոլոր խմբակցությունները, կարող են նաև քաղաքական կոալիցիա կազմել այլ խմբակցության հետ և առաջադրել վարչապետի մեկ թեկնածու: Խորհրդարանական բոլոր խմբակցությունները պնդում են, որ թեկնածու…

Կիրո Մանոյանը հանդիպել է «Քուրդիստանի հայրենասերների միություն» ներկայացուցչի հետ

Այսօր, ապրիլի 26-ին ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը հյուրընկալել էր Հյուսիսային Իրաքում իշխող «Քուրդիստանի հայրենասերների միություն» կուսակցության ներկայացուցիչ Հեմըն Մամրաշին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային խնդիրներին, Սոցինտերնի շրջանակում Դաշնակցության հետ գործակցությանը: Անդրադարձ է եղել նաեւ այս օրերին Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին: Կողմերը հույս են հայտնել, որ խնդրի խաղաղ լուծում կգտնվի: Այսուհետ այս ձեւաչափով…

Արմենուհի Կյուրեղյանը՝ վարչապետի թեկնածուի ընտրության մասին

Եթե Նիկոլ Փաշինյանն առաջադրվի որպես վարչապետի թեկնածու, նա պետք է ներկայացնի երկրի զարգացման իր տեսլականը։ Լսելով նրա մոտեցումները, համադրելով այն ՀՅԴ ծրագրերի, տեսլականների հետ՝ մենք կկայացնենք մեր որոշումը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Հայ Յեղափոխական Դաշնակցության խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։ Վերջինս նշեց, որ ՀՅԴ-ն կլսի նաև վարչապետի մյուս թեկնածուների ծրագրերը և հետո միայն…