Դարաններ

Թրամփի հաղթարշավը. Պոպուլիստն ինքն անակնկալի եկավ

106.5 լրատվական ռադիոյի «Թարմ ուղեղով» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը Թե՛ Հիլարի Քլինթոնը, թե՛ Դոնալդ Թրամփը չկարողացան ստանալ ժողովրդի քվեի մեծամասնությունը, ինչպես Բարաք Օբաման, բայց Թրամփի հաղթանակն ապահովեցին մի քանի գործոն: Պաշտոնական Վաշինգտոնի քաղաքական ձախողումից ու Քլինթոնի անձի նկատմամբ հակասական վերաբերմունքից մինչև անգամ ամերիկյան…

Թուրքիայի վրա ճնշում գործադրելը դրական ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների վրա

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այն հարցին, թե ինչ մոտեցումներ կորդեգրի Վաշինգտոնը Հայկական հարցում և արտաքին քաղաքականությունում: Նա համաձայն չէ այն գնահատականներին, թե հայ համայնքն ակտիվ չէր Հայկական հարցի շրջանակներում թեկնածուների հետ աշխատելիս: Մանոյանի խոսքով` միայն նախագահական ընտրություններ չէին ԱՄՆ-ում, այլ տեղի ունեցան նաև…

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը հնարավոր է ստորագրվի առաջիկա գարնանը

ԵՄ-ի և ՀՀ-ի միջև այս տարի համաձայնագիր չի ստորագրվի: Այս կարծիքին է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը: Tert.am-ի հետ զրույցում Բրյուսելում բնակվող Դեմիրճյանն ընդգծեց, որ բանակացություններն իրենց ավարտին չեն հասել և վերջին փուլը տեղի է ունենալու դեկտեմբերի սկզբին` Բրյուսելում: «Ամենայն հավանականությամբ՝ համաձայնագիրը կստորագրվի առաջիկա գարնանը: Հուսով ենք, որ այս անգամ այն…

Ուսանողը, դասախոսը, տնօրենը չպետք է դառնան կուսակցական խնդիրները լուծելու գործիք

Ուսանողը, դասախոսը, դպրոցի տնօրենը չպետք է դառնան գործիք՝ քաղաքական, կուսակցական խնդիրները լուծելու համար, երեկ «Ազատության» հետ զրույցում ասաց կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։ «Իհարկե ուսանողը, կամ դասախոսը կարող են լինել կուսակցության անդամ, կարող են ունենալ իրենց համոզումը, կամ տնօրենը, ես հասկանում եմ՝ գյուղական շրջանում ընտրությունների կազմակերպման ժամանակ մտավորականությունն իրենք են, պետք է մասնակից լինեն,…

Աղվան Վարդանյանին շարունակում է մտահոգել կուտակային կենսաթոշակային համակարգը

Այսօր խորհրդարանում 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հարցեր ուղղեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Կենսաթոշակային կուտակային համակարգում ի՞նչ է կատարվում: Միայն ձեր ոլորտը չէ, դրա համար էլ անորոշությունները շատ են: Էական ժամանակ է, որ համակարգը գործում է: Ցուցանիշների, ներդրումների չափը, քաղաքացիների ու պետության…

Շիրակի մարզպետը արտագաղթի մասին

«Մեր մարզում ավելացել է ներառական կրթություն իրականացնող ՊՈԱԿ-ների թիվը: Ճանապարհների ամառային ու ձմեռային հատկացումների հետ կապված ունենք աճ՝ շուրջ 22 միլիոն դրամով: Աճ ունենք նաև համայնքներին տրվող դոտացիաների առումով: Կարող եմ ասել, որ նվազագույն խնդիրները մարզում կարող ենք լուծել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը՝ հավելելով, որ հատկացվող բյուջեն հիմնականում բավարարում…

Այս կանոնակարգը պետք է փոխվի

Հունվար ամսից սկսած՝ պատրաստվում էր Ազգային ժողովի կանոնակարգ օրենքը, որը ԱԺ-ում դրվել է քննարկման, հնչել են բազմաթիվ քննադատական կարծիքներ: ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ներկայացրեց իր դիտարկումները կանոնակարգ­ օրենքի նախագծի վերաբերյալ: Նրա կարծիքով՝ սա իսկապես համակարգաստեղծ օրենք է, և լուրջ աշխատանք է իրականացվել: «Այս կանոնակարգը երկու…

Ռուբեն Հովսեփյանի հոգեհանգիստը Համազգային թատրոնում էր

Համազգային թատրոնում այսօր երեկոյան տեղի ունեցավ արձակագիր, դրամատուրգ Ռուբեն Հովսեփյանի հոգեհանգիստը: Սիրված գրողին ու մտավորականին հրաժեշտ տալու էին եկել արվեստի գործիչներ, գրողներ ու մտավորականներ: Ռուբեն Հովսեփյանին այսօր հրաժեշտ տվեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ինչպես նաև մշակույթի նախարարը և մի շարք պաշտոնյաներ ու կուսակցական գործիչներ: Վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա…

Իր մոտեցումը, որ երկրում փոփոխություններ տեղի ունենան առանց արյան, ամենալավ մոտեցումն է

ՀՅԴ-ն Ծառուկյանի վերադարձը չի բացառում ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցում անդրադարձավ ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հնարավորությանը: Նրա խոսքով՝ բոլորովին էլ պետք չէ բացառել, որ Ծառուկյանը կարող է վերադառնալ քաղաքականություն: «Ես չեմ բացառում, որ նման բան կարող է կատարվել, հակառակը՝ շատ հավանական եմ համարում: Իսկապես, Հարվարդ…

Սիրիահայերը Հայաստան տեղափոխվելուց և չհարմարվելուց հետո մեկնում են Կանադա

Շուրջ 5 օր է, ինչ Հալեպում դարձյալ ջրի խնդիր է առաջացել: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Սիրիայում գործող «Սիրիահայերի շտապ օգնության և վերականգնման» ՀԿ-ի մամուլի խոսնակ Մարիա Գաբրիելյանը: Նրա խոսքով՝ արդեն 4 ամիս է, ինչ քաղաքում չկա նաև էլեկտրականություն, սակայն որոշ թաղամասերում բնակիչները գեներատորներ են տեղադրել, որոնց համար մեծ գումարներ են վճարում, որպեսզի օրական 10…