Դարաններ

Պարզաբանումը գոհացնում է այնքանով, որ հարցականի տակ չի դնում Ցեղասպանությունը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությաւնից «Ազատությանը» փոխանցեցին, որ Համայն Ռուսիո պատրիարքի սկանդալային հայտարարության վերաբերյալ պատրիարքարանի հրապարակած պարզաբանումից հետո պաշտոնական Երևանը լրացուցիչ մեկնաբանությունների կարիք չի տեսնում: Սուրբծննդյան հարցազրույցում պատրիարք Կիրիլի հայտարարությունը, թե Թուրքիայում քրիստոնյաներ չեն ոչնչացվել, վրդովմունք էր առաջացրել, ինչից հետո՝ երեկ երեկոյան լրատվամիջոցներով տարածվեց պատրիարքի մամլո քարտուղարի մեկնաբանությունը հայաստանյան լրատվամիջոցների համար: Ուշագրավ է, որ այդ հայտարարությունը…

Դժվար է Վահանի մասին խոսել անցյալով. Հրանտ Մարգարյան

Այսօր քաղաքական գործիչ, դաշնակցական Վահան Հովհաննիսյանի մահվան օրն է: Երևանի քաղաքային պանթեոնում, որտեղ ամփոփված է մեծանուն գործչի աճյունը, ընկերները, հարազատները և մտերիմները հարգանքի տուրք մատուցեցին նրա հիշատակին: Վահան Հովհաննիսյանին ճանաչող մարդիկ նրան նկարագրելիս միաբերան ասում են, որ նա օժտված էր բարձր մարդկային հատկանիշներով, հումորով, սուր ու ճկուն մտքով: «Կան մարդիկ, որոնք կարող են ֆիզիկապես հեռու…

ԿԲ-ն պետք է պայքարի ապօրինի փողերը դուրս բերելու դեմ

– Պարոն Մինասյան, Global Financial Integrity ամերիկյան հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է կապիտալի անօրինական արտահոսքերի ուսումնասիրությամբ, զեկույց է հրապարակել, համաձայն որի՝ Հայաստանից վերջին 10 տարիներին անօրինական կերպով դուրս է բերվել 9,8 միլիարդ դոլար: Ի՞նչ է նշանակում այս երևույթը: – Պետք է բացվի, թե ինչ է նշանակում «անօրինական կերպով գումարի դուրսբերում» արտահայտությունը: Գումարի ծագո՞ւմն է ապօրինի,…

Հանրաքվեից հետո. ներքաղաքական հարցեր, անելիքներ

Ռ-Էվոլյուցիա Հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը Դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական հանրաքվեն՝ անկախ դրա ընթացքից ու որակից, Հայաստանում ստեղծել է միանգամայն նոր քաղաքական իրավիճակ: Հայաստանն այսուհետ խորհրդարանական կառավարման կարգ ունեցող հանրապետություն է՝ դրանից բխող բոլոր դրական ու բացասական հետևանքներով: Իշխանության համար հանրաքվեի արդյունքը, իհարկե, հաղթանակ էր: Բայց այն հաղթանակ էր ոչ միայն՝ իշխանության,…

Մեկնարկեց ՀՅԴ 125-ամյակին նվիրված քայլերթը

Հանրապետության հրապարակից մեկնարկեց Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության 125 ամյակին նվիրված քայլերթը դեպի Ազատության հրապարակ: Երթի մասնակիցները շարժվեցին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենք, որտեղ տեղի է ունենալու կուսակցության 125 ամյակին նվիրված հանդիսություն: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի խոսքով՝ սա ևս մեկ անգամ առիթ է հասարակությանն իրենց շուրջ համախմբելու, ցույց տալու, որ Դաշնակցությունը կազմավորման…

ՀՅԴ 125-ամյակի առիթով հոբելյանական միջոցառումներ տեղի ունեցան Եռաբլուրում եւ քաղաքային պանթեոնում

ՀՅԴ հիմնադրման 125-ամյակին նվիրված հերթական հոբելյանական միջոցառումն այսօր մեկնարկել է Եռաբլուր պանթեոնում: Հարյուրավոր քաղաքացիներ մեկտեղվել էին հերոսական բարձրունքում։ Ներկա էին նաեւ Դաշնակցության ղեկավար մարմինների ներկայացուցիչներ: Հայաստան ժամանած ՀՅԴ կառույցների պաշտոնական պատվիրակություններ՝ աշխարհի 30 երկրներից, ազատամարտիկներ եւ այլք։ Դաշնակցության երիտասարդական միության 125 անդամներ խորհրդանշական ֆլեշ մոբ կազմակերպեցին միջոցառման սկզբում: Նրանք եռագույնով ու ՀՅԴ դրոշներով մեկ րոպե…

Աշխատանքն է, որ արդյունք է տալու

Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նախ հայտնեց, որ այսօր նշելու են Դաշնակցության 125-ամյակը. պետք է գնահատվի արվածն ու չարվածը, պետք է ամփոփվի վերջին 25 տարում Հայաստանի քաղաքական կյանքում կուսակցության գործունեությունը: Լրագրողների խնդրանքով անդրադառնալով դեկտեմբերի 6-ի հանրաքվեին` Վարդանյանն ընդգծեց, որ նախնական տեսակետներ իրենք արդեն հնչեցրել են: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի հասցեին…

Դաշնակցությունը հատվածականության թիվ մեկ հակառակորդն է

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքը` ՀՅԴ 125 ամյակին նվիրված «ՀՅ Դաշնակցությունը և հայոց պետականությունը» խորագրով գիտաժողովում Գիտաժողովի հարգելի մասնակիցներ Տիկնայք և պարոնայք ՀՅ Դաշնակցության 125-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում կազմակերպվող ներկա գիտաժողովը հայ ժողովրդի ճակատագրում մեր կուսակցության ունեցած ամենակարևոր ներդրումը՝ մոտ 100 տարի առաջ Հայաստանի առաջին Հանրապետության և քառորդ դար առաջ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմքերը…

«Ոչ»-ը դժգոհություն էր առ իշխանություն

Այսօր լրագրողները ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեցին, թե ինչ կարծիք ունի հանրաքվեի մասին, երբ որոշ ընդդիմադիր ուժեր հայտարարում են, որ ընտրակեղծիքներ են արձանագրվել: Նա պատասխանեց, որ, մյուս հանրաքվեների համեմատությամբ, արձանագրվել է մասնակցության բարձր մակարդակ, և բոլորն իրենց տեսակետները հստակ ներկայացնելու հնարավորություն են ունեցել: «Մենք համարում ենք, որ հանրաքվեն կայացել է,…