Դարաններ

Ջահերով երթն այս տարի կմեկնարկի Հանրապետության հրապարակից` ապրիլի 24-ին

ՀՅԴ միություններն, ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես պատրաստվում են ավանդական դարձած ջահերով երթին: Երեւանում այն տեղի կունենա վաղն` ապրիլի 24-ին։ Նախապատրաստական աշխատանքն արդեն ավարտվել է: Այս տարի, բացառության կարգով, կազմակերպչական աշխատանքներին օժանդակել է նաեւ պետությունը: Երիտասարդները Ծիծեռնակաբերդ՝ հուշահամալիր են բարձրացնելու այն երկրների դրոշներով, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Այս տարի առաջին անգամ ջահերով երթին…

Օբամայի` Թուրքիայի առջև նահանջը ազգային խայտառակություն է

«ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմի ղեկավար Դենիս Մաքդոնահը և Ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Բեն Ռոդսը հայ համայնքի ներկայացուցիչների հետ Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ հաստատել են, որ նախագահ Օբաման որոշել է ապրիլի 24-ի ուղերձում չճանաչել Հայոց ցեղասպանությունը», – հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: «Նախագահ Օբամայի` Թուրքիայի առջև նահանջը ազգային խայտառակություն է: Ավելի…

Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը մեր անցյալին չի վերաբերում, այլ՝ ապագային

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: -Վերջին իրադարձությունները, Եվրախորհրդարանի ընդունած բանաձևերը, Հռոմի պապի պատարագը, այս բոլոր գործընթացները հայ-թուրքական հարաբերություններն ավելի հեռացնո՞ւմ են, թե մոտեցնում են իրար: Ի վերջո, մենք անվտանգության խնդիր ունենք, արդյո՞ք այս բոլոր գործընթացներով վտանգի տակ չի դրվում նաև այդ հանգամանքը: -Հայ-թուրքական հարաբերություններ գոյություն չունեն, չես կարող վնասել մի…

«Անմահ հոգիներ» ֆլեշ-մոբ` Ռուսաստանի խոշոր քաղաքներում

Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի Համառուսաստանյան հանձնաժողովի ծրագրի շրջանակում տեղի են ունենում միջոցառումներ, որոնց մասնակիցների քանակը գնալով զգալի ավելանում է: Հայ երիտասարդությունը որոշել է հետ չմնալ ժամանակից և իր միջոցառումների համար օգտագործել ժամանակակից ձևեր: «Ռուսաստանի հայ երիտասարդության կոնգրեսը» «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության աջակցությամբ Մոսկվայի Գորկու անվան կենտրոնական զբոսայգում անցկացրեց «Անմահ հոգիներ» ձեռնարկը, որի ժամանակ ի հիշատակ Ցեղասպանության…

«Արյունոտ անապատ» գիրքը հորդոր ու պահանջ է ապրողներիս

Դաշնակցության Հայաստանի կառույցի «Արամ Պողոսյան» կոմիտեության նախաձեռնությամբ հրատարակվել է Ցեղասպանությունը վերապրած Մելքոն Մանուկյանի հուշերն ամփոփող՝ «Արյունոտ անապատ» գիրքը։ Մանուկյանի հուշերը 1 տարուց ավելի ուսումնասիրել եւ հրատարակության է պատրաստել Արթուր Մկրտչյանը: Գրքի շնորհանդեսին Մկրտչյանը նշել է, որ այսօր, երբ Թուրքիան ժխտում է Ցեղասպանության իրողությունը, դողդոջուն ձեռագրով գրված այս օրագրությունն անգնահատելի նշանակություն ունի։ Ցեղասպանության ողջ արհավիրքն ապրած…

Առավել քան երբևէ շեշտը դնել պահանջատիրության վրա

Արդեն եղել է այն ցունամին, որից Թուրքիան վախենում էր։ Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, լրագրողներին ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյակին։ Կիրո Մանոյանի գնահատականով՝ հատկապես Հռոմի պապի մատուցած սուրբ պատարագը ստեղծեց այդ ցունամին։ «Այս ցունամին շարունակվելու է նաեւ առաջիկա օրերին Երեւանում կայանալիք միջոցառումների…

Թուրքիայի հասարակության հետ շփումը կարևոր է

«Թուրքիան ինչպես որ կա» հաղորդմանը ՀՅԴ Բյուրոյի քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը ՍիվիլՆեթի լրագրող Ալին Օզինյանի հետ զրուցում է Ցեղասպանության 100-րդ տարելիցի, թուրքական ժխտողականության, Թուրքիայի բազմաշերտ հասարակության ՝ սեփական պատմությանն առերեսվելու գործընթացի մասին:

Դաշնակցականների ցույցը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան առջև

Այսօր ԱՄՆ դեսպանատան դիմաց էին հավաքվել ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության և ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության ներկայացուցիչները: Նրանք դեսպանատան աշխատակցին փոխանցեցին պահանջագիր, որում հորդորվում է ամերիկյան կառավարությանը՝ ճնշու, գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի վերջիս ընդունի Հայոց ցեղասպանությունը: Դեսպանատան աշխատակիցը վերցրեց պահանջագիրը և խոստացավ այն փոխանցել հասցեատիրոջը: yerkir.am ՀՅԴ Ուսանողական – Երիտասարդական Միութիւնները Խաղաղ Ցոյցեր Կատարեցին Միացեալ…

Մեր անվտանգությունը կապված է Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման հետ

«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը չէ, մեր անվտանգության համար երաշխիքը, այլ Թուրքիայի կողմից ճանաչումը: Միջազգային ճանաչման գործընթացն էլ նպատակ է հետապնդում` Թուրքիային ստիպել ճանաչել»,- այսօր Մամուլի ազգային ակումբում կարծիք հայտնեց ՀՅԴ Հայ դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Նրա համոզմամբ, Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը որոշակի երաշխիք կլինի, բայց ոչ ամբողջական ու դրա ուղղակի վկայությունն այն էր նաեւ,…

Արժանթինի նախագահ Քրիստինա Քիրչնէրի զօրակցութիւնը Հայոց Ցեղասպանութեան 100ամեակի առիթով

ՊՈՒԷՆՈՍ ԱՅՐԷՍ («Արմենիա» թերթ).- Հայոց Ցեղասպանութեան 100ամեակի առիթով, Արժանթինի նախագահ Քրիստինա Ֆէրնանտէս տէ Քիրչնէր հանդիպում մը ունեցաւ Օլիվոսի նախագահական նստավայրի մէջ հայ համայնքի ներկայացուցիչներուն հետ, Հայց. Առաք. Եկեղեցւոյ Առաջնորդ՝ Գիսակ արք. Մուրատեանի գլխաւորութեամբ։ Հանդիպումը տեղի ունեցաւ Երեքշաբթի, Ապրիլ 14ին, նպատակ ունենալով նախագահ Քիրչնէրի զօրակցութիւնը Հայոց Ցեղասպանութեան 100ամեակի առիթով։ Հայց. Առաք. Եկեղեցւոյ Առաջնորդի կողքին, պատուիրակութեան մաս…